Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սևանա Չակերյանը` Medz Bazar-ի ստեղծման, երգերի ընտրության և Թուրքիայում կայացած համերգի մասին

19:15, 24 հոկտեմբերի

Արդեն տասը ամիս է, ինչ ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խմբի անդամ Սևանա Չակերյանը գտնվում է Հայաստանում: «Շատ եմ հավանում Հայաստանի ընկերական միջավայրը: Արտասահմանում նման բան չկա: Կան շատ ընկերներ, բայց նրանց հանդիպելու համար պետք է պարտադիր մի քանի օր առաջ պայմանավորվես»,-ասում է հայուհին:

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Սևանան Medz Bazar-ի հետ ելույթներով հանդես կգա Կանադայում, Տորոնտոյում և Բելգիայում: Մեզ հետ զրույցում երգչուհին հույս հայտնեց, որ  2016 թ-ին խումբը, միգուցե,  թողարկի նոր ձայնասկավառակ:

Իսկ բոլորովին վերջերս Medz Bazar-ը ելույթներ է ունեցել Թուրքիայում: NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է Ստամբուլում կայացած համերգի և մի շարք այլ թեմաների շուրջ;

-Սևանա, ո՞ւմ ջանքերով ստեղծվեց Medz Bazar խումբը:

-Մեր բոլորի ջանքերով ստեղծվեց այս խումբը: Տարբեր տեղեր էինք նվագում և միմյանց ճանաչում էինք վաղուց: Հետո որոշեցինք ստեղծել մեր խումբը, որտեղ կարող էինք  միասին նվագել:

-Խմբում ներառված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հայ, թուրք, ֆրանսիացի… Ի սկզբանե մտածվա՞ծ էր, որ այդպես պետք է լինի:

-Չէինք որոշել, որ անպայման պետք է այդպես լինի, ուղղակի մենք ընկերներով շատ էինք նվագում: Այդպես ծանոթացանք մեր խմբի թուրք երաժիշտների հետ, տեսանք, որ շատ առաջադեմ մարդիկ են, որոնք առաջնորդվում են միևնույն սկզբունքներով և ընկերացանք նրանց հետ:

 

-Հե՞շտ եք համաձայնության գալիս երգերի ընտրության և մշակման հարցում:

-Այո, ընդհանրապես, մենք փորձում ենք բոլորիս հավասար տեղ տալ: Յուրաքանչյուրս կարող ենք երգեր առաջարկել և թարգմանել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է տվյալ ստեղծագործությունը:

-Առհասարակ, ինչպե՞ս են ձեր խմբին ընդունում արտերկրում:

-Մեր խումբը ստեղծվել է Ֆրանսիայում, բայց ֆրանսիացիները մեզ չեն վերաբերվում որպես այլազգի ներկայացուցիչների, նրանք գալիս են երաժշտության համար: Մենք բազմիցս համերգներ ենք ունեցել արտերկրում, մեր հանդիսատեսը սիրում է մեր ոճը: Իրենց համար էլ է հետաքրքիր, որ մենք տարբեր ազգեր ենք ներկայացնում, բայց դա չէ գլխավորը: Օրինակ, Լոս Անջելեսում մի փոքր դժվար հասկացան, թե ինչպես են հայերն ու թուրքերը միասին ներկայանում մեկ բեմի վրա, որովհետև այնտեղ սովոր չեն նմանատիպ գաղափարի, բայց ըդհանրապես մեզ ամեն տեղ լավ են ընդունում:

 

-Վերջերս համերգ ունեցաք Թուրքիայում: Պատմեք այդ համերգից:

-Անցած շաբաթ գնացինք Ստամբուլ, այնտեղ մասնակցեցինք A Corner In The World փառատոնին, որին մասնակցում էին Թուրքիայի հարևան երկրներից ժամանած երաժիշտները: Շատ լավ անցավ համերգը: Այնտեղ առաջին անգամ էինք նվագում: Համերգին ներկա էին հայեր, թուրքեր, քրդեր…այսինքն` հանդիսատեսն էլ էր բազմամշակութային:

-Հայաստանում համերգներով հանդես գալու ծրագրեր ունե՞ք:

-Ծրագրեր կան, հուսով եմ, որ հաջորդ տարի կկարողնանք իրականացնել: Ուղղակի մի փոքր ֆինանսապես ենք դժվարանում, որովհետև բոլորը, բացի ինձանից բնակվում են Ֆրանսիայում:

-Սևանա, իսկ Երևանում այս պահին ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Արդեն տասը ամիս է` Հայաստանում եմ: Այստեղ սկսեցի աշխատել Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ, որն ունի տարբեր ծրագրեր` կրթական, սոցիալական և այլն: Ես որպես երաժիշտ` մարզերում  ցանկացա մշակել երաժշտական ծրագրեր: Այժմ պարապմունքներ եմ անցկացնում մանկապարտեզների դաստիարակների հետ, որպեսզի հետո իրենք էլ կարողանան իրենց գյուղերում մշակել այդ երաժշտական ծրագրերը:

 

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

 

Նկարահանումն իրականացվել է «Գեթսբի» սրճարանում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել