Օրեր առաջ հայտնի երգչուհի Իրինա Դուբցովային ծեծել էին Նոր Ուրենգոյի օդանավակայանում։ Անծանոթ կինը հարձակվել էր երգչուհու վրա, որը ոչ դիմադրել, ոչ էլ վիրավորել էր կնոջը։ Չնայած ստացած վնասվածքներին՝ երգչուհին չէր հետաձգել Նոր Ուրենգոյում կայանալիք իր համերգը։
Այժմ հայտնի է դարձել, թե ով է հարձակվել երգչուհու վրա եւ ինչու։
«МК»-ի փոխանցմամբ՝ երգչուհուն ծեծել է քաղաքական գործիչ, պատգամավոր, «Газпром добыча Ямбург»-ի՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերության մենեջեր Օլեգ Անդրեեւի աղջիկը՝ Դարյան։
Երկու կանանց միջեւ վիճաբանություն է սկսվել բիզնես կարգի ուղեւորներին դիմավորող միկրոավտոբուսի մեջ։ Իսկ այժմ նրանց վիճաբանությունը տեղափոխվել է մեկ այլ հարթակ. Իրինան եւ Դարյան սոցիալական կայքերում փոխադարձ վիրավորանքներ են գրում միմյանց մասին, հայտնել է ТАСС-ը։
«Комсомольская Правда»-ի փոխանցմամբ` Իրինան Insragram-ում գրել է, որ նա խնդրել է փակել միկրոավտոբուսի դուռը, ինչին ի պատասխան Դարյան հորդորել է նրան «փակել բերանը»։

Իսկ Դարյան պնդում է, որ Իրինան հարբած է եղել եւ սկսել է բոլորին վիրավորել, երբ իմացել է, որ ստիպված է սպասել ավտոբուսին։
«Հոգնեցի այստեղ սպասելուց։ Գնացեք գրողի ծոցը։ Ինչու՞ պետք է այսքան երկար սպասենք»,- բղավել է Դուբցովան։
Պատգամավորի աղջիկը նկատողություն է արել երգչուհուն, ինչը դուր չի եկել Դուբցովային, եւ նա վիրավորել է Դարյային։ Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է օդանավակայանում, որտեղ Դարյան հարվածել է Իրինային։
Նշենք, որ Ուրալի դաշնային շրջանի ոստիկանությունից տեղեկացրել են, որ Իրինա Դուբցովան հայտ է ներկայացրել Դարյա Անդրեեւայի դեմ՝ մեղադրելով նրան մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Դարյա Անդրեեւան նույնպես հայց է ներկայացրել երգչուհու դեմ՝ մեղադրելով իրեն վիրավորելու մեջ։ Այժմ ոստիկանությունը քննություն է անցկացնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ