1․Ես գիտեմ գաղտնաբառը
Սա գաղտնի խաղ է երկուսի համար։ Նախապես պայմանավորվեք, որ երբ ձեզանից ինչ-որ մեկը բարձրաձայնի պայմանական բառը (ջերմություն, կեսգիշեր, ննջասենյակ․․․ցանկացած բառ ձեր ընտրությամբ), ապա նա պետք է կատարի պայմանական գործողությունը՝ համբուրի Ձեզ, աննկատ շոյի Ձեր ոտքը սեղանի տակ կամ մեկ այլ բան։

2․ Առօրեական ընթրիքները դարձրեք տոնական
Նույնիսկ շարքային ընթրիքը հնարավոր է վերածել տոնի երկուսի համար, եթե վառել մոմերը, միացնել սիրած երաժշտությունը և զարդարել սեղանը դաշտային ծաղիկների գեղեցիկ փնջով։ Եթե սեղանին անգամ շիլա է դրված, կամ մակարոն, կարևոր է, թե ինչ տրամադրությամբ եք դուք այն ուտելու։ Կերակրեք միամյանց, լցրեք հյութը գեղեցիկ բաժակների մեջ. սա ձեր երեկոն է։
3․Պարեք
Մինչ միկրոալիքային վառարանում տաքանում է ընթրիքը, հրավիրեք միմյանց պարելու։ Կարևոր չեն հմտությունները, կարևոր է քնքշանքը։

4․Համատեղ կինոդիտման երեկո
Հրաշալի հնարավորություն է հիշեցնել նրան, թե ով է այսօր ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Թող հարմարավետ գիշերազգեստն ու հնամաշ վերնաշապիկը մնան պահարանում։ Միգուցե դուք երկուսդ պլանավորել էիք այս երեկոն անցկացնել բազմոցին պառկած, սակայն ինչո՞ւ նույնիսկ տնային կինոթատրոնում չհագնել նոր բլուզը և գայթակղիչ կիսաշրջազեստը, որի տակից քո սիրեցյալը կարող է հեշտությամբ շոյել ոտքդ։ Ամեն դեպքում, դու որինչ չես կորցնում՝ կամ կնայես քո սիրած ֆիլմը, կամ․․․ինքդ կլինես ձեր անկողնային տեսարանի գլխավոր հերոսուհին։
5․Նոստալգիկ երջանկությունը ափսեի մեջ է
Հիշո՞ւմ եք այն հին ֆիլմերը, որտեղ հյուրը մնում է, որպեսզի օգնի տանտիրուհուն հավաքել սեղանը։ Նա լվանում է ափսեները, հյուրը՝ խնամքով սրբում դրանք։ Համատեղ աշխատանքը մտերմացնում է։ Իրականում և ուտեստների պատրաստումը, և ամանների լվացումը կարող են բավականին հաճելի զբաղմունք դառնալ, եթե դա անում եք առանց բարկության, այլ պրոցեսը վայելելով, զրուցելով և երազանքների մասին կիսվելով:

6․Առաջարկեք նրան կազմակերպել «առաջին ժամադրությունը»
Կարևոր չէ, որ այն կլինի 1001-ը։ Միայն երկուսով երեկոն անցկացնելու մի քանի լավ եղանակ մտածեք, կարծես թե դուք երիտասարդ ուսանողներ եք, այլ ոչ թե երկար տարիների ամուսիններ։ Գրանցեք այդ եղանակները քարտերի վրա, իսկ հետո առաջարկեք նրան ընտրել քարտերից մեկը։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ14:14, 16 սեպտեմբերի
72-ամյա Քրիստի Բրինկլին պոդիումի վրա գերազանցել է երիտասարդ մոդելներին. «Ես զգում եմ ինձ միլիոն դոլար գումարած հարկերը»13:56, 16 սեպտեմբերի
64-ամյա Թոմ Քրուզը մերկացել է GQ-ի համար և զարմանալի խոստովանություն արել իր «խելագար» բնույթի մասին13:30, 16 սեպտեմբերի
«Ես գտա իմ Ավատարին». Նատալյա Ռոտենբերգը խոստովանել է իր սերը Bentley-ի նկատմամբ