Լամար Օդոմը սկսել է ապաքինվել: Քլոե Քարդաշյանի ամուսինն արդեն քայլում է Լոս Անջելեսի հիվանդանոցի բուժանձնակազմի օգնությամբ, ու ինչպես հայտնում է Us Weekly-ն՝ 36-ամյա բասկետբոլիստին (այսօր Լամարի ծննդյան օրն է) գուցե արդեն հաջորդ շաբաթ կտեղափոխեն վերականգնողական կենտրոն:

«Լամարն իրեն ավելի լավ է զգում, թերապեւտները ժամերով աշխատում են նրա հետ»,- հայտնում է բասկետբոլիստին մոտ կանգնած աղբյուրը։

Entertainment Tonight-ն էլ իր հերթին նշում է, որ բասկետբոլիստին արդեն հոգնեցրել է Քլոե Քարդաշյանի ներկայությունը, ու նա խնդրել է, որ Քլոեն հեռանա: Լամարի ընկերներն ու ազգականները վստահեցնում են, որ բասկետբոլիստը բարկացել է՝ իմանալով, որ Քլոեն իր մասին բոլոր տեղեկությունները պապարացիներին է տրամադրում, ինչպես նաեւ պատմում, թե Քարդաշյանների ընտանիքն ինչեր է արել Օդոմի համար: Նման ինքնագովազդը մարզիկին դուր չի եկել:

Նաեւ Լամարը վրդովվել էր, որ Քլոեն իր ընկերներին ու ազգականներին արգելել էր այցելել իրեն հիվանդասենյակում:

Հիշեցնենք, որ Քլոեն անցած շաբաթ հաստատել է այն փաստը, որ ինքն ու Լամարը մտադիր չեն միանալ ու վերսկսել իրենց հարաբերությունները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար