Առանձնահատուկ հաջողություն է սպասվում բիզնեսմեններին, ֆրիլանսերներին և բոլոր նրանց, ով ինքնուրույն է գումար վաստակում։
Խոյ
Ընդհանուր առմամբ Խոյերի համար սա լավ ֆինանսական տարի է։ Առանձնահատուկ հաջողություն է սպասվում բիզնեսմեններին, ֆրիլանսերներին և բոլոր նրանց, ով ինքնուրույն է գումար վաստակում։ Ծախսելու առումով զգույշ է պետք լինել փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում․ ավելի ճիշտ կլինի գնալ հանգստանալու։ Իսկ այս կենդանակերպի նշանի ամենաստեղծագործական ներկայացուցիչները նշանակալի ֆինանսական եկամուտ կունենան 2016-ի վերջում։
Ցուլ
Ցուլի համար 2016-ը կլինի ծաղկունքի և առատության տարի։ Գումարն այնքան շատ կլինի, որ դուք կարող եք դավաճանել ձեր գլխավոր սկզբունքը և աջ ու ձախ գումար ծախսել։ Այնպես որ խորհուրդ ենք տալիս զերծ մնալ խոշոր ու անմիտ գնումներից և գումար ծախսելու պրոցեսին մոտենալ ձեզ հատուկ խելամտությամբ։
Դե իսկ տնտեսել հաստատ ստիխված չեք լինի, այնպես որ վայելեք։
Երկվորյակներ
Այս տարի ձեզ ամեն բան զրոյից սկսելու հնարավորություն կընձեռնվի։ 2016-ի ֆինանսական արդյունքները կախված կլինեն միայն ձեզանից։ Սակայն մի անհանգստացեք․ ամեն բան լավ է լինելու։ Եթե ոչ դուք՝ ապա ո՞վ։ Ավելին, դուք ունակ եք այնպես անել, որից ձեզ շրջապատող մարդկանց բերանը բաց կմնա։
Խեցգետին
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մոտ 2016-ին սպասվում է կարիերայի առաջընթաց։ Խնդիրը նրանում է, որ ծախսելու ցանկությունն ավելի մեծ կլինի։ Այդ պատճառով Խեցգետիններին արժե մտածել եկամուտների և ծախսերի պլանավորման մասին, որպեսզի նրանց անձնական բյուջեն ավելցուկային լինի։
Առյուծ
Տարվա սկիզբը մի փոքր բարդ կլինի․ դա կարելի է վերագրել տոներին մեծ գումարներ ծախսելու փաստին։ Իսկ արդեն մայիս-հունիսին ձեր ֆինանսական կարգավիճակը կլավանա այնքան, որ դուք բառի բուն իմաստով կսկսեք շռայլել գումարները։ Զարմանալի է, բայց դրանից գումարն ավելանալու է։
Կույս
Կույսերի համար 2016-ը անակնկալներով լի է լինելու։ Իսկ ճակատագրի իրական պարգևներին կարելի է սպասել հենց տարվա սկսզբում։ Այս կերպ տիեզերքը ձեզ հաջողության և նպատակների իրականացման է տրամադրելու։ Արդյունքում ձեզ միայն մնում է հետևել նախագծած ճանապարհին և ոչ մի վայրկյանով չշեղվել դրանից։
Կշեռք
Կշեռքների համար 2016-ը նոր հորիզոններ և ուղղություններ կբացի։ Շատ աշխատելու անհրաժեշտություն կլինի, սակայն արդյունքները համապատասխանելու են ջանքերին։ Կարևորը՝ չհանձնվել և թևաթափ չլինել։ Ի վերջո, դուք կստանաք այն ամենն, ինչին այսքան համառ ձգտել եք և հպարտ կարող եք ասել՝ այս ամենին ես ինքս եմ հասել։
Կարիճ
2016-ին Կարիճների մոտ ֆինանսական առումով ամեն բան կայուն է լինելու։ Մի կողմից շատ լավ է, իսկ մյուս կողմից՝ ձեզ ոչ ոք չի խանգարում անել այնպես, որ ավելի լավ լինի։ Ամենակարևորը՝ որոշել ձեր կյանքի հետագա ուղղությունը, իսկ աստղերն այդ հարցում ամբողջովին ձեր կողմից են։
Աղեղնավոր
2016-ին Աղեղնավորներն իսկապես շատ պող կունենան։ Այստեղ կարևոր է ժլատություն չանել։ Որքան շատ ծախսեք, այդքան շատ կվաստակեք։ Այս կարգախոսը կգործի ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Այնպես որ, պատրաստվեք (առնվազն մտավոր)։ Եվ չհամարձակվեք պարծենալ ձեր ձեռքբերումներով․Ճակատագիրը լավ հումորի զգացում ունի՝ երբեք մի մոռացեք դա։
Այծեղջյուր
2016-ի առաջին կեսին ֆինանսական առումով Այծեղջյուրները հույսը միայն իրենց վրա կարող են դնել։ Իսկ արդեն հուլիսից ձեր բոլոր ֆինանսական գործերը կսկսեն բարգավաճել՝ անկախ ձեր գործողություններից․ սա այն սերմն է, որից հսկայական ծառ է աճում։ Սկզբում դուք նրան ջրում եք, այնուհետև վայելում պտուղները։
Ջրհոս
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մոտ 2016-ին ամեն ինչ լավ է լինելու։ Անկախ հանգամանքներից, այս տարի Ջրհոսները հեշտությամբ կարող են մեծացնել իրենց ունեցվածքը։ Իսկ նախկինում կատարված աշխատանքը կուրախացնի իր արդյունքներով։ Կարևորը՝ չթուլանալ և շարունակել գնալ առաջ՝ հաղթանակից հաղթանակ։
Ձկներ
Եթե Ձկներին հաջողվի հաղթահարել տարվա սկիզբը առանց ֆինանսական կորուստների, ապա հետագայում կնկատվի մեծ աճ։ Գումարը ավելի ու ավելի կշատանա։ Ի դեպ, այնքան կշատանա, որ 2016-ի վերջին դուք լրջորեն կարող եք մոտենալ երկար սպասված գնմանը՝ մեքենայի, բնակարանի, առանձնատան, կամ շուրջերկրյա ճանապարհորդությանը։ Իսկ որոշ ներկայացուցիչներ նույնիսկ կարող են համատեղել այս ամենը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 սեպտեմբերի
«Սեքս խղճահարությունից դրդված». ցնցող ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչու են կանայք քնում տղամարդկանց հետ, նույնիսկ երբ չեն ուզում22:20, 1 սեպտեմբերի
«Դժոխք Երկրի վրա». դրախտային հունական լողափը վերածվել է մղձավանջի զբոսաշրջիկների բազմության պատճառով21:32, 1 սեպտեմբերի
Կանայք՝ ստանդարտից դուրս. Սառա Բյորթոնը վերաիմաստավորում է Givenchy-ն նոր գովազդային արշավում20:27, 1 սեպտեմբերի
Ինչու երբեք չպետք է շորտեր կամ կիսաշրջազգեստ հագնել ինքնաթիռում. խորհուրդ բորտուղեկցորդուհուց19:17, 1 սեպտեմբերի
Ինչպե՞ս պոլիեսթերը դարձավ աշխարհի ամենաատելի նյութը16:21, 1 սեպտեմբերի
«Վամպիրի» շքեղություն. Ինչպես են միլիարդատերերը երիտասարդացնում իրենց սեռական օրգանները ուսանողների արյունով՝ տարեկան 250,000 դոլարով15:40, 1 սեպտեմբերի
Pucci-ն վերադառնում է իր արմատներին. Կամիլա Միչելին միջնադարյան ձիարշավը վերածում է նոր շքեղության15:18, 1 սեպտեմբերի
ԱՄԷ-ում ապրում է 52 միլիարդատեր՝ 201 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ. Դուբայը դասվել է գերհարուստների համար հիմնական քաղաքների շարքին14:50, 1 սեպտեմբերի
Մասնավոր ինքնաթիռներ, շքեղ վիլլաներ և թանկարժեք արձակուրդներ. Քենդալ Ջենների ընտանիքը մտահոգություն ունի, որ Ջեյքոբ Էլորդին չարաշահում է նրա հարստությունը14:27, 1 սեպտեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք ունի իդեալական կուրծքը13:28, 1 սեպտեմբերի
54-ամյա Կարմեն Էլեկտրան սեքսուալ «նախաճաշ» է կազմակերպել Բեռլինում՝ կուրծքը ծածկելով միայն անանասի կտորներով