Օրեր առաջ Նյու Յորքի DANU ռադիոկայանի երեքժամյա երաժշտական մրցույթում երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանի «Երևան» երգը ռադիոունկնդիրների քվեարկությամբ գրավեց առաջին հորիզոնականը:
NEWS.am STYLE-ը շտապեց շնորհավորել երգչուհուն հերթական հաղթանակի առթիվ եւ պարզել մրցույթի մանրամասների եւ նրա տպավորությունների մասին.

«Երգի հեղինակը Արթուր Բարսեղյանն է: Նա բնակվում է Նյու Յորքում: Հենց նրա ջանքերով էլ երգս հայտնվեց DANU ռադիոյականում, որը սփռվում է ինչպես Ամերիկայի բոլոր նահանգներով, այնպես էլ նահանգներից դուրս: Օտարազգի շատ երգիչների երգեր էին մասնակցում մրցույթին, սակայն անչափ ուրախ եմ, որ մեր քաղաքի մասին պատմող իմ երգն առաջ անցավ եւ հաղթեց»,-նշեց ոգեւորված երգչուհին:
Լենան նշեց, որ երգի աուդիո տարբերակը դեռ հասանալի չէ YouTube-ում, քանի որ նա տվյալ երգի հետ կապված այլ ծրագրեր ունի.

«Երգը YouTube»-ում եւ այլ ցանցերում դեռ չեմ տեղադրի, քանի որ նպատակ ունեմ տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա: Մոտ մի քանի ամսից այն պատրաստ կլինի եւ արդեն կկարողանաք վայելել երգս նաեւ տեսահոլովակով»:
Հիշեցնենք, որ Լենա Ղազարյանը հայտնի X Factor նախագծի ֆինալիստ է, իսկ երկու տարի առաջ երգչուհին դարձավ «Պրեմիերա» նախագծի հաղթող:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Լենա Ղազարյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից