Գեղեցկությունը կանանցից մեծ զոհեր է պահանջում: Առանձնապես «դաժան» են իրենք իրենց վերաբերվում հանրահայտ մարդիկ: Հետաքրքիր է, թե ինչի՞ են պատրաստ ու մինչեւ ո՞ւր կհասնեն նրանք գեղեցիկ ու նորաձեւ լինելու համար:
Այս սեզոնին տրենդային են բարձր կրունկները: Բայց չենք պնդում, որ դրանք լինեն Էյֆելյան աշտարակի բարձրության: Եթե 20 տարի առաջ12 սանտիմետրանոց կրունկները համարվում էին «վարսոց», ու դրանք հագնում էին առանձնահատուկ դեպքերում, ապա հիմա աղջիկների համար խնդիր չէ ամբողջ օրն անցկացնել18 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա: Ճիշտ է, փոխարենը նրանք ստիպված կլինեն Վիկտորյա Բեքհեմի պես կատարել ոտնաթաթերի վիրահատություն, բայց դրանք մանրուքներ են:
Առանց ձգակապի կրծկալները հիրավի անհրաժեշտ հայտնագործություն են դեկոլտեով 17-րդ դարի զգեստի կրկնօրինակի տակից կրելու համար: Թե ինչպես է նորաձեւթյան սիրահարներին հաջողվում այն կրել ու քայլելիս չընկնել, ես չեմ կարողանում հասկանալ: Հին ժամանակներում կանայք այդպիսի խնդիր չունեին, քանի որ կրծկալ ընդհանրապես գոյություն չուներ: Փոխարենը նրանք ստիպված էին ձգել կորսետները` զսպելով տհաճ զգացողությունները ու վախը, որ կուշաթափվեն: Այժմյան գեղեցկուհիները համարում են, որ այդ ամենը չնչին մանրուքներ են ու իրենց «թաղում» նորաձեւության դժոխային հայտնագործություններում:
Գոյություն ունի ավելի լոյալ ու առողջությանը չվնասող տարբերակ` զգեստ-կալանդը: Բայց այն նույնպես տհաճ զգացողություններ է պատճառում:
Այս սեզոնին տրենդային են բազմազան քարերով խոշոր զարդերը: Գեղեցիկ, նորաձեւ, բայց ծանր: Այդպիսի ականջоղերից ականջը կարող է պոկվել: Այդպիսին է նորաձեւությունը ու դրան կուրորեն հետեւող կանանց ճակատագիրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ