Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու հեռուստավարող Դմիտրի Շեպելեւի միջեւ վիճաբանությունները երկրորդ պլան են մղվել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երգչուհու երեխայի հայրը կարող է ոչ թե Դմիտրի Շեպելեւը լինել, այլ մեկ ուրիշ մարդ:
Պարզվում է, որ ոմն իրավաբան Ռադիկ Գուշչինը, որը հայտարարել է հայրության իրավունքի մասին, եղել է հանգուցյալ երգչուհու ընտանիքի դատապաշտպանի ուսանողը ու նաեւ ծանոթ է եղել երգուհու հոր հետ:
Դատարանին ներկայացված դիմումում Գուշչինը հայտնել է, որ Ֆրիսկեի հետ սիրային կապ է ունեցել, որը թաքցնում էր, քանի որ ամուսնացած էր: Նրա խոսքով, Ժաննան ինքն է ասել, որ հղիացել է իրենից: Բայց տղամարդն իբրեւ նրան պատասխանել է, որ մտադիր չէ լքել կնոջը: Այդ ժամանակ Ժաննան իբրեւ հրաժեշտ է տվել նրան ու որոշել է ապագա երեխայի համար հայր գտնել: Ընտրությունը կանգ է առել Դմիտրի Շեպելեւի վրա:
Ժանայի հայր Վլադիմիր Ֆրիսկեն արդեն վաղուց էր հավաստիացնում, որ հեռուստավարողը Պլատոնի հետ ոչ մի կապ չունի: «Ես մտադիր եմ դատարանի միջոցով Շեպելեւին պարտադրել ԴՆԹ փորձաքննություն անցնել: Այդ հարցերով կզբաղվի իմ դատապաշտպան Գենադի Ռաշչեվսկին, նրան զանգահարեք» ասել է լրագրողներին երգչուհու հայրը:
Պարզվել է, որ Ռաշչեվսկին ծանոթ է Ռադիկ Գուշչինի հետ: «Նա իմ նախկին ուսանողն է, ես իրավական գիտությունների դոկտոր եմ: Կյանքում ամեն ինչ պատահում է: Չեմ բացառում, որ Ռադիկը կարող է լինել Պլատոնի հայրը: Բայց կարող է եւ չլինել: Ամեն դեպքում մենք կասկածի տակ ենք դնում Շեպելեւի հայրությունը»,- հայտնել է Ռաշչեվսկին:
Դատապաշտպանը նաեւ հայտնել է, որ Ժաննա Ֆրիսկեն կարող էր արտամարմնային բեղմնավորումով հղիանալ: «Մենք տվյալներ ունենք, որ Ժաննան արտամարմնային՝ արհեստական բեղմնավորում էր անում ու երեխայի համար հայր էր փնտրում: Իսկ Ռադիկը հայց է իր անունից է ներկայացրել: Նա իրավաբան է ու միանգամայն կարող է առանց դատապաշտպանի էլ գլուխ հանել», Ֆրիսկեի ընտանիքի դատապաշտպանին մեջբերում է «Комсомольская правда» կայքը։
Բացի դրանից, Ռաշչեվսկու խոսքով Ռադիկը ծանոթ է Ժաննա Ֆրիսկեի հոր հետ: Դատապաշտպանը Գուշչինի երկու տարվա լռությունը բացատրել է այն հանգամանքով, որ նա ամուսնացած էր:
Գուշչինը պատրաստ է ԴՆԹ թեստ անել: «Բայց նրա ենթադրությունները կարող են եւ չհաստատվել: Ընդ որում նա ուզում էր դատարանին խնդրել, որ միաժամանակ եւ՛ ինքը, եւ՛ Շեպելեւը ԴՆԹ փորձաքննություն անցնեն, որպեսզի հասկանան, թե իրենցից ով է երեխայի հայրը: Ես Շեպելեւի փոխարեն կամավոր կանցնեի ԴՆԹ թեստ, որպեսզի բոլորի բերանը փակի»,- հայտնել է Ռաշչեւսկին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)