Անցած տարի ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ոմն դատապաշտպան Ռադիկ Գուշչին իր հայրության իրավունքի մասին է հայտարարել Ժաննա Ֆրիսկեի որդու՝ Պլատոնի վերաբերյալ: Իբրեւ դատապաշտպանը սիրային կապ է ունեցել երգչուհու հետ մինչեւ նրա կյանքում հետուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հայտնվելը: Այն ժամանակ այդ հայտարարությունը ցնցել էր թե՛ Դմիտրիին, թե՛ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքին:

StarHit-ին տված հարցազրույցում Գուշչինը պատմել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հետ հարաբերությունների մասին: Իրավաբանը խոստովանել է, որ երգչուհու հետ երբեք ծանոթ չի եղել:
«Ես երբեք ծանոթ չեմ եղել Ժաննայի հետ: 2011-ին ես կայուն աշխատանք չունեի: Սերմնաբջիջի բանկում դոնորությունը բավականին լավ եկամուտ էր ապահովում: Բժիշկներից մեկը այդ ժամանակ ինձ ասել էր, որ Ժաննա Ֆրիսկեն պոտենցիալ դոնորի է փնտրում ապագա երեխայի համար, նա ուզում էր արտամարմնային բեղմնավորման բուժակարգով հղիանալ: Ասաց ու ես արագ մոռացա այդ մասին: Շուտով ես կայուն աշխատանք գտա, ամուսնացա ու մենք որդի ունեցանք՝ Դամիր անունով՝ Պլատոնի հասակակիցը: 2015-ի հունիսին, երբ Ժաննան մահացավ, ես սկսեցի շատ կարդալ նրա մասին ինտերնետում, իսկ երբ տեսա որդու լուսանկարը, ինձ թվաց, թե նա շատ նման է ինձ: Ես մտածեցի, որ կարող եմ Պլատոնի հայրը ինել: Նման հավանականությունը շատ փոքր էր, բայց կար: Ես մահմեդական եմ, իսկ մեզ մոտ ընդունված չէ երեխաներից հրաժարվելը: Դրա համար էլ խորհրդակցելով կնոջս հետո՝ ես հայց ներկայացրեցի դատարան»,- մեջբերում է դատաապաշտպանին StarHit–ը:

Գուշչինին շփոթեցրել է այն աղմուկը, որը բարձրացրել էր իր հայտարարությունը: Նա պատմել է.
«Իրավաբանական ձեւականությունների պատճառով ես ստիպված էի նշել, իբրեւ Ժաննայի հետ ռոմանտիկ հարաբերություններ եմ ունեցել, բայց դա իհարկե սխալ է: Դատավարությունը շատ ձգձգվեց, հայրությունը որոշելու համար փորձաքննություն չի արվելու, եւ հետո՝ այնքան մեծ աղմուկ բարձրացավ, որ դա ավելի է վատացնում իրավիճակն ու վնասում Ժաննայի հարազատներին: Դրա համար էլ ես հրաժարվել եմ հայցից, գործը փակվել է: Ներողություն եմ խնդրում Ժաննայի ծնողներից՝ Վլադիմիր Բորիսիից ու Օլգա Վլադիմիրիից, նրա քրոջից՝ Նատալյայից ու Դմիտրի Շեպելեւից: Ես ոչ մի չար նպատակ չեմ ունեցել, չէի կարծում, թե ամեն ինչ այսքան հեռու կհասնի: Կներեք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:18, 7 հոկտեմբերի
250 դոլար՝ 16,000 դոլարի փոխարեն. Թրամփը զարմացրել է իր կոստյումի ընտրությամբ20:22, 7 հոկտեմբերի
Թոշակի անցած միլիարդատերը. Ուորեն Բաֆեթը կախվածություն ուներ Գլեն Քլոուզից, 1950-ականների գովազդներից և ուզբեկական շոուներից19:36, 7 հոկտեմբերի
Սեքսուալ մարդագայլեր, մաֆիայի ներկայացուցիչներ և անօթևան միլիարդատերեր. բարի գալուստ միկրոդրամանների աշխարհ17:03, 7 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը խոստանում է «թեթևացնել» կյանքի ծանրությունները. նոր մոնոներկայացման պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին16:51, 7 հոկտեմբերի
Օրուելը՝ հայկական բեմում. «1984»-ի հիման վրա նկարահանված մյուզիքլը կցուցադրվի Երևանում16:32, 7 հոկտեմբերի
Բարեգործական խանութում ընդամենը 80 ֆունտ ստեռլինգով գնված Dior պայուսակը աճուրդում վաճառվել է գրեթե 8000 ֆունտ ստեռլինգով15:39, 7 հոկտեմբերի

15:21, 7 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հիշել է Բոբ Դիլանի, Ջորջ Հարիսոնի և խավիար ուտող շան հետ կազմակերպված վայրի երեկույթը14:50, 7 հոկտեմբերի
«ՍՏԱՄԲՈՒԼ’25»․ Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է ռուս դիվանագետի մասին աշխարհաքաղաքական սագան14:43, 7 հոկտեմբերի
«30,000 տխուր տղամարդիկ վճարել են այս երեկույթի համար». Սկանդալային կատակը պայթեցրել է OnlyFans-ի աստղի հարսանիքը14:17, 7 հոկտեմբերի
Համբույր Էյֆելյան աշտարակի մոտ և ընտանեկան դրամա. Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը ռոմանտիկ շոու են կազմակերպել Փարիզում13:27, 7 հոկտեմբերի
«Սատանան» և «անճոռնի սիրտը». Մեգան Մարքլի երկրպագուները «ահաբեկում են» բրիտանացի քահանաներին շոկոլադե օրացույցի պատճառով