Ինչպես հայտնի է, Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո երգչուհու ազգականների եւ «Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամի միջեւ սկանդալ էր բորբոքվել: Տարաձայնությունների պատճառ է դարձել այն գումարը, որը Ֆրիսկեի երկրպագուները հավաքել էին երգչուհու բուժման համար: 2014-ի աշնանը բուժումը շարունակելու համար երգչուհու «Ռոսբանկի» անձնական հաշվին փոխանցվել էր 25 մլն ռուբլի: Սակայն երգչուհու հուղարկավորությունից հետո նրա ազգականները ու բարեգործական կազմակերպությունը իրար մեղադրեցին 21 մլն ռուբլու կորուստի մեջ: Իսկ հիմա Ժաննա Ֆրիսկեի մորը կասկածում են գումարային խաբեությունների մեջ:
Երգչուհու վրդովված հոր խոսքով այդ 20 մլն ռուբլին նրանց անձնական գումար է եղել, այլ ոչ թե «Ռուսֆոնդին» փոխանցվածը:
Վլադիմիր Ֆրիսկեն հայտնել է, որ 20 մլն-ը, որը երգչուհու մահվանից երկու շաբաթ առաջ հանվել էր նրա հաշվից իր ու իր մահացած դստեր անձնական խնայողություններն էին: Նա պնդում է, որ «Ռուսֆոնդի» հավաքած գումարի մեծ մասը արտասահման է փոխանցել Ժաննայի քաղաքացիական ամուսին, շոումեն Դմիտրի Շեպելեւը: Նաեւ Ֆրիսկեն հայտնել է, որ դստեր գումարային հաշիվները տնօրինելու լիազորագիրը մոր անունով էր ձեւակերպվել դեռ մինչեւ նրա բուժման համար դրամահավաքը:
Ֆրիսկեի հոր խոսքով ինքն ապացույցներ ունի, որ դրանք «Ռուսֆոնդի» գումարները չեն:
«Լիազորագիրը տրվել է 2013-ին, իսկ «Ռուսֆոնդը» այդ գումարները տվել է միայն մեկ տարի հետո: Ի դեպ, որտեղ էին այդ գումարները՝ ես չգիտեմ, նրանք այդ գումարը հավաքել են միայն 2014-ի փետրվարի 28-ին: Նախ գումար մենք չենք ստացել, դրանք Շեպելեւն է ստացել, ու նա է նրանց հետ պայմանագիր կնքել։ Դա ամեն տեղ ամրագրված է: Հետո, Ամերիկայում նա ինչ-որ լիազորագիր է վերցրել ինչ-որ նոտարից, կարծես Գրուշեւսկի ազգանունով: Մի խոսքով Ժաննայի գումարներից նա մոտավորապես 50 մլն է հանել: Նա դրանք օգտագործել է տան ու էլի ինչ -որ բանի համար, չգիտեմ: Ես գիտեմ միայն, որ դա նույն հաշվից էր, որին նա մուտք ուներ: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչպես կարող էին գումար հանել, եթե ոչ Շեպելեւի միջոցով: Բացի դրանից ես հարյուր տոկոսով գիտեմ, որ դրանում «Ռուսֆոնդի» մատն էլ է խառը: Այդ 20 մլն-ի համար ես բոլոր փաստաթղթերն ունեմ, ու ես մտադիր չեն որեւէ մեկին դրանք ցույց տալ:
Մենք արդեն դիմել ենք դատախազություն ու քննչական բաժին: Դուստրս իմ կնոջ անունով էր լիազորագիր ստորագրել, որպեսզի իր մահվան դեպքում նա կարողանա օգտվել իր «Ռոսբանկի» հաշվի գումարներից, բայց մենք ձեռք չենք տվել այդ գումարներին: Իսկ երբ նրա մահվանից առաջ՝ մայիսի 15-ին մեզ 200 000 դոլար էր պետք, մենք դրանք պարտքով ենք վերցրել, իսկ հետո հանել հաշվից ու հետ տվել պարտքը: Ես ունեմ նույնիսկ այդ մարդկանց ստորագրությունները: Ես կարող եմ ասել, որ «Ռուսֆոնդի» գումարները գողացված չեն, մենք դրանք չենք գողացել, դրանք ամբողջը ծախսվել են բուժման համար: Այդ 20 մլն –ի մասին կարելի է նույնիսկ չխոսել: Պետք է գտնել այն գումարները, որոք Շեպելեւը Լոս Անջելես էր փոխանցել: Երբ Ժաննային արդեն հնարավոր չէր տեղափոխել, նա Ժաննային Ամերիկա տարավ, բայց այնտեղ Ժաննան ոչ մի բուժում չէր ստանում: Ի՞նչ էր անում այնտեղ: Ժաննան ինձ ասել էր, որ իրենց ինչ- ո ր թղթեր են ստորագրել: Թե ինչ թղթեր չգիտենք: Բայց ես գիտեմ, որ այնտեղ «Ռուսֆոնդի» օգնությամբ շատ մեծ գումարներ են փոխանցվել» մեջբերում է Ֆրիսկեին Life.ru-ն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը