Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ժառանգությունը գողացել են: Այսպես է համարում «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունը, որը գումար էր հավաքել երգչուհու բուժման համար:
Կազմակերպությունում համարում են, որ գումարների մի մասը կարող էր հափշտակված լինել: Բանն այն է, որ կազմակերպությունն այդպես էլ հաշվետվություն չի ստացել այն մասին, թե ինչի վրա է ծախսվել 21 մլն ռուբլին:
«Ժաննա Ֆրիսկեի մահվան պահին նրա հաշվի վրա դեռ մոտավորապես 21 մլն ռուբլի կար: Բայց մեր ունեցած տեղեկություններով, այդ գումարը կարող էր փոխանցված լինել երրորդ անձանց հաշվեհամարին: Ընդ որում` «Ռուսֆոնդը» ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացել այն մասին, որ գումարը ծախսվել է, չնայած ոչ միայն իրավունք ուներ, այլ պարտավոր էր ստանալ նման փաստաթուղթ՝ Ժաննա Ֆրիսկեի հետ պայմանագրով, որն ուժի մեջ է մտել նրա մահվանից հետո»,- մեջբերում է «Комсомольская Правда» կայքը հիմնադրամի իրավաբանական ծառայության հայտարարությունից մի հատված:
Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ վեճը չի հաջողվել լուծել մինչդատական կարգով:
«Երգչուհու ժառանգությանը՝ մոսկովյան բնակարանին, Պոդմոսկովյեում գտնվող ամառանոցին ու բանկի անձնական հաշվին հավակնում են նրա հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, մայրը՝ Օլգա Կոպիլովան (Ֆրիսկեն) ու մանկահասակ որդին՝ Պլատոնը, որի շահերը ներկայացնում է երգչուհու քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը: Ժաննայի ժառանգներից, որոնք ժառանգության իրավունք են ստացել 2015 թ. դեկտեմբերի 16-ին, «Ռուսֆոնդը» գրավոր կերպով պահանջել է՝ հաշվետվություն ներկայացնել ավելի քան 20 մլն ռուբլու ծախսելու մասին: Բայց ոչ մի պատասխան չի ստացել: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հունվարի 20-ին «Ռուսֆոնդը» դիմել է ՌԴ Քննչական կոմիտեին՝ խնդրելով քրեական գործ հարուցել գումարային միջոցների հափշտակման փաստով»:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, Ժաննա Ֆրիսկեն մահացել է անցած տարվա հունիսի 16-ին ուղեղի քաղցկեղից: Երբ հայտնի էր դարձել մահացու հիվանդության մասին՝ Ժաննայի երկրպագուները ու բարի մարդիկ «Առաջին ալիքի» ու «Ռուսֆոնդի» միջոցով գումար էին հավաքել նրա բուժման համար:
Երբ Ժաննան դեռ ողջ էր՝ երգչուհու հարազատները փաստաթղթեր էին ներկայացրել ծախսված 4.120 959 ռուբլու մասին: Իսկ մնացած գումարով՝ 20 890 831 ռուբլով հաշվետվություն այդպես էլ չէր ներկայացվել: Դրա համար էլ համոզիչ հիմքեր կան կարծելու, որ այդ գումարն անհետացել է երգչուհու հաշվեհամարից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար14:27, 19 սեպտեմբերի
Կնոջից՝ կրկին տղամարդ. ռեալիթի շոուի աստղը որոշել է կրկին տղամարդ դառնալ13:20, 19 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբայրը հայտարարել է, որ Չարլզ III-ը նրա մահից հետո այնպես էր խոսում, «ասես վիճակախաղում հաղթած մարդ լիներ»12:38, 19 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյանին՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 միլոն դրամ. ով՝ որքան հոնորար է ստանալու Անկախության օրվա համերգի ելույթի համար12:08, 19 սեպտեմբերի
Արձակուրդն ավարտվում է, իսկ անհանգստությունը սկսվում է․ ինչո՞ւ չենք ուզում վերադառնալ աշխատանքի11:38, 19 սեպտեմբերի
Գազարի լվացում՝ լվացքի մեքենայում. բլոգերի անսովոր հնարքը զայրացրել է օգտատերերին11:17, 19 սեպտեմբերի
Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ