Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Ինչպես մազերը պաշտպանել ցրտից

21:11, 22 հունվարի

Գունատություն, փխրունություն ու նույնիսկ ուժեղ մազաթափություն. ահա այն խնդիրները, որոնց պատճառը կարող է լինել ցուրտ եղանակը: Եվ այսպես, ինչպես փրկենք մեր մազերը:

1. Գլուխը տաք ջրով մի լվացեք

Որքան սառը լինի ջուրը, որով լվանում ես գլուխդ, այդքան ավելի քիչ կտուժեն քո մազերը, երբ փողոց դուրս գաս: Ձմեռային ամիսներին ջերմաստիճանի տատանումները պետք է նվազագույնի հասցնել ու եթե դու վարժվես գլուխդ սենյակային ջերմաստիճանի ջրով լվանալուն, ապա այդ օգտակար սովորությունը կարտահայտվի ոչ միայն քո մազերի փայլի, այլեւ քո ճարպագեղձերի աշխատանքի վրա. որքան տաք է ջուրը, որով լվանում ես գլուխդ, այդքան դրանք ավելի ակտիվ են դառնում, հետեւաբար գլուխդ էլ ավելի արագ է կեղտոտվում:

2. Կոնդիցիոների մեջ վիտամիններ А եւ Е հավելեք

Մենք բազմիցս խոսել ենք ոչ միայն մաշկի այլեւ մազերի համար А եւ Е վիտամինների օգտակարության մեջ: Բանն այն է, որ դրանք հզոր հակաքսիդանտներ են ու բարձրացնում են հյուսվածքների պաշտպանական հատկությունները: Որպեսզի քո ձմեռային խնամքն ավելի արդյունավետ դարձնես, գնիր կապսուլաներով վիտամիններ, որոնք կարելի է հեշտությամբ հավելել մազերի դիմակի ու կոնդիցիոների մեջ: А եւ Е վիտամիններով բալզամների կիրառումը կարող է բարձրացնել ձեր մազերի ցրտադիմացկունությունը: Այնպես որ գործի անցեք:

3. Անցեք ձմեռային խնամքի համար նախատեսված շամպունների

Ձմեռային խնամքի առաջնահերթություններից է սնուցումն ու խոնավեցումը: Բացառված չէ, որ սառնամանիքի ժամանակ դու ստիպված կլինես փոխել քո շամպունը ու ավելի ակտիվ բաղկացուցիչներով շամպուն ձեռք բերել:
Ձմռանը հատուկ ուշադրություն հատկացրու յուղերի պարունակությամբ շամպուններին՝ դրանք ավելի լավ են սնուցում մազերը ու պետք չէ վախենալ, որ մազերը դրանցից ավելի կծանրանան: Բացի դրանից, ընտրեք մեղմ բաղկացուցիչներով շամպուններ, որոնք սիլիկոն ու պարաբեն չեն պարունակում: Եթե նորմալ ջերմաստիճանի դեպքում այդ բաղկացուցիչները չեն վնասում մազերին, ապա սառնամանիքին ավելի լավ է խուսափել այդ նյութերից:

4. Հարթեցնող շիճուկ օգտագործիր

Եթե սովորական եղանակին դու չես օգտագործում մազերը հարթացնող նյութեր, ապա հիմա դրանք քեզ պետք կգան: Այդ միջոցներն ակտիվ խոնավացնում են մազերը, ապահովում դրանց պաշտպանությունը ու մազերին տեսողական հարթություն ու փայլ հաղորդում:

5. Ավելի շատ ջուր խմեք

Մազերի խոնավացումը պետք է ոչ միայն արտաքինից լինի, այլեւ ներսից: Մենք հավանաբար արդեն հոգնեցրել ենք քեզ «Հնարավորինս շատ ջուր խմիր» խորհուրդով, բայց ավաղ ձմռանը այս խորհուրդն առավել արդիական է: Ինչպե՞ս է ջուրն ազդում մեր մազերի վրա: Ջերմաստիճանի տատանումները, չոր օդն ու ջեռուցումը գրեթե «երաշխավորում են» դրանց փխրունությունը, բայց եթե դու բավականաչափ հեղուկ խմես, ապա մազերդ ներսից կհագենան հեղուկով: Այնպես որ ավելի շատ ջուր խմիր, եւ մազերից կօգնես, եւ մաշկիդ:

6. Փողոց դուրս մի արի վարսահարդարիչով չորացնելուց հետո

Ցուրտ եղանակներին մենք խորհուրդ կտայինք առհասարակ հրաժարվել տաք հարդարանքից, բայց եթե դու անպայման ուզում ես գանգրացնել կամ էլ հակառակը՝ ուղղացնել մազերը, ապա արա դա տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ՝ մազերը կհասցնեն սառչել ու այլեւս չեն տուժի ջերմաստիճանի կտրուկ տատանումից:

7. Երկար մազերը թաքցրեք հագուստի տակ

Մազերը մրսում են նույնքան, որքան մարմնի մյուս մասերը, չնայած դու դա չես զգում: Եթե դու երկար մազեր ունես ու չես ուզում, որ դրանք վնասվեն ցուրտ եղանակներից, ավելի լավ է դրանք բաճկոնի օձիքի տակից մի հանիր, անկախ նրանից, թե ինչ տեսք կունենաս, իսկ շարֆը մազերի վրայով փաթաթիր: Ճոխ մազերով պարծենալու համար հիմա չափից ցուրտ է:

8. Շատ կաթնաշոռ կեր

Կալցիումը կարեւոր շինանյութ է, որն անհրաժշտ է քո մազերին: Ձմռանը ավելի շատ կաթնաշոռ ու այլ կաթնամթերք կեր՝ դրանում պարունակվող կալցիումը կօգնի պահպանել քո մազերի գեղեցկությունը:

9. Սինթեթիկ գլխարկներ մի հագիր

Սինթեթիկ գլխարկները ոչ միայն էլեկտրականացնում են մազերը այլեւ «չեն շնչում», նաեւ շատ վատ են տաքացնում: Գլխի մաշկի ու մազերի մասին հոգ տանելու համար ընտրիր բնական հյուսվածքներից՝ բրդից կամ բամբակից գլխարկներ:

10. Օգտագործիր ջերմապաշտպանական յուղեր

Ջերմապաշտպանությունը կարող է քո մազերը փրկել ոչ միայն վարսահարդարիչի տաք ազդեցությունից, այլեւ ցրտից: Ամեն անգամ գլուխը լվանալուց հետո պետք է մազերի ամբողջ երկայնքով քսել այդ նյութը, սննդարար յուղերը նույնպես չեն խանգարի՝ դրանք պաշտպանական թաղանթ են ստեղծում ու օգնում, որ մազերը փայլուն լինեն նույնիսկ ցուրտ եղանակին:

Աղբյուր՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ