Գոյություն ունի մարմնակազմության 5 հիմնական տեսակ եւ 5 մեկնաբանություն։
«ՄԻԱՅՆ ԿԱՇԻ ԵՎ ՈՍԿՈՐ» ՏԵՍԱԿԻ ՆԻՀԱՐԻԿ
Դուք նախանձո՞ւմ եք անորեքսիկ մոդելներին, որոնք 50 կգ-ից պակաս են կշռում եւ որոնց ոսկրերը բառացիորեն երեւում են: Չարժե: Նման մարմնակազմությունը «մերժվածի» տրավմայի ցուցիչ է: «Մերժվածի» տրավման բնութագրվում է շատ նիհար, հիվանդագին-նիհար մարմնով: Նման մարդը կողքից հեշտորեն կարող է անտեսանելի թվալ եւ ընդհանրապես կարողանում է «միաձուլվել ֆոնին»: Մերժվածները կտրականապես չեն ցանկանում համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել:
Մերժվածի տրավման բնորոշ է անցանկալի երեխաներին: Օրինակ, երբ մայրը կրքոտ կերպով տղա էր երազում, բայց աղջիկ է ծնվել: Կամ էլ երբ հայրը բոլորովին պատրաստ չէր երեխա ունենալ եւ որդին նրա համար ավելի շուտ բեռ է դարձել, քան երկար սպասված նվեր:
Մերժված մարդիկ անընդհատ իրենց ավելորդ են զգում: Չեն հավատում գոյության իրենց իրավունքին: Նրանք վախենում են խուճապի մատնվել եւ չհաղթահարել սեփական վախը:
ՓԽՐՈՒՆ ԱՐԱՐԱԾ ԿՔԱԾ ՈՒՍԵՐՈՎ
Դուք հավանաբար նկատել եք, թե ինչ շատ աղջիկներ կեցվածքի խնդիր ունեն: Չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին, այնքան էլ շատերին չի հաջողվում ազատվել կուզիկությունից եւ սեփական մարմինը տոնուսի բերել: Պատճառն այն է, որ կքած ուսերը թույլ, ասես` կախ ընկած մարմինը «լքվածի» ներքին տրավմա են մատնանշում: Նման աղջկան ոչ մեկ անգամ են լքել մարդիկ, ընդ որում` գերազանցապես արական սեռի:
Սկսած հորից (որը կամ հեռացել է ընտանիքից կամ էլ մի անգամ` աղջկա համար կարեւոր պահին կողքին չի եղել) եւ վերջացրած երկրպագուներով, որոնք նրան հաճախ թողնում են հանուն ուրիշ կանանց, կամ էլ հանուն իրենց աշխատանքի/զվարճանքների/ընկերների/հարազատների եւ այլն: Լքվածի տրավմայով մարդիկ պաշտում են համընդհանուր ուշադրություն գրավել: Հենց այդ հոգետիպն է ամենից հաճախ կարիերա անում քաղաքականությունում, շոու-բիեզնեսում եւ այլն: Լքվածներն ամենից շատ միայնությունից են վախենում: Այդ պատճառով նրանք ջանում են իրենց շրջապատել մարդկանց ամբոխներով: Իսկ ամենասիրելի եւ մտերիմ մարդկանց սովորաբար պահում են իրենց կողքին, նրանցից կախվածության մեջ ընկնելով: «Ես չեմ կարող ապրել առանց քեզ», «Եթե ինձ թողնես, ինքնասպանություն կգործեմ», «Ես ինձ շատ վատ եմ զգում, ինչպե՞ս կարող ես ինձնից երես թեքել դժվար պահին» — ահա լքվածի` սիրելիին կողքին պահելու տիպական միջոցները:
ՈՒՏԵԼՈՒ ԹՄԲԼԻԿ
Գեր կանայք, որոնց կազմվածքը լցոնած խնձոր է հիշեցնում, տառապում են «ստորացվածի» տրավմայից: Մանուկ հասակում նրանց բազմիցս ստորացրել են, այդ թվում` հրապարակավ, օրինակ` կոչելով «կեղտոտ» կամ «փնթի խոզ»: Նման կանայք մեծանալով չափազանց ամաչկոտ են դառնում: Իրոք մայրական բարություն, հոգատարություն, անկեղծություն ունենալով` նման կանայք միշտ ջանում են իրենց թեւի տակ առնել ծանոթներին: Եվ հաճախ ստանձնում են ուրիշների խնդիրները:
Ստորացվածի տրավմայով մարդիկ ամաչում են իրենց պահանջմունքներից եւ կարծում են, որ իրենց երես տալը սարսափելի եսասիրություն է եւ աղաղակող անպատշաճություն: Բայց մարմինն ամեն դեպքում խրախուսում է պահանջում ծանր աշխատանքի դիմաց: Ահա թե ինչու նման կանայք մշտապես ուտելով են հագեցնում իրենց պահանջմունքները (հատկապես` սեքսուալ):
ԻՆՔԸ` ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Անթերի համամասն մարմնով եւ իդեալական կազմվածքով աղջիկները տառապում են անարդարության տրավմայով: Մանուկ հասակում ծնողներն ըստ արժանվույն չեն գնահատել նրանց ինչ-որ արժանիքներ կամ էլ, ընդհակառակը, անտեղի մեղադրել են ինչ-որ բանի համար: Այդ ժամանակվանից անարդարությունը նման աղջիկների հիմնական խնդիրն է դարձել: Նրանք ամեն ինչում կատարելության են ձգտում, որովհետեւ չեն ուզում խոցելի լինել եւ ուրիշներին «փորփրելու» առիթ տալ:
Կողքից նրանք կարող են «ձյունե թագուհի» թվալ` սառը եւ անտարբեր: Իսկ իրականում ուղղակի սովորել են մշտապես «դեմքը պահել»: Նրանց համար սարսափելի է ցույց տալ իրենց խոցելիությունը: Բայց եթե ուրիշները սառը վերաբերվեն «անարդարացիորեն մեղադրվածներին» դրանով սարսափելի կխոցեն եւ կվիրավորեն նրանց:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 սեպտեմբերի
Մի սպանության պատմություն. միլիարդատերը, ժառանգորդ կինը և բուժեղբոր խելահեղ ծրագիրը22:22, 14 սեպտեմբերի
Գինով և ոստրեներով մարաթոն. Ֆրանսիայի ամենախենթ վազքարշավը21:21, 14 սեպտեմբերի
50 հազար դոլար՝ ապագա կնոջ համար. տղամարդը պրոֆեսիոնալ խնամախոս է վարձել ու յոթ ամիս անց ամուսնության առաջարկություն արել20:34, 14 սեպտեմբերի
Ամսական 99 դոլար սիրո համար. միայնակ տղամարդկանց առաջարկում են ստեղծել կատարյալ ընկերուհի, որը երբեք չի մերժի16:16, 14 սեպտեմբերի
Նորաձևության 10-ամյա հանճարն արդեն հագցնում է Շերոն Սթոունին և Ջեյ Լոյին և երազում է նվաճել Նյու Յորքը15:28, 14 սեպտեմբերի
Աշխարհի ամենասարսափելի տիկնիկն այժմ հյուրեր է ընդունում. մեդիումը զբոսաշրջիկներին հորդորել է աղոթել Աննաբելի հետ հանդիպելուց առաջ14:37, 14 սեպտեմբերի
Սիդնի Սվինին պատասխանել է բացահայտ գովազդի քննադատությանը` հրապարակելով մերկ մարզիկների լուսանկարներ14:17, 14 սեպտեմբերի
Ճապոնացի հայտնի պոռնոդերասանուհուն մահացած են գտել Տոկիոյում. Հանա Կուրակին ընդամենը 25 տարեկան էր13:12, 14 սեպտեմբերի
«Ոչ մի թագավորական կարգավիճակ»: Կամիլան ստիպել է Չարլզ III-ին վերջ տալ Հարիի և Մեգանի հավակնություններին12:50, 14 սեպտեմբերի
Իսրայելցի նախարարին դուր չի եկել Գազայի բնակիչների սպանությունների մասին պատմող ֆիլմը. նա պահանջել է օսկարակիր ռեժիսորներին զրկել քաղաքացիությունից12:20, 14 սեպտեմբերի
120 հազար դոլար մեկ երեխայի համար միլիարդատիրոջ համար. փոխնակ մայրը իմացել է ցնցող ճշմարտությունը իր առեղծվածային հաճախորդի մասին