Եթե խոսենք աստղերի հովանավորության մասին, ապա տեղին չէ առանձնացնել այն տարերքը, որն ակնհայտ իշխելու է 2016-ին։ Յուրաքանչյուր կենդանակերպի նշան իր սեփական հատկություններն ու բնութագրերն ունի, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։
Օրինակ՝ 2016-ին Կրակի տարերքի կենդանակերպի նշանները, ինչպիսիք են Խոյը, Առյուծն ու Աղեղնավորը, որոնք հայնտնի են իրենց խառնվածքով և հուզականությամբ, զարմանալի կերպով կբացահայտեն հոգեբանական-մտավոր հնարավորությունների էներգիան, որն առանձնակի լրացուցիչ խթան կհանդիսանա 2016 թվականին արևային էներգիայի աճող դինամիկայի շնորհիվ։
Խոյի, Առյուծի և Աղեղնավորի համար կենսական էներգիան հաղթանակի բանալի է հանդիսանում։ Սակայն ավելի լավ է այս հնարավորությունները ծախսել ոչ թե երեկույթների, այլ ավելի ռացիոնալ և խելամիտ բաների վրա։
Ջրային կենդանակերպի նշանները՝ Խեցգետինները, Կարիճները և Ձկները, մի շարք բարդ խնդիրերի առաջ կկանգնեն, որոնք կյանքի գաղտնի կողմերին են վերաբերվում։ Հավանաբար դուք ինչ-որ մի ծիսակատարություն կանցնեք, ձեզ որևիցե գաղտնի տեղեկատվություն կվստահեն, կամ նման մի բան։ 2016-ին դուք կփորձեք ձեր վաղեմի երազանքը կատարել։ Այլ կերպ ասած՝ ջրային նշանների համար 2016-ը կլինի հասկանալու, գիտակցելու, իրականացնելու և որոշակի խորհրդավոր գիտելիքներ հավաքելու տարի, որոնք ավաղ ամեն մարդու չեն տրված։ Որքան էլ դա լավ կամ ոչ այդքան լավ էլ չլինի, յուրաքանչյուրն ինքը կորոշի։ Կարևոր է գիտակցել, որ ըստ աստղագուշակի 2016-ը կբերի անսահման հնարավորություններ հոգևոր զարգացման ոլորտում, բայց նաև հավասարաչափ կաճի պատասխանատվությունը։
Օդի տարերքի կենդանակերպի նշանների համար՝ Երկվորյակների, Կշեռքների և Ջրհոսների համար 2016-ի աստղագուշակը կանխատեսում է սիրային հարցերի և խնդիրների բարձրացումը։ Իհարկե, այստեղ շատ բան կախված է ձեր անձնական հորոսկոպում մոլորակների առանձնահատկությունից և տեղադրվածությանից։ 2016-ը կլինի ռոմանտիկ, քնքշությամբ, սիրով և անկեղծությամբ լի։ Հավանաբար դուք անսպասելի հիասթափություններ կապրեք, սակայն մի անհանգստացեք՝ ամեն բան կլինի այնպես, ինչպես հարկն է։
Ավելին՝ նույնիսկ եթե սիրելին լքի ձեզ, դա պատճառ չէ սեփական կյանքի վերահսկողությունը կորցնելու։ Հնարավոր է, դուք և ձեր զուգընկերը ուղղակի չեք սազում միմյանց։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ դուք միանգամից չեք նկատել նրա թերությունները։
Հողի տարերքի ներկայացուցիչները՝ Ցուլը, Կույսը և Այծեղջյուրը 2016-ին ավելի քիչ ենթարկված կլինեն աստղերի ազդեցությանը, քան կենդանակերպի մյուս նշանները։
Սակայն, պետք է նշենք Յուպիտերի բարենպաստ ազդեցությունը այս նշանների վրա մինչև 2016-ի սեպտեմբերը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Ցուլերի, Կույսերի և Այծեղջյուրների մոտ ամեն բան լավ կլինի, հատկապես ֆինանսների բնագավառում և բիզնեսի կառավարման հարցերում։ Իհարկե, հաշվի է պետք առնել որոշակի առանձնահատկություններ։ Այլ կերպ ասած՝ եթե դուք ոչինչ չեք անում, ապա ոչինչ չեք ստանա։ Գիտե՞ք՝ ընտանեկան պարտականություններ կատարելը՝ դա ոչ միայն ափսեներ լվանալն է և միասին այգի գնալը։
Թվում է, որ ամեն բան ավելի կարևոր և հետաքրքիր է, քան սա։ Եթե նույնիսկ այդպես եք մտածում, չի նշանակում, որ այդպես էլ կա։ Ավելին՝ 2016-ին հողի տարերքի նշանների համար զգալի կլինեն արմատական փոփոխությունները՝ հոգևոր զարգացման հետ կապված։
Գլոբալ առումով, 2016-ին մարդկությանը անկանխատեսելի շատ անակնկալներ են սպասվում։ Մեծ ազդեցություն կթողնեն անցյալի իրադարձությունները, խնդիրները և սխալները, որոնք անսպասելի զարգացում կունենան ներկայում։
Այնպես որ, եթե ինչ-որ նպատակներ ունեք 2016-ին, ապա փորձեք պլանավորել և դասակարգել նախօրոք այնպես, որպեսզի իրենց հասնելու ճանապարհը ոչ թե խճճված, այլ հնարավորին պարզ լինի։ Ցավոք, 2016-ի հիմնական առանձնահատկությունը կլինի անկայունությունը, որն իր ազդեցությունը կունենա բոլոր բնագավառներում՝ էկոնոմիկայում, քաղաքականության և ֆինանսների ոլորտում։
Աղբյուրը՝ http://www.astromeridian.ru/goroskop/
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը