Ուկրաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է NEWS.am STYLE–ի ուշադրության կենտրոնում։
Անցած տարի Հայկը ցուցադրել էր Hayk Avanesyan Bridal 2015-16 հարսանեկան զգեստների գովազդարշավը, իսկ հիմա դիզայները ներկայացրել էր հարսանեկան հանդերձանքի հերթական պաշտոնական ֆոտոշարքը, որի մասին արդեն խոսել ենք։
Արդեն ստեղծված ավանդույթով, լուսանկարները սեւ- սպիտակ ձեւաչափով են արվել, լուսանկարիչը Գեննադի Չեռնոմաշենցեւն է:
Հայկը հարսանեկան հանդերձանքի համար շատ հետաքրքիր ու ոճային լուծում է գտել:
Դիզայները առաջարկել է ոչ թե զգեստ, այլ տաբատ: Նրբագեղ հարսանեկան կոմբինեզոն՝ գեղեցիկ ժանյակներով, ուլունքներով ու պայետկաներով:
Իսկ հարսնացուի կերպարը համալրել է շքեղ քողը:
NEWS.am STYLE-ը որոշել է կապվել լուսանկարիչ Գենադի Չեռնոմաշենցեւի հետ ու նրան խնդրել է պատմել նկարահանումներից ստացած տպավորությունների մասին:
«Ինձ դուր է գալիս աշխատել Հայկի հետ, քանի որ մեր հայացքները նորաձեւության հարցում մեծամասամբ համընկնում են: Ինձ դուր է գալիս, որ մեր առջեւ դրված է խնդիր՝ ստեղծել կերպար դասական մոտեցումով ու ոճով, դրա համար էլ ես միշտ մեծ ուրախությամբ եմ մասնակցում մեր ֆոտոշարքերին»,- շեշտել է սեւ-սպիտակ լուսանկարների վարպետը:
Լուսանկարները ներկայացրել է դիզայների մամուլի ծառայությունը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:12, 17 մայիսի
«Դժվար է». Բրիթնի Սփիրսի փեսացուն առաջին անգամ մեկնաբանել է իր եւ երգչուհու երեխայի կորուստը21:44, 17 մայիսի
Ոճային աքսեսուար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը21:12, 17 մայիսի
Ուժեղ եւ անկախ կնոջ կանոնները20:44, 17 մայիսի
«Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը դու ես»․ Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ20:23, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանը համարձակ կերպարում լուսանկարվել է Sports Illustrated-ի շապիկի համար (ֆոտո)19:54, 17 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուքը19:12, 17 մայիսի
Էմբեր Հերդը խոստովանել է, որ ստել է դատարանին18:43, 17 մայիսի
Գեղեցիկ բնապատկեր, սպորտային լուք․ Սիրուն Մինասի լուսանկարը18:18, 17 մայիսի
Թողարկվել է ավիավթարից ողջ մնացած միակ կնոջ մասին պատմող ֆիլմի թրեյլերը17:35, 17 մայիսի
«Ընտանիք»․ Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ ու որդիների հետ17:12, 17 մայիսի
Ափսեն՝ հանգուցյալ Էմի Ուայնհաուսի տեսքով․ Նիլ Պատրիկ Հարիսը ներողություն է խնդրել16:43, 17 մայիսի
«Աջակցում եմ փողոցում եւ այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան