Yerevan Jazz Fest 2015-ի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ ունեցավ վիրտուոզ բաս կիթառահար, ջազ-ռոքի վարպետ Ռիշար Բոնան (ֆոտոռեպորտաժ):
Շուրջ երկու ժամ տեւած համերգն առանց «միջադեպի» չանցավ: Համերգի կեսից դահլիճից մի աղջիկ բղավեց. «Բոնա, կամուսնանա՞ս ինձ հետ»:
Երաժիշտը հումորով պատասխանեց՝ «Իհարկե, եթե դու շատ փող ունես, կամուսնանամ քեզ հետ»:

Բոնան կատարումներն ընդմիջում էր մենախոսությամբ, որոնցից մեկի ժամանակ հայտարարեց.
«Ես եղել եմ Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյում, իսկ հիմա Երեւանում եմ, եւ սրանցից ամենասիրելին Երեւանն է: Առաջին անգամ եմ այստեղ, եւ հույս ունեմ՝ ոչ վերջին»:

Համերգի ավարտից հետո Ռիշար Բոնան հանդիսատեսի պահանջով երկու անգամ ստիպված եղավ վերադառնալ բեմ ու կրկին երգել: Եղան նաեւ նրա հետ բեմում «սելֆի» անողներ, ձայնակցողներ եւ, իհարկե, անվերջ «ձգվող» ցափողջույններ:
Շուշան Շատիկյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո