«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի մասին գրում են ոչ միայն հայկական, այլեւ գերմանական պարբերականները։ Օրեր առաջ Moderncultureoftomorrow.com կայքը անդրադարձել էր Իվետայի եվրատեսիլյան երգին՝ իր ընթերցողներին առաջարկելով շաբաթվա առաջին, ամենադժվար օրվա ծանր «լուծը» թոթափել «LoveWave» լսելով։ Իսկ հիմա ներկայացնում ենք blog.prinz.de-ի կարծիքը մեր պատվիրակի եւ նրա երգի մասին։

Կայքը նշել է, որ Իվետան ծնվել է Երեւանում 1986-ին, այնուհետեւ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մասնակցել է «Ձայնը» նախագծին։ Իվետան տարբերվող ձայն ունի եւ նրա կատարումներից երեւում է, թե որքան կիրք կա իր երգերում։ Դրանից ելնելով էլ նրա ելույթներից սպասելիքները միշտ մեծ են։ Հեղինակի կարծիքով՝ Սիրուշոյից հետո Եվրատեսիլ մրցույթին Հայաստանից մասնակցած երկրորդ ամենահմայիչ երգչուհին Իվետան է։
Ի դեպ, «LoveWave»-ի մասին խոսելիս նշվում է նաեւ, որ երգում լսվում են հայկական երաժշտության տարրեր։ Ստեղծագործությունը պարային չէ, բայց բավականին էներգետիկ է, իսկ տեսահոլովակը՝ տպավորիչ։
Ի դեպ, հոդվածի վերջում կայքը անցկացրել է փոքրիկ հարցում եւ փորձել հասկանալ, թե որքանով են հավանել կամ չհավանել ընթերցողները մեր այս տարվա երգը։ Քվեարկողների 26%-ի կարծիքով «LoveWave»-ը գերազանց է, 24%-ին երգը դուր է եկել, իսկ 10%-ի համար այն սարսափելի է։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ