Արդեն տասը ամիս է, ինչ ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խմբի անդամ Սևանա Չակերյանը գտնվում է Հայաստանում: «Շատ եմ հավանում Հայաստանի ընկերական միջավայրը: Արտասահմանում նման բան չկա: Կան շատ ընկերներ, բայց նրանց հանդիպելու համար պետք է պարտադիր մի քանի օր առաջ պայմանավորվես»,-ասում է հայուհին:
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Սևանան Medz Bazar-ի հետ ելույթներով հանդես կգա Կանադայում, Տորոնտոյում և Բելգիայում: Մեզ հետ զրույցում երգչուհին հույս հայտնեց, որ 2016 թ-ին խումբը, միգուցե, թողարկի նոր ձայնասկավառակ:
Իսկ բոլորովին վերջերս Medz Bazar-ը ելույթներ է ունեցել Թուրքիայում: NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է Ստամբուլում կայացած համերգի և մի շարք այլ թեմաների շուրջ;
-Սևանա, ո՞ւմ ջանքերով ստեղծվեց Medz Bazar խումբը:
-Մեր բոլորի ջանքերով ստեղծվեց այս խումբը: Տարբեր տեղեր էինք նվագում և միմյանց ճանաչում էինք վաղուց: Հետո որոշեցինք ստեղծել մեր խումբը, որտեղ կարող էինք միասին նվագել:
-Խմբում ներառված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հայ, թուրք, ֆրանսիացի… Ի սկզբանե մտածվա՞ծ էր, որ այդպես պետք է լինի:
-Չէինք որոշել, որ անպայման պետք է այդպես լինի, ուղղակի մենք ընկերներով շատ էինք նվագում: Այդպես ծանոթացանք մեր խմբի թուրք երաժիշտների հետ, տեսանք, որ շատ առաջադեմ մարդիկ են, որոնք առաջնորդվում են միևնույն սկզբունքներով և ընկերացանք նրանց հետ:

-Հե՞շտ եք համաձայնության գալիս երգերի ընտրության և մշակման հարցում:
-Այո, ընդհանրապես, մենք փորձում ենք բոլորիս հավասար տեղ տալ: Յուրաքանչյուրս կարող ենք երգեր առաջարկել և թարգմանել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է տվյալ ստեղծագործությունը:
-Առհասարակ, ինչպե՞ս են ձեր խմբին ընդունում արտերկրում:
-Մեր խումբը ստեղծվել է Ֆրանսիայում, բայց ֆրանսիացիները մեզ չեն վերաբերվում որպես այլազգի ներկայացուցիչների, նրանք գալիս են երաժշտության համար: Մենք բազմիցս համերգներ ենք ունեցել արտերկրում, մեր հանդիսատեսը սիրում է մեր ոճը: Իրենց համար էլ է հետաքրքիր, որ մենք տարբեր ազգեր ենք ներկայացնում, բայց դա չէ գլխավորը: Օրինակ, Լոս Անջելեսում մի փոքր դժվար հասկացան, թե ինչպես են հայերն ու թուրքերը միասին ներկայանում մեկ բեմի վրա, որովհետև այնտեղ սովոր չեն նմանատիպ գաղափարի, բայց ըդհանրապես մեզ ամեն տեղ լավ են ընդունում:

-Վերջերս համերգ ունեցաք Թուրքիայում: Պատմեք այդ համերգից:
-Անցած շաբաթ գնացինք Ստամբուլ, այնտեղ մասնակցեցինք A Corner In The World փառատոնին, որին մասնակցում էին Թուրքիայի հարևան երկրներից ժամանած երաժիշտները: Շատ լավ անցավ համերգը: Այնտեղ առաջին անգամ էինք նվագում: Համերգին ներկա էին հայեր, թուրքեր, քրդեր…այսինքն` հանդիսատեսն էլ էր բազմամշակութային:
-Հայաստանում համերգներով հանդես գալու ծրագրեր ունե՞ք:
-Ծրագրեր կան, հուսով եմ, որ հաջորդ տարի կկարողնանք իրականացնել: Ուղղակի մի փոքր ֆինանսապես ենք դժվարանում, որովհետև բոլորը, բացի ինձանից բնակվում են Ֆրանսիայում:
-Սևանա, իսկ Երևանում այս պահին ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Արդեն տասը ամիս է` Հայաստանում եմ: Այստեղ սկսեցի աշխատել Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ, որն ունի տարբեր ծրագրեր` կրթական, սոցիալական և այլն: Ես որպես երաժիշտ` մարզերում ցանկացա մշակել երաժշտական ծրագրեր: Այժմ պարապմունքներ եմ անցկացնում մանկապարտեզների դաստիարակների հետ, որպեսզի հետո իրենք էլ կարողանան իրենց գյուղերում մշակել այդ երաժշտական ծրագրերը:
Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Նկարահանումն իրականացվել է «Գեթսբի» սրճարանում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին