Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովի միջեւ սկանդալը չի հանդարտվում:
Հանրահայտ երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսի Ֆրիսկեն, դուրս է եկել հիվանդանոցից ու նկարահանումների եկել նոր տեղեկություններով:
Նա հայտնել է, որ ոչ մի առնչություն չունի երգչուհու բուժման համար հավաքված 20 մլն ռուբլու սենսացիոն անհետացման հետ ու ակնարկել, որ այդ կորստի հետ կարող է Դմիտրի Շեպելյովը կապ ունենալ:
Սակայն նկարահանումների ժամանակ Վլադիմիր Ֆրիսկեի սիրտը վատացել է:
Նրա խոսքով, կորած գումարն ավելի մեծ է: «Մեծ հաշվով կորել է ոչ միայն այդ 20 միլիոն ռուբլին, այլ շատ ավելի մեծ գումար: Ես իհարկե հստակ չգիտեմ, թե ինչքան գումար է կորել: Առնվազն 60-80 մլն ռուբլի: Չէ՞ որ մենք չէինք տնօրինում այդ գումարները: Ամեն ինչի համար Շեպելյովն էր վճարում: Ժաննայի բանկային քարտերը ես Շեպելյովից վերցրեցի միայն մայիսի 9-ին, երբ Իսրայել էի գնում դեղի համար: Բայց երբ ես վերջին անգամ պատվաստանյութի հետեւից գնացի, ուզում էի վճարել, բայց տեսա, որ քարտերն արդեն չեն աշխատում: Դրանք դատարկ էին, փող չկար»,- Ֆրիսկեի հորը խոսքերը մեջբերում է «Комсомольская правда» կայքը:
Ժաննան ընդամենը երեք բանկային հաշվեհամար ուներ:
«Այդ ամենին գումարած՝ Ժաննայի այդ բանկային քարտերի վրա ոչ միայն հեռուստադիտողների կողմից հավաքված գումարն էր, այլեւ Ժաննայի խնայողությունները: Եվ այդ բոլոր բանկային քարտերը Շեպելյովն էր տնօրինում: Մենք իրավունք չունեինք դիպչել դրանց: Նույնիսկ եթե ինչ -որ բան ես իմ փողով էի գնում, կտրոնները հետո Շեպելյովին էի տալիս: Իսկ Դիման այդ բոլոր կտրոնները հավաքում էր՝ «Ռուսֆոնդի» առաջ հաշվետվության համար: Ես գիտեմ, որ նա գերմանիայում ( չգիտեմ, թե իր բելառուս բարեկամներից որ մեկի համար ) այդ քարտով թանկարժեք դեղորայք է գնել: Շատ մեծ գումարով»,- շեշտել է Ֆրիսկեի հայրը:
Բացի դրանից անհետացել է նաեւ Գրիգորի Լեպսի հավաքած գումարը:
«Անհետացել են Լեպսի գումարները, որոնք երգիչը փոխանցել էր Ժաննայի բուժման համար: Մեծ գումարներ: Ես հարցրեցի՝ «Դիմա ո՞ւր են փողերը»: Իսկ նա ասաց՝«Ես չգիտեմ: Ի՞նչ փող»,- պատմել է Ֆրիսկեի հայրը:
Վլադիմիր Բորիսին նշեց, որ վերջին ամիսներին Շեպելյովն իրենց հետ չէր ապրում:
«Վերջին օրերին Դիման Ժաննայի կողքին չէր: Ես նրան ասում էի .«Դիմա, եթե մարդիկ իմանան, որ դու տուն ես կառուցում ...» Ի դեպ, ինչ -որ մեկն ասում էր, որ իբրեւ Ֆրիսկեի հայրն է տուն կառուցում: Չնայած ես իմ տունը 14 տարի առաջ էի կառուցել: Իսկ այն տունը, որը Դիման է կառուցում, ես երբեք չեմ տեսել: Եվ միայն հիմա եմ սկսում հասկանալ, որ Դիման ստիպել է Ժաննային գնել այդ տունը, երբ նա արդեն հիվանդ էր: Այդ տունը մոտավորապես մեկ միլիոն դոլար արժե: Ես իմացա, որ տան շինարարության համար լիազորագիրը Ժաննան դեռ Ամերիկայում էր ստորագրել: Բանկից ինձ ասացին, որ 2013 թ հուլիսին Շեպելյովի ձեռքին հայտնվել էր Ժաննայի ստորագրած լիազորագիրը: Իսկ Ժաննան հունիսին է հիվանդացել: Հուլիսին նա արդեն ուժեղ ներգործող դեղամիջոցներ էր ընդունում: Եվ ես հիմա մտադիր եմ պարզաբանել այդ ամենը, գտնել բոլոր փաստաթղթերը: Շեպելյովը տան կեսն իր վրա է գրանցել,կեսը՝ Ժաննայի »,- պատմել է երգչուհու հայրը:
Որպես ամփոփում՝ Վլադիմիր Բորիսին դիմել է հենց Դմիտրի Շեպելյովին: «Ես ուզում եմ Դիմային ասել «Եթե քեզ միայն փողն է հետաքրքրում, վերցրու ամբողջը, վերցրու բոլոր բնակարանները, իսկ մեզ թույլ տուր, որ Պլատոնին տեսնենք»: Մեզ միայն մեր թոռնիկն է հետաքրքրում: Այսօրվա դրությամբ Շեպելյովը նույնիսկ իմ աղջկան՝ Նատաշային է արգելում հանդիպել Պլատոնի հետ: Նա չի ուզում թույլ տալ, որ երեխան շփվի իր կնքամոր ու Ժաննայի մտերիմ ընկերուհու՝ Օլգա Օռլովայի հետ»:
Հաղորդման վերջում Ժաննա Ֆրիսկեի հոր սիրտը վատացել էր: Տղամարդը վեր էր կացել բազմոցից ու հեռացել ստուդիայից:
Ժաննա Ֆրիսկեի հիվանդ հայրը վատացել է «Ուղիղ եթերում» շոուի ժամանակ
Վլադիմիր Ֆրիսկեի խոսքով, կորած գումարն ավելի մեծ է, քան 20 մլն ռուբլին...
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովի միջեւ սկանդալը չի հանդարտվում: Հանրահայտ երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսի Ֆրիսկեն, դուրս է եկել հիվանդանոցից ու նկարահանումների եկել նոր տեղեկություններով: Նա հայտնել է, որ ոչ մի առնչություն չունի երգչուհու բուժման համար հավաքված 20 մլն ռուբլու սենսացիոն անհետացման հետ ու ակնարկել, որ այդ կորստի հետ կարող է Դմիտրի Շեպելյովը կապ ունենալ: Սակայն նկարահանումների ժամանակ Վլադիմիր Ֆրիսկեի սիրտը վատացել է: Նրա խոսքով, կորած գումարն ավելի մեծ է: «Մեծ հաշվով կորել է ոչ միայն այդ 20 միլիոն ռուբլին, այլ շատ ավելի մեծ գումար: Ես իհարկե հստակ չգիտեմ, թե ինչքան գումար է կորել: Առնվազն 60-80 մլն ռուբլի: Չէ՞ որ մենք չէ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ