Գտնել այնպիսի մեկին, որը միշտ ծաղիկներ կնվիրի և ծորակը կնորոգի՝ չսպասելով մինչ այն կփչանա, շատ բարդ է։ Ուրեմն, հույս կա, որ պաշտպան կդարձնենք նրան, որ արդեն հանդիպել է։ Սակայն ինչո՞ւ է այդ պրոցեսը այդքան անսպասելի արդյունքներ տալիս։
Ինչպե՞ս է սովորաբար պահում իրեն սիրահարված կինը։ Ճիշտ է՝ նա վերածվում է անձնական պահապան-հրեշտակի։ Այսինքն, որպես հոգատար մայր է իրեն դրսևորում՝ փորձելով կատարել սիրելիի ցանկությունը՝ ամեն հարցում կենտրոնանալով միայն նրա վրա՝ մոռանալով սեփական անձի մասին։ Էլ ի՞նչ արդյունք կարելի ակնկալել։
Հոգու խորքում մենք, երևի թե, հույս ունենք, որ այս կերպ կապում ենք նրան մեզ հետ, և նա կծաղկի ջերմության և քնքշության մեջ ու կսկսի արտահայտել իր տղամարդկային թաքնված ներուժը։ Երբեք չի տողնի, որովհետև մեր կարիքը կունենա․ բացի մեազանից էլ ո՞վ այդպես քնքուշ կմերսի նրա մեջքը։ Իսկ նա, ի պատասխան, կհամբուրի և տունը կվերանորոգի․․․ Ցավոք, այս իրավիճակում և համբույրները, և վերանորոգումը ինքնաբերաբար դառնում են սիրող «մայրիկների» հիմնական գործը։
Ինչպես դաստիարակել տղամարդուն
Բավական է ընդամենը մի քանի հնարք՝ տղամարդու մեջ առնականությունը բացահայտելու համար։
Թույլ տալ տղամարդուն նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, և ժամանակից շուտ չառաջարկել սեփական մտքերը։ Թող որ նա առանց քո հիշեցնելու մի քանի անգամ դրամապանակը մոռանա և տուն կարտոֆիլ ու միս չբերի։ Մի վազիր նրա հետևից։ Հմայիչ, անմեղ ժպիտը և «Մի անհանգստացիր, մեկ օր սով պահելը նույնիսկ օգտակար է»։ Մի փնթփնթա։ Կհասկանա։ Եթե անհույս չէ։
Հմայիչ և թույլ լինել։ Չսղոցել նրա նյարդերը, այլ, լինել անօգնական ու խորհուրդ հարցնել։ Չէ որ այս բոլոր տեխնիկական հարցերը քո խելքի բանը չեն, ու առանց նրա օգնության՝ ոչ մի կերպ։
Չհամեմատել նրան ուրիշների՝ անցյալների, ավելի ուժեղների, արժանի տղամարդկանց հետ։ Սա նրա ինքնասիրությանը մեծ հարված կհասցնի։ Սակայն հակառակորդին հաղթելու նպատակասլացությունը արթնացնելը օգտակար է։ Օրինակ, ակնարկել, եթե նա շատ է հոգնել, քեզ օգնության կհասնի քո աշխատակիցը։ Նա այնքան հոգատար է։ Ոչ մի այլ բան, ուղղակի նա շատ լավ դաստիարակված է։ Իսկական տղամարդու մեջ ուղղակի պարտավոր է զարթնել չզիջելու ցանկությունը։
Չնսեմացնել, չքննադատել, բայց նաև չխղջալ։ Հերթական հարբուխի ժամանակ անընդմեջ կրկնվող «Ախ, դու իմ խեղճ ճուտիկ» տղամարդուն նույնիսկ արծվից վերածում են անպաշտպան ճուտիկի։
Աղբյուրը՝Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով