Mirror պարբերականը հաշվել է ռուս միլիարդատիրոջ ծախսերը այն փառահեղ հարսանիքի համար, որի մասին արդեն երրորդ օրն է գրում են ռուսական լրատվամիջոցները: Շաբաթ երեկոյան «Ռուսսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը ու Ալլա Պուգաչովան:

Միխայիլ Գուցերիեւը հարսանիքի բոլոր հյուրերին թանկարժեք մետաղից, լեռնային բյուրեղներով ու Swarovski քարերով զարդատոփեր էր նվիրել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 600 հազար եվրոն: Հարսանիքի մասին հիշողությունը պահպանելու համար այդ զարդատուփերի վրա փորագրված էր Սաիդ Գուցերիեւի ու Խադիջա Ուժախովայի հարսանիքի օրը:

Լրագրողները իրենց հաշվարկներն են արել ու հայտարարել, որ օլիգարխը հարսանիքի համար առնվազն 1 միլիարդ դոլար կամ էլ մոտավորապես 70 մլրդ ռուբլի է ծախսել: Լրատվամիջոցների տվյալներով այդ գումարում ընդգրկված է ռեստորանի ծաղկային ձեւավորումը, հանրահայտ հաստատությունում շքեղ դահլիճի վարձակալությունը, երկումետրանոց տորթը ու նույնիսկ հավաքույթի դահլիճի մոտ կայանած Rolls-Royce ավտոմեքենաները:

Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը Ջենիֆեր Լոպեսին մեկ միլիոն եվրո է վճարել հարսանիքում ելույթ ունենալու համար: Սթինգը 1.5 մլն եվրո է ստացել, Էնրիկե Իգլեսիասը՝ 500 հազար, Ալլա Պուգաչովան՝ 300 հազար:

Բավականին մեծ գումար էլ վճարել էին 20-ամյա գեղեցկուհի Խադիջայի հարսանեկան զգեստի համար: Հանրահայտ դիզայներ Elie Saab –ի հեղինակած թանկարժեք քարերով 25 կիլոգրամանոց զգեստը որոշ տվյալներով 360 հազար եվրո արժեր: Իսկ հարսնացուի գլխին հինգ միլիոն եվրո արժողության թագ էր:

Նշենք, որ հյուրասիրության, երաժիշտների, փառահեղ հրավառության,տորթի ու այլ հարսանեկան ատրիբուտների ծախսեր...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի