Երեկ` դեկտեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Տիմատիի եւ Black Star լեյբլը ներկայացնող ռեփեր L’One-ի համերգային շոուն: Համերգի մեկնարկը պետք է տրվեր 19:00-ին, սակայն երկրպագուները մարզահամալիր էին ժամանել 17:00-ից սկսած` վայելելու Street Workout խմբի շոուն:
«Քանի որ Տիմատին իր կարիերայի վերելքում է գտնվում, մենք վաղուց էինք մտածում կազմակերպել նրա համերգը Երեւանում: Իրենց շրջագայությունների ընթացքում Երեւան ժամանելու ամենահարմար ժամանակահատվածը հենց դեկտեմբերն էր, այսպիսով` այս ամիս կարողացանք իրագործել մեր ծրագիրը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչներից Արմինե Խախամյանը:
Սպասված համերգի մեկնարկը տվեց Dj Smoke-ը, որն իր երաժշտությամբ էլ ավելի աշխուժացրեց Տիմատիին անհամբեր սպասող երկրպագուներին:

Ռուսաստանից եկած աստղերը համերգասրահ ժամանեցին բավականին ուշ, իսկ առաջինը բեմահարթակը «զբաղեցրեց» L’One-ը:

Սակայն թե՛ լրագրողները, թե՛ երկրպագուները շարունակում էին կուլիսներում «որսալ» միջոցառման գլխավոր «մեղավորին»: Օրվա աստղը ժամանեց իր անվտանգության աշխատակիցներով շրջապատված եւ բեմահարթակ բարձրացավ, մոտավորապես, ժամը 22:15-ին, սակայն աղմուկն ու ցնծությունը, որն առաջացավ նրան տեսնելուն պես, վկայում էին այն մասին, որ ռեփերի երկրպագուները նրան պատրաստ էին սպասել հավերժ:

Տիմատին իր բիթերով վարակեց ամբողջ համալիրը: Առավել մեծ աշխուժություն գրանցվեց, երբ աստղը սկսեց կատարել իր ամենասիրված ստեղծագործությունները` Борода, В Клубе, Дерзкая եւ Лондон հիթերը: Ի դեպ, վերջին երգում ռեփերը խոստովանեց. «Ինչի՞ս է պետք Լոնդոնը, Արարատն այստեղ է», իսկ Дерзкая երգի կատարման ընթացքում ներկայացրեց իր նոր` երեւանյան ռեմիքսը:
Հանդիպման ընթացքում ռեփերը նաեւ բեմից սելֆի արեց երկրպագուների հետ եւ տեսագրության միջոցով շնորհավորեց Ամերիկայում բնակվող իր հայ ընկերոջը` Ջորջ Քեշիշյանին` ամուսնության առթիվ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի





















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ