Ձեզ ենք ներկայացնում ռուսաստանցի վեց գեղեցկուհու պլաստիկ վիրահատությունից առաջ եւ հետո.
Ալյոնա Շիշկովա

Ալյոնա Շիշկովան 18 տարեկանից սկսել է աշխատել իր արտաքինի վրա: Եվ, ինչպես կռահում ես, աշխատանքը կատարվում էր ոչ միայն մարզասրահում, այլեւ պլաստիկ վիրաբուժության կլինիկայում:

Իմիջիայլոց, ջանքերն արդյունք տվեցին: Բարբի տիկնիկ հիշեցնող Ալյոնան դարձավ «վիցե-միսս Ռուսաստան 2012», իր աներեւակայելի գեղեցկությամբ գրավեց ռեփեր Տիմատիին եւ նրանից աղջիկ ունեցավ:
Եվգենիա Ֆեոֆիլակտովա

Եվս մի գեղեցիկ «տիկնիկ»՝ «Дом-2» նախագծի մասնակից Եվգենիա Ֆեոֆիլակտովա: Մեր ցուցակի մնացած մասնակիցներին Եվգենիա Ֆեոֆիլակտովան նման է հարազատ քրոջ պես:
Եվ այդ ամենը պլաստիկ վիրահատության շնորհիվ: Եվգենիան առանց «տյունինգի» էլ երեւացող աղջիկ էր, իսկ այժմ լրիվ նման է մոմե կերպարի: Գրողի ծոցը անհատականությունը:
Մարիա Գորբան

Դերասանուհի Մարիա Գորբանը հանելուկային աղջիկ է… Մեզ համար զարմանալի է այն, թե այդ գեղեցիկ աղջիկն ինչպես է իրեն վերածել «ռետինե Զինայի»:

Մի ժամանակ այնքան բարետես Մաշան ուղղակի անխնա թյունինգ է արել. աշխատել է քթի եւ շուրթերի ձեւի վրա, փոփոխել է նույնիսկ այտոսկրերը եւ դեմքի ձեւը, հոնքերը իհարկե «ստանդարտ» են դարձել: Մի խոսքով` հարազատ մայրը չի ճանաչի:
Վիկտորիա Լոպիրեւա

Վիկտորիա Լոպիրեւայի` պլաստիկայից «առաջ» եւ «հետո» լուսանկարները եւս շատ պերճախոս են` կողք-կողքի դրված: «Միսս Ռուսաստան-2003»-ի դեմքի վրա եւս ամեն ինչ «նոր» է. եւ քիթը, եւ շուրթերը, եւ ֆիլերների կարիք է զգացվել:

Վիկտորիայի «ափգրեյդը» իրոք լուրջ էր. սարսափելի է պատկերացնել, թե քանի ցավոտ պրոցեդուրայի է դիմացել հանուն «ստանդարտին համապատասխանող» գեղեցկության:
Օկսանա Սամոյլովա

Մեր հերոսուհիների եւս մի «քույր»՝ Օկսանա Սամոյլովան, ռեփեր Ջիգանի կինը, որի ամբողջ կյանքը նվիրված է ինքնահիացման եւ սեփական արտաքինի կատարելագործման բարդ աշխատանքին:

Եթե Օկսանայի արտասահմանյան անձնագրում լիներ պլաստիկ վիրահատությունից առաջվա նրա լուսանկարը, նրան հավանաբար կկանգնեցնեին սահմանին, որովհետեւ դրանք երկու տարբեր մարդիկ են:
Անաստասիա Ռեշետովա

Անաստասիան, որը, համաձայն տարածված լուրերի, դարձել է Տիմատիի նոր ընկերուհին, Ալյոնա Շիշկովան է, միայն թե` մուգ մազերով: Այստեղ տարբերություններն ավարտվում են: Ինչպես արդեն կռահել ես, ընդամենը մի քանի տարի առաջ Անաստասիան լրիվ այլ էր, շատ համակրելի: Բայց Ռեշետովան ուզում էր էլ ավելի գեղեցիկ լինել, եւ ահա թե ինչ ստացվեց:

Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ