Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Դերասանուհի Ելենա Բորիսենկո. «Ես իմ տեղը բազմաթիվ անտաղանդների եմ զիջել»

20:12, 18 փետրվարի

Հայ դերասանուհի Ելենա Բորիսենկոն հանկարծ շատ կտրուկ անհայտացավ էկրաններից, ինչով էլ հասարակության բուռն վրդովմունքն առաջացրեց, քանի որ հայկական սերիալներում պրոֆեսիոնալիզմը շատ հազվադեպ երեւույթ է։ Ո՞ւր է անհայտացել դերասանուհին, ի՞նչ պատճառով եւ ինչո՞վ է այժմ զբաղվում։ NEWS.am STYLE –ը փորձեց ստանալ այդ հարցերի պատասխանները։

Պատմեք, ի՞նչ թատերական եւ հեռուստատեսային նախագծերում եք մասնակցում։

Շատ եմ պատմել իմ «Պատուհան» թատրոնի մասին, որը վաղուց արդեն առանց տանիքի է մնացել։ Արդեն մի քանի տարի է, այն ինձ համար եւս չկա։ Դա այն դատարկությունն է, որը չեմ ուզում լցնել ոչնչով։ Հնարավոր է` լինեն մասնավոր ներկայացնումներ, սակայն իմ թատրոնում ես չեմ խաղա։ Ես ինքս եմ հրաժարվել դրանից, եւ դա այն ցավն է, որի հետ պետք է ապրեմ։

Ինչ վերաբերում է հեռուստանախագծերին, ապա ես այլեւս հեռուստատեսությունում չեմ։ Իմ տեղը զիջեցի բազմաթիվ անտաղանդների, ում չի հետաքրքրում իմ մասնագիտությունը, նրանց պետք է միայն ճանաչված ու աստղային լինելը։ Ահա, թող նրանք էլ առաջ գնան իրենց մեթոդներով, քանի որ նրանց ֆոնին նույնիսկ միջակ դերասաններն ու հեռուստահաղորդավարները շահեկան դիրք են ստանում։

Ի՞նչ է Ձեզ համար հեռուստատեսությունը, ինչո՞վ է այն տարբերվում թատրոնից։

Հեռուստատեսությունը, իսկ ավելի ճիշտ, սերիալները, թատրնը, կինոն… Դրանք միանգամայն տարբեր հասկացություններ, պատմություններ են։ Սակայն դրանք բոլորն էլ ինձ համար կապվում են իմ սիրելի մասնագիտության հետ։ Կան դերասաններ, ում ավելի մոտ է թատրոնը, ես սիրում եմ աշխատանքն ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում։ Ընդ որում՝ տարբեր տեսակի սիրով։ Ինչպես մանկության տարիներին, երբ չէի կարողանում պատասխանել հարցին, թե ո՞ւմ եմ ավելի սիրում՝ մայրիկին, թե՞ հայրիկին։

Ասում են՝ իր երազանքի դերը խաղալուց հետո դերասանը կամ դերասանուհին այլեւս չի կարողանում մասնագիտորեն աճել։ Նման դեր ունե՞ք, որ երազել եք խաղալ։

Մի հարեւանուհի ունեինք, ով 40 տարի երազում էր հարեւան սենյակը գնել, եւ ահա, նրա երազանքն իրականանալուց 40 օր անց նա մահացավ։ Իմ բախտը բերել է, ես մանկուց խաղացել եմ համարյա բոլոր այն դերերը, որ կարելի է երազել։ Հնարավոր է, որ հենց դա էլ նպաստել է, որ այլեւս չեմ երազում որոշակի դեր խաղալ։ Ավելի լավ է երազել լավ ռեժիսորի հետ ցանկացած դերի մասին։ Հենց սա էլ դերասանին մասնագիտական աճ է ապահովում։ Հենց ռեժիսորին ծառայելու ունակությունն էլ շատ հաճախ թե՛ ֆիլմի, թե՛ ներկայացման հաջողության երաշխիքն է։

Իհարկե, շատ կերպարներ կան, որ կցանկանայի մարմնավորել։ Սակայն, քանի որ այն դերասանուհիներից չեմ, ովքեր հոգու խորքում նաեւ ռեժիսոր են, ինձ համար ավելի կարեւոր է աշխատանքն ու այս մասնագիտության ներկայացուցիչների հետ փոխըմբռնումը։

Իսկ կյանքում խաղո՞ւմ եք։

Ես հուզառատ մարդ եմ, եւ դա ինձ խանգարում է ամենաօրյա կյանքում։ Ինձ բացասկանից հեռու պահելու համար հաճախ եմ ստիպված լինում խաղալ։ Երբեմն աշխատանքի բերումով ստիպված եմ լինում շփվել մարդկանց այնպիսի տեսակի հետ, ովքեր իրական կյանքում այնքան մտերիմ չեն ինձ, եւ միակ ելքը «ԽԱՂՆ» է։ Սակայն դրանից հետո անպայման «մաքուր օդի» չափաբաժին է անհրաժեշտ։ Լավ երաժշտություն, ֆիլմ, գիրք։ Կամ էլ շփում հարազատ մարդկանց հետ, ում կողքին անվտանգության մեջ եմ, եւ ում հետ պետք չէ խաղալ։

Որքանո՞վ է «Վերվարածներում» Կարինայի դերը խանգարել Ձեզ որպես լուրջ դերասանուհի ընկալել։

Երբ Կարինայից հետո «Ժառանգները» սերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել։ Եւ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում էր։ Մեկ՝ իմ երկար օղերը, մեկ՝ մազերի գույնը, իմ հերոսուհին խմում էր եւ դա երբեմն զայրույթ էր առաջացնում, մեկ՝ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով, այն ինչ Կարինա չէր, վատ էր։ Եւ մինչեւ օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։

Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանիշային եւ սիրելի, եւ իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էի մտածում, քանի որ մինչեւ Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, եւ դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր՝ ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է։ Սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի, ովքեր երկու խմբի բաժանվեցին. Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետեւում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում, եւ սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին։

Ձեր կերպարներից ինչ որ բան մնո՞ւմ է Ձեր մեջ։

Ես հստակ սահմանազատում եմ իրական կյանքն ու կադրից կամ բեմից այն կողմ եղած կյանքը։ Խաղացած կերպարի վիճակն իրական կյանում արտահայտվում է միայն ֆիզիկական մակարդկում։ Օրինակ, չափազանց հուզական դերից հետո իմ հոգին ինձ է պատկանում, ես այն խնայում եմ իմ կերպարի ապրումներից, սակայն հոգու փոխարեն տանջվում է մարմինս։ Շատ հաճախ ցավում են ոտքերս կամ էլ ողջ մարմինս։

Սակայն շատ եմ կարոտում իմ հերոսուհիներին, իմ սիրելի Անտիգոնեին, չեխովյան «Իվանովոյում» խաղացել եմ ե՛ւ Սաշենկային, ե՛ւ Աննային։ Սաշենկային կարոտում եմ համարյա այնպես, ինչպես Լենային, որ 20 տարի առաջ անսահման երջանիկ էր իր թատրոնում։

Ձեզ չի՞ նյարդայնացնում այն, որ մեր երկրի բնակչության մեծ մասը քննդադատությունից բացի այլ բանի ունակ չէ։

Ինձ ավելի շատ նյարդայնացնում է այն, որ հենց այդ կատերգորիան սկսում է հիանալ այն բանով, ինչն արվեստ կոչվելու իրավունք չունի։ Իսկ ընդհանրապես, ես վաղուց արդեն մանր բաների պատճառով չեմ նյարդայնանում։ Թող քննադատեն կամ հիանան, տարբերություն չկա...

Դուք ռուսական արմատներ ունե՞ք։

Պապիս հայրը Կուբանի կազակ է եղել, իսկ մայրս Սիբիրի ռուս կազակ։ Պապս շատ է սիրել իր մորը եւ իրեն ռուս է համարել։ Մնացած բոլորը հայ են։ Ես ծնվել եմ Երեւանում, հայուհի՝ ռուս պապիկով։ Հենց հայրենիքի հանդեպ սերն է եղել պատճառներիցծ մեկը, որ հրաժարվել եմ ВГИК-ում ուսում ստանալուց, ինչի համար շատ տարիներ անց ափսոսում եմ։ Այսօրվա դրությամբ ավելի հեշտ է Հայրենիքը հեռվից սիրել։

Ինչպիսի՞ն է Ելենա Բոիսենկոն կյանքում։

Ինչպես բեմում, այնպես էլ կյանքում՝ շատ էմոցիոնալ եմ...

Ի՞նչ եք կարծում, կինն առաջին հերթին պետք է օջախի պահապան կայանա, թե՞ կարիերա անի։

Ամեն մարդ իր ճանապարհն ունի։ Ընտանեկան օջախ ունեցող շատ կանայք երազում են կարիերայի մասին, իսկ կարիերա ունեցողները՝ ընտանիքի։ Կինն առաջին հերթին պետք է երջանիկ լինի, իսկ թե ինչն է երջանկություն բերում իրեն, յուրաքանչյուրն ինքը թող որոշի։ «Իմաստուն կին»  - ահա թե ինչին մոտ կցանկանայի լինել։

Ի՞նչ է նշանակում դա Ձեզ համար։

«Իմաստուն կինը» կնոջ իմ իդեալն է, նա ազգություն չունի։ Նա հրաշալի է ցակացած տեսքով, թե՛ հայուհու, թե՛ ռուսի։

Ի՞նչ կփոխեիք հայ կնոջ մեջ։

Ոչ մեկին փոխել պետք չէ, դա անշնորհակալ գործ է։ Իհարկե, կցանկանայի մեր կանանց մաղթել ավելի քիչ կենտրոնանալ իրենց երեխաների վրա, այդ սիրով նրանք նախ եւ առաջ աղավաղում են երեխաների ճակատագրերը, իսկ երկրոդ՝ իրենց տղամարդկանց դավաճանության են դրդում։

Ի՞նչ կասեիք Ձեր հանդիսատեսին։

ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Շնորհակալ եմ այն սիրո համար, որ տալիս եք ինձ։ Ամռան կեսերին կլրանա իմ 40-ամյակը, անհամբեր սպասում եմ այդ օրվան, քանի որ վստահ եմ, որ դա յուրահատուկ սահման է։ Ամենակարեւորը դեռ արված չէ, ասված չէ եւ խաղացած չէ:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության