Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը`Դմիտրի Շեպելյովը, անկեղծորեն պատմել է այն սկանդալի մասին, որը երեկ ցնցել է ռուսական շոու բիզնեսը: Երեկ շոումենի վրա են հարձակվել կովկասյան արտաքինով մարդիկ՝ Ժաննա Ֆրիսկեի հոր գլխավորությամբ:
Շոումենը խոստովանել է, որ հարձակման ընթացքում փոքրիկ Պլատոնը բարձր գոռում էր, իսկ այժմ ասում է, որ վախենում է պապից:
32-ամյա հեռուստահաղորդավարը LifeNews հեռուստաալիքին բացառիկ հեռուստաուղերձում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը եւ պարզաբանել, որ իր ուղերձը ծայրահեղ միջոց է:
«Այն, ինչ տեղի ունեցավ, մեծագույն ցնցում էր Պլատոնի համար։ Նրա աչքի առաջ իմ թիկնապահի մատներն էին ջարդում, անվերջ հայհոյում էին, բղավում: Ես կարծում եմ` ցանկացածը հասկանում է, որ դա չի կարող հետեւանքներ չունենալ երեխայի վրա», – նշում է շոումենը:
Հեռուստահաղորդավարը հայտնել է, որ ցավում է, որ ընտանեկան խնդիրը հանրության սեփականությունն է դարձել:
«Կուզեի սկսել նրանից, որ ինձ համար ծայրաստիճան տհաճ է եւ շատ ամոթալի, որ ընտանեկան տարաձայնությունները եւ անձնական կռիվը հանրության սեփականությունն են դառնում: Ես կարծում եմ, որ դա վիրավորում է վեճի մասնակիցների արժանապատվությունը: Բայց նախ եւ առաջ դա անարգում է Ժաննայի հիշատակը:
Իմ դիմումը ծայրահեղ քայլ է: Երեկ ինձ եւ իմ ու Ժաննայի որդու վրա Վլադիմիր Ֆրիսկեի կազմակերպած հարձակումը դուրս է գալիս թույլատրվածի եւ օրինականի սահմաններից, դրա համար էլ համարում եմ, որ այլեւս լռելու բարոյական իրավունք չունեմ:
Իմ զավակին վտանգ է սպառնում: Իմ ընդդիմադիրները կոպիտ խոսքերից անցել են ֆիզիկական կոշտ գործողությունների` համաձայնության գալու հնարավորություն չթողնելով: Որպես հայր եւ մարդ, որը փոքրիկի համար պատասխանատվություն է կրում, ես ամենից ավելի անհանգստացած եմ որդուս հոգեկան վիճակով, որը Վլադիմիրի եւ իր հինգ հանցակցի կազմակերպած այդ հրեշավոր կռվի ականատեսն է դարձել: Այն, ինչ տեղի ունեցավ, մեծագույն ցնցում էր Պլատոնի համար, որովհետեւ երեխայի աչքի առաջ աստիճանահարթակին իմ թիկնապահի մատները ջարդեցին, ջարդեցին քիթը, անվերջ հայհոյում էին, բղավում:
Կարծում եմ` ցանկացածը կհասկանա, որ դա չի կարող երեխայի համար անհետեւանք անցնել: Այսօր անհրաժեշտ էր մանկական հոգեբան, նյարդաբան հրավիրել, որ զննի երեխային: Դրա համար էլ նրա մոտ հիստերիկա առաջացավ, նա կրկնում է, որ վախենում է պապիկից: Ես կարծում եմ, որ չի կարելի դա անպատիժ թողնել:
Այդպես չեն գնում թոռան հետ հանդիպման: Ես ծայրաստիճան անհանգստացած եմ Վլադիմիր Բորիսովիչի հոգեկան վիճակով: Մեզանից ոչ մեկը չի կարող պատկերացնել ողբերգության, ցավի ու վշտի այն չափը, որ ստիպված եղավ ապրել այս մարդը: Մեզանից ոչ ոք չի կարող դատել նրան: Ես անչափ ցավում եմ նրա համար: Սակայն վախենում եմ, թե հայրը գլուխը կորցրել է վշտից` ուղիղ իմաստով, եւ մասնագետների օգնության կարիք ունի», – ընդգծել է Դմիտրին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ