NEWS.am STYLE-ը շարունակվում է հայկական տարազներով ֆոտոշարքը Հայաստանի տարբեր պատմամշակութային հուշարձաններում, որի նպատակն է նպաստել հայկական ավանդական տարազների տարածմանը։
Այս անգամ NEWS.am–ի լրագրողներ Մելինե Տոնոյանը, Տաթեւ Ղազարյանը, Հասմիկ Մուրադյանն ու Սյունե Առաքելյանն այցելել են Հայաստանի կրոնական, կրթական եւ մշակութային հայտնի կենտրոններից մեկը` Գոշավանք: Լրագրողները լուսանկարվել են նաեւ Հաղարծինում։
Պատմական վկայությունները փաստում են, որ միջնադարյան վանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է Մխիթար Գոշի եւ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների ջանքերով։ Մխիթար Գոշի մահվանից հետո վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Պարզագույն ծավալով կառուցված, բայց դեկորատիվ հարուստ հարդարանքով առանձնացող գմբեթավոր այս կառույցը Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։
Տաթեւը կրում է Բարձր Հայքի չամուսնացած երիտասարդ աղջկա տարազ, որը բաղկացած է ծնկներից մի փոքր ներքեւ ձգվող զգեստից եւ կարճ վերնազգեստից՝ կարճ թեւքերով: Վերնազգեստի եզրերն ու զգեստի կուրծքն ասեղնագործած են, կիրառված է նաեւ ուլունքագործություն: Գլխազարդը լրացված է ծաղկային մոտիվներով: Հնում նման գլխազարդեր պատրաստելիս մեր նախնիները թարմ դաշտային ծաղիկներ են կիրառել:
Հասմիկի զգեստի ձեւվածքները տարազային են, իսկ գունային զուգորդումները՝ առավել մոդեռն: Երկնագույն վերնազգեստը կրում է ոսկեթել ասեղնագործություն:
Մելինեի հագին Շամախի շրջանի ամուսնացած կնոջ տարազ է՝ ճերմակ զգեստով ու կարմիր վերնազգեստով, որն ընդգծում է իրանը: Ավանդական ասեղնագործությունը փոխարինվել է տեքստիլի նկարչությամբ: Կիրառված են հայկական միջնադարյան արվեստին հատուկ զարդանախշային շղթաներ:
Սյունեն կրում է հայկական ավանդական կանացի զգեստի մոտիվներով ստեղծված պարային, ոճավորված հագուստ: Այս զգեստի ձեւվածքները նախատեսված են հայկական պարի ժամանակ կտրուկ եւ սլացիկ շարժումներն էլ ավելի գեղեցիկ ցուցադրելուն:
Ֆոտոշարքում «Տերյան» մշակութային կենտրոնի ստեղծած տարազներն են։ Կենտրոնի դիզայներները փոքր-ինչ ոճավորելով զգեստները` դրանք դարձրել են ավելի արդիական:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ