Վերջին երկու օրերին եվրատեսիլյան նորությունների պակաս չի զգացվում: Երեկ հյուրընկալող երկիր Շվեդիան հրապարակել էր կարճ հոլովակ, որը ցուցադրում էր, թե ինչ տեսք եւ դիզայներական լուծումներ կունենա Եվրատեսիլ 2016-ի բեմը: Այնուհետեւ հնարավորություն ունեցանք լսելու եւ գնահատելու Վրաստանի ներկայացուցիչների՝ Նիկա Քոչարովի եւ Young Georgian Lolitaz խմբի եվրատեսիլյան երգը, որը կոչվում է «Midnight Gold» («Կեսգիշերային ոսկի»): Իսկ այժմ հերթը մեր պատվիրակի՝ Իվետա Մուկուչյանի երգի պրեմիերայինն է, որին այդքան սպասում են հայ հեռուստադիտողն ու օգտատերերը:

Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Instagram–ում նոր լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել՝ ակնարկելով, որ մեր երգի պրեմիերան կլինի մինչեւ շաբաթվա վերջ:
«Այո, այս կիրակի մենք վերսկսում ենք Եվրատեսիլի օրագրերը, եւ անպայման մինչեւ շաբաթվա վերջ նորություններ կունենաք»,- գրել է Գոհարը:

Ավելացնենք, որ փետրվարի սկիզբ Իվետան նույնպես ձայնագրման ստուդիայում արված լուսանկար էր տեղադրել Facebook-ում եւ գրել`«Մի քանի օրից»՝ ավելացնելով #Eurovision #Eurosong #IvetaMukuchyan #Armenia #ESC2016 հեշթեգերը:
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի
