Գալիք 2016 թվականն անցնելու է Հրե Կապիկի նշանի տակ: Դրա հետ կապված` ամանորյա դիմահարդարում ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ խորհրդանիշի բնույթը: Դրա համար էլ նոր տարվա գիշերը կարելի է իրեն թույլ տալ սովորականից ավելի վառ, նաեւ մի քիչ խելագար եւ անհոգ լինել:
Օրինակ` ամանորյա դիմահարդարման մեջ կարող եք համարձակ կերպով փայլեր օգտագործել: Ամենակարեւորը դրանք ճիշտ համաձայնեցնել ստվերաներկի երանգին: Որպեսզի փայլերը կոպերի վրա հնարավորինս երկար պահպանվեն, կարելի է հատուկ դրա համար նախատեսված սոսինձ գնել: Բացի սոսնձային հիմքից, հաճախ թարթիչների համար սոսինձ են օգտագործում: Պետք է հաշվի առնել, որ այն անհրաժեշտ է քսել նուրբ շերտով: Մեծ նշանակություն ունի փայլերի չափը: Փոքր փայլերը, խոշորների համեմատ, կարող են ավելի երկար մնալ ու առանց սոսնձային հիմքի:
Ինչ վերաբերում է ստվերաներկին, այս ձմեռային սեզոնի գլխավոր միտումը համարվում են մետաղական էֆեկտով ստվերաներկերը: Կարելի է դարչնագույն, ավազագույն, կանաչ, բաց կանաչ, սեւ տոների ստվերաներկ քսել, ինչպես որ դա ցանկանում է 2016-ի նշանը:
Իհարկե, երեկոյան դիմահարդարման հիմնական շեշտադրումը վառ գույնի շրթներկն է: Նոր տարվա ակտուալ գույներ կդառնան նուրբ-վարդագույն, վառ կարմիր եւ գինեգույն երանգների շրթներկերը: Կարեւոր է ճիշտ ընտրել ստվերաներկի համապատասխան երանգները` հաշվի առնելով շրթներկի գույնը: Օրինակ` վարդագույնին, մանուշակագույնին, սալորագույնին, մուգ կարմիրին կսազեն այդ երանգներին մոտ ստվերաներկեր` նուրբ մանուշակագույն, սառը վարդագույն, արծաթագույն:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու