Գեղեցկուհի Եվա Բաղդասարյանին հեռուստադիտողը ծանոթ է «Հրեշտակների դպրոցը» եւ «Եռաչափ սեր» հեռուստասերիալներից: Այժմ Եվան փայլում է գովազդային հոլովակներում, սակայն դերասանուհին տեւական ժամանակ է, ինչ չի երեւում հեռուստասերիալներում եւ ֆիլմերում: Ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը: NEWS.am STYLE-ը փորձեց պարզել` զրուցելով Եվայի հետ.
-Եվա քեզ, կարծես թե, սկսեցին ճանաչել «Եռարափ սեր» հեռուստասերիալից: Ի՞նչ քեզ տվեց այդ սերիալում նկարահանվելը:
-Մինչ «Եռաչափ սերը» նկարահանվում էի նաեւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Կարծում եմ` ինձ այդ ֆիլմից սկսեցին ճանաչել: Դրանից հետո ստացա առաջարկ նկարահանվելու «Եռաչափ սեր» սերիալում: Նկարահանվելով ստացա փորձ, սեր դեպի այդ մասնագիտությունը եւ հասկացա, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ իմ սիրած մասնագիտությամբ:

-Բավականին երկար ժամանակ է` չես երեւում հեռուստասերիալներում: Ինչո՞վ է պայմանավորված այժմյան լռությունդ:
-Արդեն 2 տարի է, ինչ սովորում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի` Վարդան Աճեմյանի ստուդիայում: Ամբողջովին ժամանակս նվիրել եմ ուսմանս: Առավոտից մինչ ուշ երեկո զբաղված ենք ներկայացումների փորձերով, այդ պատճառով էլ չեմ կարողանում ժամանակ տրամադրել նկարահանումներին: Սակայն վերջերս նկարահանվել եմ գովազդային հոլովակում, որն արդեն եթերում է:

-Ո՞ր ներկայացումների փորձերով ես ներկայումս զբաղված:
-Այժմ Արմեն Էլբակյանը բեմադրում է «Պեպո» ներկայացումը, որտեղ խաղում է Սունդուկյանի անվան թատրոնի պրոֆեսիոնալ դերասանական կազմը: Ես մարմնավորելու եմ Կեկելին: Սա ինձ համար շատ պատասխանատու դեր է: Թատրոնում խաղալու այլ առաջարկներ էլ ունեմ, բայց դրանց մասին չեմ ցանկանում ժամանակից շուտ բարձրաձայնել:)

-Նախկինում հանդես էիր գալիս նաեւ որպես մոդել: Այժմ մոդելային գործունեություն ծավալո՞ւմ ես:
-Այո, մասնակցում էի տարբեր մրցույթների, անգամ աշխարհահռչակ Elite Model Look-ին եմ մասնակցել, սակայն հիմա այդ ուղին շարունակելու ցանկություն չունեմ…

-Հնարավո՞ր է` այս տարի հանդես գաս որեւէ հեռուստանախագծում:
-Այս տարվա վերջում կավարտեմ ուսումս: Եթե ստանամ լավ առաջարկ, ինչո՞ւ ոչ, հանդես կգամ նոր նախագծում: Սա լավ դադար էր ինձ համար, որպեսզի մասնագիտությանս մեջ հմտանամ: Եվ երբ նայում եմ ինձ երկու տարի առաջվա ֆիլմում եւ հիմա, մեծ տարբերություն եմ զգում, քանի որ ինձ հետ աշխատել են լավագույն մասնագետները: Աշխատել ենք թե ձայնիս, թե խոսքիս, թե խաղիս վրա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները