Հոկտեմբերի 25-ին «Ամարաս» պարային խումբը նեշեց իր 20-ամյակը: Մոտ 3 ամիս պատրաստվելուց հետո խումբն իր հանդիսատեսին ներկայացավ հին եւ նոր պարային համարներով: Ամարասցիների հետ բեմում էին նաեւ հայ երգիչ-երգչուհինները՝ Սիլվա Հակոբյանը, Արամեն, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Քրիստինե Պեպելյանը, Անգելինա Գասպարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլոք, որոնք այս 20 տարիների ընթացքում համագործակցել են նրանց հետ:
«3 ամիսների ընթացքում քրտնաջան աշխատել ենք «Ամարսի» մենակատարների հետ, երգիչնրի հետ, որպեսզի պատվով ներկայանանք մեր հանդիսատեսին: Հենց 1995 թվականի հոկտեմբերի 25-ին է եղել մեր առաջին դասը: Ընդամենը 5 աշակերտ, որոնք ցավոք այստեղ չեն: Մեկնել են հյուրախաղերի: Այ իրենք են իսկական 20-ամյա ամարասցիները»,- ասաց «Ամարաս» խմբի պարուսույց Վիկա Մարտիրոսյանը:
Նշենք, որ Վիկան զբաղվել է դասական արվեստով: Իսկ իր քույրը՝ ժամանակակից արվեստով:
«Էլենը միշտ ինձ ասում էր, որ միանամ «Ամարասին» եւ ժամանակակից արվեստով զբաղվեմ: ես չէի ուզում, բայց երբ քույրս ամուսնացավ եւ էլ չպարեց խմբում, ես փոխարինեցի իրեն: Շատ ափսոս, որ նա այսօր հարգելի պատճառով բացակայում է եւ ներկա չէ համերգին»,- հավելեց Վիկան՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր օգնել են իրեն համերգն իրականացնելու հարցում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայ երգիչ-երգչուհիններն էլ իրենց մաղթանքները հղեցին ամարսցիներին:
Սիլվա Հակոբյան
«Ամարասի» հետ համագործակցել եմ մի քանի անգամ թե տեսահոլովակների, թե նախագծերի ժամանակ: Շնորհավորում եմ իրենց գործունեության 20-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ, որ այդ 20-ը քառապատկվի, հնգապատկվի եւ իրենց համագործակցություններն էլ շատ լինեն եւ օրերից մի օր իրենց անունը լսենք միջազգային բեմերում:
Հռիփսիմե Հակոբյան
«Ամարասի» հետ համագործակցել եմ շատ անգամներ: Նրանց բնութագրելիս կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալների հետ ենք աշխատում, որոնք միշտ որակով աշխատանք են ներկայացնում: Չնայած որ Վիկան իմ ամենամոտ ընկերներից է, այնուամնայնիվ նա խստապահանջ է, որն ինձ շատ է դուր գալիս: Մաղթում եմ երկար տաիրների ստեղծագործական կյանք եւ նամանատիկ 20-ամյակներ միասին նշենք:
Էրիկ
Ես առաջին արտիստներից եմ, որ համագործակցել եմ նրանց հետ: Դա եղել է 2001 թվականին «Կռունկ» փառատոնի շրջանակներում: Այն ժամանակ ես Վիկային չեմ ճանաչել, քանի որ խմբում պարել է իր քույրը՝ Էլենը: Վիկայի հետ համագործակցել ենք ավելի եթերային տարբերակներում եւ տեսահոլովակներում: Վստահ եմ, որ շարունակելում եմ նրանց հետ աշխատել: Նրանք այն քիչ պարային խմբերից են, որ ժամանակակից են եւ միեւնույն ժամանակ այն հին հոգին չեն կորցնում, որը եկել է «Ամարասի» ստեղծողներից: Վստահ եմ, որ 20 տարի անց նորից կհանդիպենք, եւ ես նորից ձեզ հետ կզրուցեմ նրանց մասին: Կմաղթեմ նրանց, որ իրենց անունը հնչի նաեւ միջազգային բեմերում:
Արամե
Ուղիղ 10 տարի առաջ էր, երբ «Իմն ես իմ սեր» տեսահոլովակի ժամանակ սկսեցի «Ամարասի» հետ համագործակցել: Մեծ հաջողություն ունեցավ այդ երգը, այդ պարային շարժումը դարձավ բոլորի քննարկման առարկան, շատերը կրկնորինակում էին: Մեր ամեն մի փորձը շատ դաժան էր անցնում, քանի որ ես 2 մետր հասակ ունեմ եւ ինձ համար դժվար էր շարժվելը: Բացի այդ ես այդքան էլ չեմ փայլում պարելուց, բայց Վիկան ինձ շատ բան է սովորեցրել: Ես շատ ուրախ եմ իմ ընկերների համար: Նրանք ապացուցեցին, որ առաջիններից են, որն էլ փաստում է իրենց մասնակցությունը տարբեր նախագծերում եւ տեսահոլովակներում:
Քրիստինե Պեպելյան
Իմ առաջին համագործակցությունն այսօր կրկնվեց «դեժավյու»-ի նման: Խոսքը «Չէ չէ չէ» երգի մասին է, որը մի փոքր փոփոխված բեմականացմամբ ներկայացրեցինք: Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք: Նա որպես պարուսույց եւ որպես ընկեր տարբեր է, քանի որ աշխատանքի ժամանակ, բնականաբար, պետք է մոռանանք այդ մասին, որ կարողանանք ամբողջությամբ նվիրվել աշխատանքին եւ ստանալ լավ արդյունք: 20 տարի բեմում լինելը մեծ աշխատանք է:
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Լրագրող՝ Մելինե Տոնոյան






































































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց