Այսօրվանից սկսած մինչև հոկտեոմբերի 30-ը Երևանում կմեկնարկի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը նվիրված՝ «Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը։ Թեմայի շուրջ այսօր կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ցուցահանդեսի կազմակերպիչ Վարդիթեր Հարությունյանը, ճապոնացի արվեստագետներ Էմմա Յուկին, Միյադակի Միեն, նկարիչներ Արա Հայթայանն ու Խաչատուր Մարտիրոսյանը:
«Այս ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը։ Նմանատիպ ցուցահանդես արդեն տեղի է ունեցել Ճապոնիայում։ Այսպիսի ցուցահանդեսները կարևոր են նրանով, որ արվեստագետները հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ»,-նշեց ցուցահանդեսի կազմակերպիչը։
Նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանը ևս կարևորեց նման ցուցահանդեսների կազմակերպումը Երևանում․ «Երևանում էլի են եղել նմանատիպ ցուցահանդեսներ, որի ընթացքում ներկայացվում են ազգային ավանդապաշտ մշակույթներ»,-ասաց նա։
Համեմատելով հայկական և ճապոնական մշակույթները՝ Արա Հայթայանը նշեց․ «Ճապոնիայում ավանդույթն ու իրականությունը չունեն այնպիսի սահմանագիծ, ինչպիսին մեզ մոտ է։ Մեզ մոտ ավանդույթը խզվել է, իսկ նրանց մոտ ավանդույթները դարձել են գերարդիական»։
Միյադակի Միեն արդեն հասցրել է ճանաչել հայկական մշակույթը․ «Ճապոնիայում կայացած ցուցահանդեսի ժամանակ եմ ծանոթացել հայկական մշակույթին և ինձ շատ են գերել այնտեղ ներկայացված գույները։ Դրանք շատ պայծառ են և տարբերվում են մյուս բոլոր ազգերի գույներից»։
Իսկ Էմմա Յուկին արդեն երկրորդ անգամ է Հայաստանում և իր այցերի ժամանակ հասցրել է նկատել հայերի սերը դեպի արվեստը․ «Երևանում փողոցների տարբեր անկյուններում զգացվում է արվեստի շունչը։ Հայկական արվեստը բոլորի վրա ազդեցություն է թողնում»,-ասաց նա։
«Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսին կմասնակցեն 11 ճապոնացի և 10 հայ արվեստագետներ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է