Անհավանական է, բայց փաստ: Ըստ երեւույթին, հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի ու նրա ընտանիքի միջեւ սկանդալները շուտով կհանդարտվեն: Հանրահայտ հեռուստահաղորդավարը հաշտություն է առաջարկել երգչուհու հորը՝ Վլադիմիր Ֆրիսկեին։

Վերջինս պատրաստ է հաշտության գնալ միայն այն դեպքում, եթե իրեն թույլ տան հանդիպել թոռնիկի հետ:

«Մենք դեռ իրար ձեռք չենք սեղմել: Ոչ ոք իրար հետ չի հաշտվել: Ինձ վրդովեցնում են թերթերը, որոնք վստահեցնում են, որ մենք արդեն կիսել ենք ունեցվածքը: Առջեւում դատական նիստեր են: Դեկտեմբերի 15-ին, երբ լրացավ Ժաննայի մահվան կես տարին, Շեպելեւը եկավ նոտարի մոտ: Բայց նրան չընդունեցին: Անշարժ գույքի փաստաթղթերը ու մահվան վկայականը ինձ մոտ են: Դրանից հետո Շեպելեւն ինձ զանգահարեց. «Վոլոդյա, ես ուզում եմ քեզ հետ ընկերանալ»,- առաջարկեց նա: Դրան ես պատասխանեցի. «Արի ընկերանանք: Պլատոնին կտաս, այդ ժամանակ էլ կընկերանանք: Ես հետեւյալ տարբերակն առաջարկեցի: Ես պատրաստ եմ վճարել դայակի վարձի կեսը ու երեխային վերաբերող մյուս ծախսերն էլ հոգալ: Ի դեպ, դայակին շատ է դուր գալիս մեր տունը, այնպես որ նա հաճույքով իմ թոռնիկին այս տանը կխնամի: Պլատոշան նրան շատ է սիրում»,- մեջբերում է Վլադիմիրի խոսքերը «Экспресс газета»-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ