Ուզենք, թե չուզենք՝ այսօր ամբողջ օրը ստիպված ենք լինելու քննարկել Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիների բարձրացրած աղմուկը։ Արդեն երրորդ օրն է համացանցում չեն հանդարտվում Քիմի մերկ սելֆիների շուրջ քննարկումները, հասել է նրան, որ Հոլիվուդի աստղերը երկու ճամբարի են բաժանվել՝ Քիմին աջակցողների ու քննադատողների (իսկապես որ մարդիկ այնտեղ պարապ են մնացել): Ու եթե առավոտից երգչուհի Pink-ն էր հարձակվել Քիմ Քարդաշյանի վրա՝ նշելով, որ հայուհին ճիշտ կաներ եթե իր ուղեղը աշխատացներ, այլ ոչ թե մարմինը, ապա ավելի ուշ հեռուստաաստղին պաշտպանել է նա ոխերիմ թշնամին՝ Էմբեր Ռոուզը, Քիմի ամուսնու՝ Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին: Էմբերը միշտ էլ պաշտպանել է կանանց իրավունքները, եւ Քիմին պաշտպանելու նրա որոշման վրա հավանաբար ազդել է Քիմի երեկվա էսսեն, որտեղ նա հայտնել էր, որ սեքսուալ լինելու իրավունք ունի: Եվ այսպես, Էմբերն իր Twitter–ում գրել էր.

«Pink, մենք բոլորս մերկ ենք ծնվել, հասարակության պահանջով մեր մերկ մարմինները հիմա դարձել են ապրանք: Եթե հասուն կինը, երկու երեխաների մայրը գոհ է իր մարմնից ու ուզում է ցույց տալ այն, ուրեմն մենք նրան չպետք է խրատենք ու ասենք, թե որն է ճիշտ կամ սխալ: Ուզո՞ւմ ես երեխաներին ու դեռահասներին օրինակ ցույց տալ, որ մարմինը ցուցադրելու փոխարեն դպրոց գնան ու սովորեն: Արա՛, ես միայն կողմ եմ: Բայց որպես հասուն կին, թույլ տուր, որ մեկ ուրիշ հասուն կին էլ ապրի այնպես, ինչպես իրեն է դուր գալիս: Ահա թե որն է մեր խնդիրը՝ մենք միշտ պատրաստ ենք ստորացնել միմյանց՝ գովելու փոխարեն: Փի՛նք, մենք քեզ էլ ենք տեսել գրեթե մերկ, ճոպաններից կախված՝ քո տեսահոլովոկներում (ու դա գեղեցիկ էր), բայց կասե՞ս, թե որն է տարբերությունը այդ ճոպանի, ձողի ու Instagram–ի լուսանկարի միջեւ: Դու համարո՞ւմ ես, որ քո տեսահոլովակում ավելի պարկեշտ տեսք ունես, քանի որ միաժամանակ երգո՞ւմ ես, թե՞ որովհետեւ նաեւ տաղանդավոր ես: Ես չեմ ուզում քեզ վիրավորել, պարզապես հետաքրքիր է»:

Քիչ ավելի ուշ Ռոուզը իր Instagram–ում հրապարակել է Քարդաշյանի ամենաաղմկահարույց մերկ լուսանկարներից մեկը ու անդրադարձել սեքսուալ լինելու իրավունքի մասին Քիմի գրած հոդվածին։

«Քի՛մ, ես քեզ այդքան էլ լավ չեմ ճանաչում, բայց ինչպես գիտես, ես ֆեմինիստ եմ ու հասկանում եմ, թե ինչի մասին ես դու խոսում: Այլասերվածության մասին ակնարկները ու ծաղրանքը բոլորովին էլ զվարճալի չեն, դրանք դաժան են ու ցավ են պատճառում: Մենք՝ կանայք, դրան բախվում ենք ամեն օր, ու ես երջանիկ եմ, որ դու բացահայտ ասացիր այդ մասին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին10:49, 10 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը չեղարկել է Իսրայելում իր ելույթը՝ հորինված մեջբերումների շուրջ վեճերի պատճառով