Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

‹‹Ի՞նչպես ես դարձա տղամարդ…›› Սերգեյ Դանիելյան

19:42, 20 հոկտեմբերի

Սերբական արվամոլների հերոսական անցյալի մասին ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը հիշեցնում է շեքսպիրյան  ‹‹Մեծ աղմուկ ոչնչից›› արտահայտությունը: Ֆիլմի ցուցադրությունը արգելվեց, քանի որ ֆիլմի սյուժեն առաջացրել էր մեր համաքաղաքացիների դժգոհությունն ու բողոքը: Ի՞նչու են նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերը, արձանները և զրույցները արգելված մեզանում: Արդյո՞ք մենք այդքան ավանդապաշտ ենք, որքան ցանկանում ենք ցույց տալ: NEWS.am STYLE՝ անդրադառնալով այս և նմանօրինակ այլ թեմաներին, զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:

Օրեր առաջ Երևանում պետք է ցուցադրվեր սերբական ‹‹Պարադա›› ֆիլմը, որն առաջացրեց հասարակության դժգոհությունը: Պատճառն այն էր, որ ֆիլմը պատմում էր համասեռամոլների մասին: Ըստ ձեզ, ինչո՞ւ է մեր հասարակությունը այսքան բուռն արձագանքում նման իրադարձություններին:

Ինձ թվում է բոլոր հասարակությունները այդ ամենի միջով անցել են, նույն ԱՄՆ-ն, Եվրոպան, մենք էլ բացառություն չենք: Այսօր չենք ընդունում, որովհետև նոր է, բայց չի բացառվում, որ մեզ մոտ հիսուն տարի հետո, ասենք ինչ-որ գյուղում օրինականացնեն համասեռոմոլների ամուսնությունը:

Նմամատիպ աղմուկ հասարակությունը բարձրացրեց նաև Կասադի կնոջ արձանի հետ կապված: Եզրակացնենք, որ մեր հասարակությունը չի ցանկանում ընդունել նորը թե՞ պարզապես սուտ ու կեղծ բարոյականություն է խաղում:

Ի՞նչի եք զարմանում: Մեր հասարակությունը դեռ այդ ամենին պատրաստ չէ: Աղջիկները հիմա նոր-նոր սրճարաններում են լինում, մինչդեռ տարիներ առաջ եթե ինչ-որ աղջիկ էին տեսնում սրճարանում, ասում էին՝ բարոյազուրկ է: Հիշեք երկար մազերով տղաներին ինչպես էին վերաբերվում: Նույնն էլ այդ արձանը, ֆիլմերը… Մարդիկ մեզ մոտ դեռ նոր են ձևավորվում, ու այն ամենը, ինչը մի քիչ դուրս է իրենց պատկերացումներից, չեն ցանկանում ընկալել: Ավելին ասեմ, տղամարդիկ կան, ովքեր անգամ իրենց կնոջը մերկ չեն տեսել, ուր մնաց Կասկադով անցնեն ու մերկ արձան տեսնեն:

Կոնկրետ այս արձանի հետ կապված հասարակության դժգոհությունն այն էր, որ արձանը մերկ է ու մեր ազգին ոչ սազական: Սակայն տարիներ առաջ գրեթե նույն դժգոհությամբ ընդունվեց նաև Առնո Բաբաջանյանի արձանը, որը ի տարբերություն Կասկադի արձանի՝ ‹‹մերկ›› չէ…

Ճիշտ ե՛ք, մերկ չէ, բայց արի ու տես, որ մենք մի տեսակ չենք սիրում ու ընդունում այն, ինչը մեր քառակուսուց դուրս է, հասարակությունը չի ուզում ընդունի այն, ինչ իր պատկերացումներում չի տեղավորվում: Օրինակ ինձ համար ավելի ատելի արձան քան Մայր Հայաստանի արձանն է, գոյություն չունի, այլանդակության հասնող արձան է՝ փոքր կրծքեր, լայն ուսեր, ահավոր է, բայց այդ արձանը մեր ազգի ‹‹պարծանքն է››, ինչո՞ւ, որովհետև արձանը Սովետական Միության արժեհամակարգից մնացած մասնիկ  է, ու լրիվ համապատասխանում է սովետի մարդու տեակետներին:

Կարծում ե՞ք մենք դեռ Խորհրդային Միության ազդեցության տակ ենք:

Իհարկե, ոչինչ չի փոխվել: Երբ ես 20 տարի առաջ հեծանիվ էի քշում, մարդիկ նայում էին այնպես, ինչպես հիմա մեզ մոտ նայում են մերկ արձաններին: Երբ ջինս էի հագնում, մարդկանց վերաբերմունքը դարձյալ բացասական էր: Հիմա էլ ոչինչ չի փոխվել, բայց հուսով եմ, որ մարդկանց հայացքները ժամանակի ընթացքւմ կբացվեն: Մեր ազգը նման է նորածին երեխայի, իրեն հո՞ միանգամից խորոված չեն կերակրում, սկզբում կաթ են տալիս, հետո քիչ-քիչ սկսում են այլ կերակուրների սովորացնել: Մեր ազգն էլ քիչ-քիչ կընտելանա նրան ինչ ներարկում են: Հայ տղամարդիկ էլ կընտելանան մերկ արձաններին: Ուղղակի սկզբում մեզ մոտ ալերգիա է առաջացնում նորը, սկսում ենք պայքարել, ընդվզել նորի դեմ: Հետո էլ ասում են հին ազգենք, ո՞ւմ են համոզում: Մենք նոր-նոր ձևավորվող հասարակություն ենք, հին ոչ մի բան չկա մեզ մոտ բացի մեր մտածելակերպից, ուրիշ ոչ մի բանով հին չենք:

Քանի որ խոսեցիք հայ տղամարդկանցից, հիշեցի, որ տարիներ առաջ երբ նոր էիք ներկայացնում կանացի կերպարներ, դա անընդունելի էր հատկապես որոշ շերտի հայ տղամարդկանց կողմից, այսօր որոշակի փոփոխություն զգում ե՞ք:

Ես միշտ ասել եմ, նորից կրկնում եմ, ես հայ տղամարդ չեմ: Ես տղամարդ եմ, և ես հայ եմ, բայց երկուսը միասին չի գործում: Չգիտեմ վերաբերմունքը փոխվել է այդ տղամարդկանց թե չի փոխվել, ինձ չի էլ հետաքրքրում: Գիտեք անբարոյական կանանց դեմ պայքարում են անհաջողակ կանայք, ովքեր ոչինչ չունեն այս կյանքում, և իրենց անբավարարվածությունը ինչ-որ կերպ փորձում են լցնել: Նույնն էլ տղամարդիկ են…: Նման տղամարդիկ, ովքեր դերասանի առջև սահման են գծում, թե ինչ սեռով պետք է հանդես գա, անձամբ ունեն սեռ-ը ճանաչելու խնդիր: Այլ հարց է, եթե կերպարը դիտարկում են դերասանական տեսանկյունից, բայց եթե ասում են տղամարդ դերասանը իրավունք չունի կնոջ դերեր խաղալ, ես կարող եմ միայն ցավակցել այդ տղամարդկանց՝ իրենց թերզարգացած մտածելակերպի համար:

Հասկանալի է, որ Ձեր հանդիսատեսի շարքերում չեն լինի հայկական, ավանդական մտածելակերպի տղամարդիկ: Այդ դեպքում, եթե բնութագրելու լինեիք Ձեր հանդիսատեսին, ինչպես կներկայացնեիք, կոնկրետ կա՞ ինչ-որ տեսակ, որը վստահ կարող է սիրել և ընդունել Ձեր արվեստը:

Երեկ ես ներկայացում եմ տվել, ‹‹Ինչպես ես դարձա տղամարդ››, և այս ներկայացումը դարձյալ լի էր իմ կողմից շատ սիրված ու գնահատված հանդիսատեսով: Իմ հանդիսատեսին ես անգիր գիտեմ ու շատ սիրում եմ, ոչ թե այն պատճառով որ իրենք գալիս են իմ ներկայացումներտ դիտելու, կամ որ ընդունում են ինձ, այլ այն պատճառով, որ նրանք հայկական սպեցիֆիկայով չեն տառապում, ունեն իրենց կոնկրետ դիրքորոշումը: Ես Իսկապես շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որը շուրջ քսան տարի կերակրում է ինձ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ