«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

NEWS.am STYLE Exclusive. 2016-ին նախատեսում եմ համերգ տալ Հայաստանում. Low Deep T

21:15, 23 դեկտեմբերի

Օրեր առաջ աշխարհահռչակ երաժիշտ Low Deep T-ի «Home 2 U»-ի նոր տեսահոլավակը մեծ աղմուկ բարձրացրեց եւ լայն տարածում գտավ հայ օգտատերերի շրջանում, քանի որ Հայաստանում նկարահանված բարձրաճաշակ այս երգի տեսահոլովակը չէր կարող անտարբեր թողնել ոչ մեկին՝ նույնիսկ նրանց, ովքեր ընդհանարապես հետաքրքրված չեն երաժշտությամբ։ Դատելով ընթերցողների բազմահազար մեկնաբանություններից՝ ստեղծագործությունն իսկապես սիրվեց, սակայն միեւնույն ժամանակ մի շարք անպատասխան հարցեր թողեց թե օգտատերերի, թե լրագրողների մոտ։ NEWS.am STYLE-ն առաջինը տեսահոլովակը ներկայացնելուց հետո սկզբում խոսեց տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանի հետ, սակայն հետաքրքրությունն ու հարցերը այդքանով չսպառվեցին, եւ մենք որոշեցինք հենց երաժշտի հետ կապ հաստատել։ NEWS.am STYLE-ին հաջողվեց երգչի հայաստանյան PR մասնագետ Անի Մկրտչյանի միջոցով մի քանի հարց ուղղել Low Deep T-ին եւ խոսել ոչ միայն «Home 2 U» երգի, այլեւ տաղանդավոր երաժշտի առաջին քայլերի, ստեղծագործական կյանքի եւ ապագա պլանների մասին։

Ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի բացառիկ, նոր ու հետաքրքիր բացահայտումներով լի հարցազրույցը Low Deep T-ի հետ։

-Պրն. Low Deep T, դուք ճանաչված եւ սիրված երաժիշտ եք ամբողջ աշխարհում։ Կպատմե՞ք ձեր առաջին քայլերի մասին։ Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

-Միակ կարգախոսը, որը միշտ ուղեկցել է ինձ, քրտնաջան աշխատանքն է։ Ես իմ կարիերան սկսեցի որպես իրավաբան, բայց շուտով հասկացա, որ երգեր գրելու շնորհ ունեմ։ Որոշեցի թողնել իրավաբանությունը եւ իմ ողջ սերը, ուժն ու էներգիան նվիրել երաժշտությանը։

Երաժշտական գործունեությունը սկսեցի որպես երգահան եւ պրոդյուսեր, իսկ հետո Մեծ Բրիտանիայում ստեղծեցի Cut&Play Records լեյբլը եւ աստիճանաբար դարձա Բրիտանիայում ամենահայտնի եւ լավագույն երգահաններից մեկը։ Երգել սկսել եմ 4 տարի առաջ, եւ այս ընթացքում հաջողությունը միշտ ինձ ուղեկցել է երգեր գրելու իմ տաղանդի եւ յուրօրինակ ու եզակի ձայնի շնորհիվ։

- Քանի՞ տարի է, որ ակտիվորեն զբաղվում եք երաժշտությամբ։ Ի՞նչ գործունեություն եք հիմա ծավալում եւ ի՞նչ համագործակցություններ են սպասվում ապագայում։

- Ես երաժշտության ասպարեզում եմ դեռ համալսարանական տարիներից. կարելի է ասել բավականին երկար ժամանակ։ Այժմ ես փորձում եմ ավարտել իմ երրորդ «Mind Body n Soul» ալբոմի աշխատանքները։ Ալբոմը նորովի եւ մեկ այլ տեսանկյունից կբացահայտի ինձ։ Առաջին անգամ բացի ռիթմիկ երգերից ներառված կլինեն նաեւ բալլադներ եւ միջին տեմպով ստեղծագործություններ։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը եւ ինչպես այն կընդունվի։ Կլինեն նոր երգեր։ Մենք արդեն 3 նոր տեսահոլովակ ենք նկարահանել սպասվող ալբոմի համար։ Մոտ ապագայում դուետներ դեռ չկան։

-Ձեր նոր տեսահոլովակի շրջանակներում այցելել եք Հայաստան։ Ինչպե՞ս եք իմացել Հայաստանի մասին եւ արդյոք ձեզ դուր եկավ մեր երկիրը։

- Հայաստանի մասին իմացել եմ լուրերից, քանի որ մեծապես հետաքրքրվում եմ քաղաքականությամբ։ Ես սիրում եմ տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ես սիրեցի Երեւանը։ Բախտավոր էի, որ այնտեղ ունեի երկրպագու, որը ինձ ցույց տվեց քաղաքն ու կարեւոր եւ տեսարժան վայրերը։

-Ինչպե՞ս ծանոթացաք հայ ռեժիսոր Արեն Բայադյանի հետ։

-Ես Արենին բացահայտեցի, երբ դիտեցի նրա երաժշտական տեսահոլովակները։ Միանգամից հասկացա, որ այս տղան շատ տաղանդավոր ռեժիսոր է եւ ցանկություն առաջացավ աշխատել նրա հետ։ Ես իմ երկրպագուի միջոցով կապ հաստատեցի նրա հետ։ Կարծում եմ, որ մինչեւ պայմանագիր կնքելը Արենը չէր հավատում, որ այդ համագործակցությունը իրական է։

-Ո՞ւմ հետ եք այցելել Հայաստան։ Քանի՞ օր եք մնացել այստեղ եւ Հայաստանում որտե՞ղ եք եղել։

-Դժբախտաբար միայնակ եմ եկել, որովհետեւ իմ օգնականը չկարողացավ վիզա ստանալ։ Սա փոքր-ինչ հուսահատեցրեց ինձ, բայց այն մեկ շաբաթը, որը ես այստեղ անցկացրեցի այնքան հաճելի եւ հետաքրքիր փորձ էր ինձ համար, որ ես կցանկանամ նորից վերադառնալ։

-Հայկական ուտեստներ փորձե՞լ եք։ Ձեր կարծիքը մեր խոհանոցի մասին։

-Այո, ես ճաշել եմ հայկական ռեստորաններում, եւ ուտեստներն իսկապես համեղ են։ Հատկապես շատ եմ հավանել անանուխով թեյը։

- Որքանով տեղյակ եմ, «Casablanca» հիթը ամենահայտնին է ձեր երգացանկում։ «Home 2 U» ստեղծագործությունը նույնպե՞ս նման մեծ հաջողություն կգրանցի։

- Վստահ չեմ, սակայն մի բան կարող եմ հստակ ասել, որ արտիստը ցանկացած երգ ազնիվ ու անկեղծ է կատարում, եւ միայն երկրպագուներն են որոշում, թե ինչ հաջողություն այն կունենա։ Քանի որ «Home 2 U»-ն ներառված է իմ նոր ալբոմում, ամեն ինչ դեռ առջեւում է։

-Իսկ ե՞րբ կթողարկվի «Mind Body n Soul» ալբոմը։

-Նախատեսված է 2016-ի մարտին։

- Շուտով ամբողջ աշխարհը տոնելու է Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ինչպե՞ս եք սովորաբար անցկացնում տոները։ Ի՞նչ կմաղթեք ձեր հայ երկրպագուներին։

-Սուրբ Ծնունդը սիրելի մարդկանց շրջապատում եւ ընտանիքի գրկում անցկացնելու ժամանակահատված է, եւ «Home 2 U»-ն շատ համապատասխան է այս շրջանին. չէ որ մարդիկ սիրում են տուն վերադառնալ տարվա այս օրերին։ Ամանորին եւ Սուրբ Ծննդին կցանկանայի լինել Լոնդոնում։ Հուսով եմ, որ գալիք տարին ավելի լավը եւ հաջողակ կլինի ինձ համար։

Իմ հայ երկրպագուներին կասեմ «Ես քեզ սիրում եմ» եւ անհամբերությամբ սպասում եմ իմ համերգին, որը Աստծո կամոք, նախատեսում եմ 2016-ի գարնանը։ 

 

Դիանա Հովհաննիսյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել