Շարունակում ենք ներկայացնել, թե ինչպես են զարգանում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողների եւ քաղաքացիական ամուսնու լարված հարաբերությունները։ Ֆրիսկեի ծնողները մտադիր են դատի տալ Դմիտրի Շեպելեւին, քանի որ հայտնի շոումենը թույլ չի տալիս նրանց տեսնել 2-ամյա Պլատոնին։ Բացի այդ, ծնողները նաեւ մեղադրում են Շեպելեւին Ժաննայի գումարները յուրացնելու մեջ։ Իսկ Դիման հայտարարել է, որ նա Ժաննայի բանկային հաշվում բուժումներից հետո մնացած 20 միլիոն ռուբլին օգտագործելու հնարավորություն եւ թույլտվություն չունի՝ ի տարբերություն երգչուհու ընտանիքի։ Իր հերթին «Ռուսֆոնդ»-ը, որի տրամադրած գումարից 20.890.831 ռուբլին անհետացել է, հաշվետվություն է պահանջում Ֆրիսկեի ընտանիքից։
SUPER կայքը հարցազրույց է անցկացրել Ժաննայի հոր՝ Վլադիմիր Ֆրիսկեի հետ, որը առաջին հերթին նշել է, որ բոլոր գումարները յուրացրել է Շեպելեւը.
- Դուք դեղահաբերի կտրոններն ունե՞ք։
- Ոչ։ Մի քանի կտրոն ունեմ, բայց հիմնական մասը նրա մոտ է։ Ես չգիտեմ, թե ինչպիսի կտորններ նա ունի։ Ես դրանք վերցրել եմ մայիսի 9-ին, իսկ թե մինչ այդ երկու տարի ինչ է նա արել այդ գումարները, թող իրենք պարզեն։ Բանկային հաշվի վրա գումար չկա, քանի որ ամբողջ փողը նա յուրացրել է։
- Ինչպե՞ս եք պատրաստվում ներկայացնել այդ 20 միլիոն ռուբլու հաշվետվությունը։
- Չեմ հիշում, թե որքան դեղահաբ ենք գնել, չգիտեմ, թե որտեղ են դրանց կտորնները։ Բացի այդ, մենք գումար ենք փոխանցել մանկական օնկոլոգիական կենտրոնին, անկողիններ եւ շնչառական սարքեր ենք գնել։ Ես չգիտեմ, թե որտեղ է այդ գումարը, քանի որ ոչ մի կապ չունեմ դրա հետ։ Այլեւս գումար չկա, իսկ իմ փողերը չեմ պատրաստվում ինչ-որ մեկին տալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ