Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Բրավո, վիրտուոզ». հայկական ֆիլմ, որը միջազգային հնչեղություն կունենա

13:52, 17 սեպտեմբերի

«Բրավո, վիրտուոզ» հայ-ֆրանսիական ֆիլմի նկարահանումները սկսվել են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը՝ ռեժիսորներ Ռոբեր Գեդիկյանը, Հրաչ Քեշիշյանը, սցենարիստ Լեւոն Մինասյանը եւ գլխավոր դերակատար Սամվել Թադեւոսյանը խոսեցին ֆիլմի սյուժեի, ֆրանսիական «Ագաթ» ընկերության հետ համագործակցության եւ իրականացվող աշխատանքների մասին։

Հրաչ Քեշիշյանը նշեց, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են 3 տարի, եւ այսօր արդեն սկսվել են նկարահանումները։ «Շատ ուրախ եմ, որ Հայաստանն ունի այնպիսի ներուժ եւ հնորավարություններ,որ կարող է համագործակցել միջազգային ընկերության հետ»,-ասաց նա։

Ռոբեր Գեդիկյանն էլ նշեց, որ վաղուց էր ցանկանում այնպիսի ֆիլմ նկարահանել Հայաստանում, որը միջազգային հնչեղություն կունենա։ «Ժամանակակից ֆիլմ է, որը պատմում է Հայաստանի ներկայիս կյանքի մասին։ Ֆիլմում կա բուռլեքս, կատակերգություն եւ դրամա»,-ասաց Գեդիկյանը։

Սցենարի հեղինակ Լեւոն Մինասյանն էլ ընդգծեց, որ թեեւ ֆիլմը կատակերգական ժանրի մեջ է ավելի շատ, սակայն այն վեր է հանում նաեւ սոցիալական թեմաներ եւ խորհելու տեղիք տալիս։

«Ֆիլմը պատմում է հայկական դասական նվագախմբի մասին, որը փլուզման եզրին է, եւ գլխավոր հերոսն ամեն ինչ անում, որպեսզի նամն բան թույլ չա»,-նշեց սցենարիստը՝ հավելելով, որ նկարահանումներն իրականացվելու են Երեւանում եւ Գյումրիում։

Ի դեպ, ֆիլմի բյուջեն 1 միլիոն եվրոյից մի քիչ պակաս է, ինչը, նկարահանող խմբի կարծիքով, փոքր թիվ է եվրոպական ֆիլմի համար։ Հրաչ Քեշիշյանը նշեց նաեւ, որ ցանկանում են ֆիլմը ավարտին հասցնել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը, որպեսզի այն փառատոների ներկայացնեն։

«Բրավո, վիրտուոզ» ֆիլմում դերկատարություն ունեն Սամվել Թադեւոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Արամ Կարախանյանը եւ այլք։ Երաժշտության հեղինակներն են Տիգրան Համասյանը եւ Միշել Պետրոսյանը։ 

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search