Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայն ու Հայաստանը՝ ներշնչանքի աղբյուր կոլումբիացի աղջկա համար

11:05, 19 մայիսի

Հայաստան եւ Կոլումբիա. ինչը կարող է միավորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող այս երկու երկրներին: Միգուցե դիվանագիտական հարաբերությունները՝ հաստատված 1994-ին, կամ Կոլումբիայի Արմենիա քաղաքը, որն անվանակոչվել է 1894-97թթ-ին համիդյան ջարդերի եւ 1915-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վերջերս NEWS.am STYLE-ը երկու պետությունների միջեւ գտել է մեկ այլ «կամուրջ»՝ 23-ամյա Նատալիա Լաբրադա Զապատան: Կոլումբիացի տաղանդավոր աղջիկը, չունենալով հայկական արմատներ, սիրահարված է հայերին: Ինչպես Նատալիան է պնդում՝ Հայաստանը մեծ տեղ ունի իր սրտում: Նրա նկարների թեման հայն ու հայ զինվորներն են, պոեմները ձոնված են Հայաստանին եւ Հայոց ցեղասպանությանը: Իսկ ինչպես է գողտրիկ Հայաստանը ներշնչանքի աղբյուր դարձել կոլումբիացի աղջկա համար, եւ ինչպես է նա ստեղծագործել մինչ մեր երկիր այցելելը:

Ինչպե՞ս է հայկական արմատներ չունեցող Նատալիան սիրահարվել Հայաստանին:

Ես կոլումբիացի եմ, բայց տարբերվում եմ իմ հայրենակիցներից, քանի որ ես կոլումբիացի աղջիկ եմ, ում սիրտը պատկանում է ձեզ՝ Հայաստանին եւ հայերին: Այո, ես չունեմ հայկական արմատներ կամ հայ նախնիներ: Իմ սրտում ծնված այդ մեծ սերը նույնիսկ ես չեմ հասկանում:

Ես սիրահարվեցի այս երկրին 7 տարեկանում: Իմ ձեռքն ընկավ պապիս գիրքը, որում ես տեսա ձեր դրոշը: Եվ ինչ-որ բան գրավեց իմ ուշադրությունը. միգուցե դրոշների գույների նմանությունը: Այսպիսով, ես որոշեցի Հայաստանի մասին իմանալ ամեն ինչ՝ պատմությունը, մշակույթը, երաժշտությունը եւ այլն: Համացանցում փնտրեցի եւ ընթերցեցի երկրի մասին, լսեցի հայկական երաժշտություն: Դուդուկի հնչյուններն ուղղակի անկրկնելի են, եւ ուրիշ ոչ մի գործիք չի կարող համեմատվել դրա հետ: Ինձ համար Դուդուկն ու Արարատ լեռը հայ մարդու հոգու մարմնավորումն են:

Կարող եմ հավաստիացնել, որ այսօր ես Հայաստանի մասին գիտեմ ավելին, քան իմ հայրենիքի:

Ինչպե՞ս է հաջողվել առանց երկիրը տեսնելու ստեղծել Հայաստանին վերաբերող նման հիանալի աշխատանքներ:

Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Սկզբում ես սկսեցի նկարել այն, ինչ արդեն տեսել էի գրքերում, օրինակ՝ Տաթեւի վանքը, Ախթամար կղզին, Նորավանքը, Տատիկ-պապիկը (Արցախի Մենք ենք մեր սարերը կոթողը): Դրանից հետո պատկերեցի տարազով եւ հայկական զարդերով հայերի, ինչպես նաեւ հայ ականավոր գործիչների՝ Կոմիտաս, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ, Սողոմոն Թեհլերյան եւ այլն:

Այնուհետեւ իմ աշխատանքները համարեցին 1001 եկեղեցիների քաղաք Անին, Վանի Վարագավանքը, Սասունի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ այլն:

Ո՞րն է ձեր աշխատանքների ասելիքը

Ես ցանկանում եմ սեր, խաղաղություն եւ ներողամտություն տարածել: Ուզում եմ խոսել խաղաղության մասին, նույնիսկ երբ ապրում ենք պատերազմներով լի աշխարհում:

Ես սիրում եմ մարդկանց, նույնիսկ եթե նրանք զգում են, որ արժանի չեն դրան, ցանկանում եմ օգնել, անգամ երբ կարիք չկա: Իմ ցանկությունն է ժպիտներ պարգեւել մարդկանց, ավելի երջանիկ դարձնել նրանց, եւ ես իմ ամբողջ սիրտն ու հոգին եմ դնում այն ամենի մեջ, ինչ անում եմ:   

                  

Դուք պոեմներ եք գրել Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին: Ե՞րբ եւ ինչպե՞ս եք իմացել 1915-ին կատարված ողբերգության մասին:

Չեմ հիշում այդ պահը, բայց վաղուց էր: Մինչեւ այսօր Հայոց ցեղասպանության մասին գրել եմ չորս պոեմ՝ անգլերեն եւ ֆրանսերեն: Բայց աշխատանքներ ունեմ նաեւ հայ զինվորների, Հայաստանի բնության, Արցախի մասին:

Կցանկանայի, որ մի օր Կոլումբիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, եւ ես կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար:

Վերջերս ձեր նկարներից մեկը օգտագործվել է Արցախի համար նվիրատվություն հավաքելու գործում: Պատմեք այդ մասին մեր ընթերցողներին: 

Արցախում սկսված իրադարձություններից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ում գործող «Hyer United» (Միավորված հայեր) կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթին Նազարյանը, Instagram-ում տեսնելով իմ աշխատանքները, գտավ ինձ: Նա բացատրեց՝  ինչով է զբաղվում հիմնադրամը, նշեց, որ այդ ժամանակ արդեն 10,000 դոլար են հավաքել Արցախի համար եւ ցանկանում են օգտագործել իմ նկարներից մեկը: Նրանք նաեւ իմ նկարով տպագրված շապիկներ էին պատրաստվում բաժանել, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ մարդ ընդգրկեն այս գործում: Եվ ես թույլ տվեցի օգտագործել իմ նկարը եւ ուրախ եմ, որ կարողացա իմ փոքրիկ ներդրումն ունենալ:  

Տիրապետում եք 3 լեզուների, փորձում եք սովորել նաեւ հայերեն: Ստացվո՞ւմ է:

Հայերենը շատ բարդ լեզու է, կհամարձակվեմ ասել՝ ամենաբարդը: Այն ունի եզակի այբուբեն, տարբերվող հնչյուններ: Կարող եմ ասել, որ ինձ հաջողվում է, քանի որ դուք ինձ ներշնչում եք: Ես սիրում եմ հայերենն իր հնչյուններով, ինտոնացիայով եւ ռիթմերով, որոնք անկրկնելի են դարձնում այն:

Ինձ համար բարդ է սովորել հայերեն, քանի որ իմ մայրենին չունի որոշ տառեր, որոնք կան ձեր լեզվում, բայց ես փորձում եմ սովորել: Ընկերներս օգնում են ինձ այդ հարցում, եւ ես անընդհատ գրում եմ հայերեն, նկարելիս լսում եմ հայկական երգեր՝ Ջիվան Գասպարյան, Ֆլորա Մարտիրոսյան, Սեւակ Ամրոյանի հայրենասիրական ստեղծագործությունները: Հայկական երգերը ոգեշնչում են ինձ: Չնայած ես չեմ հասկանում խոսքերը՝  իմ սիրտն ու հոգին ընկալում են դրանք: Հետո ես խնդրում եմ ընկերներիս բացատրել ինձ իմաստը եւ դրանից հետո հասկանում եմ, թե ինչ եմ զգում:

Նատալիա, անցյալ տարի այցելել եք Հայաստան: Ձեր կարծիքով, ի՞նչն է Հայաստանի այցեքարտը, որը նրան եզակի է դարձնում:

Հայաստանը եզակի են դարձնում հայերը՝ ոչ վայր, ուտեստ կամ կոթող: Հայաստանի գանձերը հայերն են. համոզված եմ: Մարդիկ, ովքեր ունեն եզակի, վառ եւ հոգատար հոգի եւ նրանց աչքերին նայելիս տեսնում ես դա:

Ես հայերի մասին անգամ բանաստեղծություն եմ գրել, որը կոչվում է «Դուք ավելին եք, քան ուղղակի ազգը»: Դրանով ամեն ինչ ասված է:

2016-ին մտադիր եք նորից գալ Հայաստան. Ի՞նչ ծրագրեր կան այս անգամ:

Ծրագրերից առաջինը ընկերներիս տեսնելն է. շատ եմ կարոտել նրանց: Բացի այդ, մտադիր եմ ցուցահանդեսներ կազմակերպել Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Հուսով եմ՝ կկարողանամ գնալ Արցախ եւ հիանալ նրա եզակի բնության գեղեցկությամբ:

Ցանկանում եմ նաեւ լինել Տաթեւի վանքում, Եռաբլուրում, տեսնել Զորաց Քարերը (Սյունիքի մարզ), գնալ Եղիշե Չարենցի տուն-թանգարան եւ այլ վայրեր: Համոզված եմ, որ սա չի լինի իմ վերջին այցը: Ես ապագայում մտադիր եմ ապրել Հայաստանում:

Ցանկանում եմ նաեւ հանդիպել Քյարամի (Քյարամ Սլոյանը Արցախի ՊԲ զինվոր էր, որը մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում՝ գլխատվելով ադրբեջանական զինծառայողների կողմից) մայրիկին եւ տալ իր որդու նկարը, ինչպես նաեւ իմ փոքրիկ օգնությունը: Կարծում եմ՝ սա ամենաքիչն է, որ կարող եմ անել: Համոզված եմ, որ այժմ Քյարամը հրեշտակ է:

Ինչպես են վերաբերում ձեր ծնողները կամ ընկերները այն փաստին, որ դուք այդքան նվիրված եք հայերին: Չե՞ն զարմանում, միգուցե խանդու՞մ են:

Բարդ հարց է, բայց կպատասխանեմ: Դժվար է շատ, քանի որ իմ երկրում ոչ մեկը չի հասկանում, թե ինչ եմ ես անում: Նրանք եւ զարմանում են, եւ խանդում: Ոմանք անգամ նշում են, որ ես արժանի չեմ կոլումբիացի կոչվելուն: Բայց այս կարծիքները կարեւոր չեն ինձ համար: Ես հպարտ եմ, որ կոլումբիացի եմ եւ սիրում եմ իմ երկիրը, բայց Հայաստանը խոսքերով աննկարագրելի մի բան է, խորը զգացմունք, որ միայն իմ հոգին է հասկանում:

Չգիտեմ ինչու՝ Աստված ինձ մեծ սեր ու հարգանք է տվել հենց ձեր հանդեպ, ոչ իմ հայրենիքի: Աստված օրհնի եւ պահպանի Հայաստանը:

 

Դիանա Հովհաննիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել