Այսօրվանից սկսած մինչև հոկտեոմբերի 30-ը Երևանում կմեկնարկի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը նվիրված՝ «Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը։ Թեմայի շուրջ այսօր կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ցուցահանդեսի կազմակերպիչ Վարդիթեր Հարությունյանը, ճապոնացի արվեստագետներ Էմմա Յուկին, Միյադակի Միեն, նկարիչներ Արա Հայթայանն ու Խաչատուր Մարտիրոսյանը:
«Այս ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը։ Նմանատիպ ցուցահանդես արդեն տեղի է ունեցել Ճապոնիայում։ Այսպիսի ցուցահանդեսները կարևոր են նրանով, որ արվեստագետները հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ»,-նշեց ցուցահանդեսի կազմակերպիչը։
Նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանը ևս կարևորեց նման ցուցահանդեսների կազմակերպումը Երևանում․ «Երևանում էլի են եղել նմանատիպ ցուցահանդեսներ, որի ընթացքում ներկայացվում են ազգային ավանդապաշտ մշակույթներ»,-ասաց նա։
Համեմատելով հայկական և ճապոնական մշակույթները՝ Արա Հայթայանը նշեց․ «Ճապոնիայում ավանդույթն ու իրականությունը չունեն այնպիսի սահմանագիծ, ինչպիսին մեզ մոտ է։ Մեզ մոտ ավանդույթը խզվել է, իսկ նրանց մոտ ավանդույթները դարձել են գերարդիական»։
Միյադակի Միեն արդեն հասցրել է ճանաչել հայկական մշակույթը․ «Ճապոնիայում կայացած ցուցահանդեսի ժամանակ եմ ծանոթացել հայկական մշակույթին և ինձ շատ են գերել այնտեղ ներկայացված գույները։ Դրանք շատ պայծառ են և տարբերվում են մյուս բոլոր ազգերի գույներից»։
Իսկ Էմմա Յուկին արդեն երկրորդ անգամ է Հայաստանում և իր այցերի ժամանակ հասցրել է նկատել հայերի սերը դեպի արվեստը․ «Երևանում փողոցների տարբեր անկյուններում զգացվում է արվեստի շունչը։ Հայկական արվեստը բոլորի վրա ազդեցություն է թողնում»,-ասաց նա։
«Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսին կմասնակցեն 11 ճապոնացի և 10 հայ արվեստագետներ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
