Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը ոչ միայն իր ձայնով եւ խարիզմայով է գրավում հանդիսատեսին, այլեւ խոսքերով, որոնք ասես հնչում են ոչ թե ռոք կատարողի, այլ դասախոսի շուրթերից եւ մտորելու տեղիք են տալիս։ Եվ զարմանալի չէ, որ Թանկյանն իր վստահ քայլերն է անում նաեւ որպես երգահան եւ հիանալի ստեղծագործություններ է գրում ֆիլմերի համար։
Ապրիլի 22-ին թողարկվելու է հայտնի երաժշտի նոր տեսահոլովակը՝ նվիրված «1915» ֆիլմին, որի պրեմիերան կայացել է անցյալ տարի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Թանկյանը նշել է, որ այն հրապարակվելու է մեկ տարի անց, որպեսզի Ցեղասպանության եւ ֆիլմի մասին շարունակեն խոսել։

«Ինձ համար իսկապես հաճելի է ֆիլմերի երաժշտություն գրել։ Ես արդեն եւս մեկ՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար եմ երգ գրել։ Ամենակարեւորը սովորեցի աշխատել ռեժիսորի հետ։ Չէ որ պետք է իմանաս, թե ինչ ճաշակ եւ ուղղվածություն է նրան հարկավոր, այլապես դու ուղղակի ժամանակ կկորցնես՝ ստեղծելով մի բան, որը ֆիլմին համահունչ չի լինի։ Ես առաջին հերթին հետաքրքրվում եմ, թե ռեժիսորն ինչ երաժշտություն է փնտրում, ինչ զգացողություններ է փորձում նկարագրել, ինչ պատմություն է ուզում ներկայացնել։ Եվ հենց մենք ֆիլմի ռեժիսորի հետ ընդհանուր հայտարարի ենք գալիս, ես կարողանում տրվել գործին։ Այժմ ես նաեւ մեկ այլ աշխատանք եմ պատրաստում «100 LIVES» կազմակերպության համար։ Այն ամենամյա մրցանակ է տալիս այն հերոսին, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց՝ փրկելով նրանց ցեղասպանությունից կամ հոլոքոստից։ Ես երաժշտություն եմ գրում նաեւ այս նախաձեռնության համար»,-Billboard-ին տված հարցազրույցում նշել է Թանկյանը։

Լրագրողը նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմը Թուրքիայում հատուկ մրցանակի է արժանացել, ինչին ի պատասխան Սերժն ասել է.
«Այո, լսել եմ այդ մասին, անցյալ տարի էր։ Շատ հետաքրքիր էր, բայց դա քրդական հատվածում է եղել, ինչով էլ հենց բացատրվում է, թե ինչու են նրանք ավելի զգայուն ու կարեկից եղել ցեղասպանության թեմային եւ ֆիլմին։
Թանկյանը նաեւ նշել է, թե որ ռեժիսորների հետ կցանկանար աշխատել.
«Տարանտինո, որովհետեւ նա սիրում է վտանգավոր լինել, եւ Էնիո Մարիկոնեն, ով կարծում եմ ինձ համար առաջին տեղում է։ Սակայն ես պատրաստ եմ աշխատել ցանկացած տաղանդավոր ռեժիսորի հետ»,- ասել է Սերժը։

Աշխատանքային գործունեությունից բացի, աշխարհահռչակ երաժիշտը պատմել է նաեւ, թե ինչպես է փոխվել որդու ծննդից հետո եւ ինչպիսի հայր է իր 1.5 տարեկան տղայի համար.
«Դու ավելի պատասխանատու ես դառնում։ Ընկերներս ասում են, որ այժմ ավելի զգայուն ու կենտրոնացած եմ։
Ես վայելում եմ նրա հետ անցկացրած իմ ամեն րոպեն։ Որդիս սիրում է ինձ հետ դաշնամուր նվագել, ռիթմի հիանալի զգացողություն ունի։ Նրանից ոգեշնչված՝ մի քանի երգեր եմ գրել, որոնցից մեկը ներբող է նրան»,- անկեղծորեն պատասխանել է Թանկյանը։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»