Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

REINCARNATION. Սերը չի՛ կորել

20:46, 26 փետրվարի

REINCARNATION Armenian Reggae Band-ի վոկալիստ  Ռոլանդ Գասպարյանի հետ օրերս հանդիպեցինք Facebook սոցիալական ցանցում ու ի հեճուկս քաղաքական խառնիճաղանջ իրականության  բացահայտեցինք   սիրո,  խաղաղության, լույսի, հույսի ու բարության անհավանական վերամարմնավորումների գաղտնիքը: Բաղադրատոմսով ի խորոց սրտի  կիսվում ենք NEWS.am STYLE-ի  ընթերցողների հետ…

Ո՞նց են խմբի գործերը: Գիտեմ, որ փողային նվագարանների տեսքով անակնակալ էիք պատրաստում երկրպագուների համար:

Խմբի գործերը փառք Աստծո շատ լավ են: Այո, հիմա Reincarnation-ի փողային նվագախմբի ստեղծման աշխատանքներով ենք զբաղված: Գաղտնիք բացահայտեմ՝ շուտով խումբը 2 կազմով  հանդես կգա՝ ներկայիս եւ փողային նվագախմբով:Ավելին ասեմ՝ հետագայի համար նախատեսել եմ նորաստեղծ նվագախումբը մեծ օրկեստրի վերածեմ, նույնիսկ երազում եմ այդ  մասին:   Մի անակնկալ էլ ունենք՝ շուտով  երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու խմբի եվրոպական շրջագայությունների ընթացքում նկարահանած 30 րոպե տևողությամբ վավերագրական մի  ֆիլմ, որտեղ  ցույց կտանք «Ռեինկարնացիա»  ընտանիքի ճամփորդական պատմությունն ու այն ամենն, ինչ այդ ընթացքում մնացել է բեմից այն կողմ:

Ձեր վերջին «Աղ ու հաց» ձայնասկավառակը բառի բուն իմաստով նվեր էր երկրպագուների համար: Ինչո՞ւ որոշեցիք անվճար ակցիա կազմակերպել:

Ակցիան  պայմանավորված էր  ձայնասկավառակի վերնագրով՝ «Աղ ու հաց»: Այս քայլով մարդկանց ցույց տվեցինք, որ աղ ու հացը չի վաճառվում: Կարծում եմ սա շատ կարեւոր ուղերձ էր, հատկապես , որ աղ ու հացը դարերով եկած ազգային խորհրդանիշ է ու հային բնորոշող գիծ:

Առհասարակ խումբը հաճախ է   բարեգործական ակցիաներ անցկացնում:  PR-ի խնդի՞ր եք լուծում, թե՞ դա խմբի գաղափարական գործունեության այլընտրանքային տարբերակ է:

Հասկանում եմ, որ բարեգործությունը մեր օրերում հաճախ PR-ին նպաստող  քայլ է, բայց մեր դեպքում PR-ն այնքան լավ է իրականացվում, որ դրա կարիքը չունենք: Բարեգործության անվան տակ  որևէ  բան գովազդելը մարդկային արժեքների ամենամեծ անկումն է: Մենք միշտ հավատարիմ ենք մնացել մեր գաղափարներին եւ կարծում եմ հենց դա է եղել խմբի հաջողության հիմնական գրավականը: Հետևաբար ու անկասկած՝  երկրորդ տարբերակն է: Ինչպես «Աղ ու հաց»-ում է ասվում՝ մեր սրտերը չստացվեց վաճառել, այդ մասին լավ է լռեմ….

Իսկ այդ ովքե՞ր էին հավակնում գնել ձեր սրտերը:

Նրանք, ովքեր իրենց կարճ խելքով տիրել են աշխարհին, մարդկանց եւ սիստեմը…

Ռոլանդ, փողը  միշտ է եղել ու գնելու ցանկությունն էլ դարերով եկած վատ սովորություն է, բայց ինչո՞ւ է հիմա, մեր օրերում ամեն ինչ այսքան հեշտ վաճառվում:

Որովհետեւ մարդիկ մոռացել են իրենց սրտերի տեղը…Նրանք հիմա շատ ավելի «կարեւոր» արժեքներ ունեն՝ փողը եւ դրա հետեւանքները:

Բայց սիրտը մի քիչ բարդ օրգան է, դուք էլ համարձակ իմպրովիզներ եք անում դրա հետ…Չափազանց  ռիսկային չէ՞:

Ամենամեծ ռիսկի դոզան սիրտն ու միտքը մաքուր պահելն է, որովհետւ հիմա ամեն կողմից տարբեր միջոցներով ինչ տեսակի աղբ ասես չեն լցնում այդտեղ, ու դա սկսում է խանգարել սրտի աշխատանքին։

Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարելի է իսկապես գրավել աշխարհը:

Գիտես, ինձ համար մարդկանց 2 տեսակ կա՝ առաջինը մարդիկ են, որ գալիս են աշխարհ, խոտի պես ապրում, զոմբի դառնում ու նրանց հետ կարելի է անել այն ամենն,  ինչ ուզում ես: Բայց կա մի տեսակ, որ հստակ առաքելություն ունի երկի վրա ու ինչ – որ բան փոխելու կամք: Հիմա մեր ճակատին երկրորդ տարբերակն է գրված: Պետք է իրագործենք մեր առաքելությունն ու մեր ժամին թողնենք – հեռանանք: Կամ կսիրեն մեզ, կամ կհայհոյեն մեր հետեւից։

 

Խմբի  երգերում սիրո տարբեր դրսևորումների մեծ բազմազանություն կա: Ո՞րն է սիրո  վերամարմնավորման ձեր բանաձևը:

Ամենաառաջինն ու կարևոր տեսակն՝ Աստծո նկատմամբ ունեցած սերն ա: Այսօրվա հայկական երաժշտական շրջանակներում ներկայացվող  սիրո մեջ  լույս չկա…Դա սերն ա միայն՝ սեքսից առաջ ու հետո: Մեր բոլոր փոփ աստղիկներն առավոտից երեկո այդ որակի սիրո մասին են ոռնում: 

Ո՞րն է «Ռեինկարնացիա»-ի գերնպատակը:

Հիշեցնել, թե ո՞վ ա հայը, որտեղի՞ց ա եկել,  ո՞ւր ա  գնալու, որովհետև հիմա մի տեսակ չկողմնորոշված վիճակ ա, շատ  կարևոր  արժեքներ կորել են մեր իրականությունից:

Որտե՞ղ են կորել:

Այնտեղ, որտեղ կորել են մեր  քաղաքի գույները, մարդկանց բարոյական նկարագիրը:

Մի քիչ ուտոպիստական չի հնչու՞մ:

Ինչքանով հիշենք, պահպանենք ու փորձենք վերամարմնավորել, այնքանով հետ կգա: Այս մոտեցման դեպքում ուտոպիստական չէ: 

Ռոլանդ, ո՞ւր են մարդիկ, որ միշտ գալիս էին մեզ հետ…

Տեսան ինչ եղավ, զարմացան, զայրացան ու հեռացան։

 

Ասում են նրանց վերջին անգամ տեսել են օդանավակայան տանող ճանապարհին…

Ես նրանց տեսնում եմ աշխարհի ամենատարբեր երկրներում… Մեր երգերով փորձում ենք  հույս տալ, հավատացնել, որ ամեն ինչ լավ է լինելու ու,  որ մի օր նրանք լինելու են այնտեղ, որտեղ իրականում պետք է լինեն:

Դու պնդում ես, որ «Սերը չի՛ կորել, չի՛ կորել, չի՛ կորել, պակասել է…» Որտեղի՞ց քեզ այդ համոզմունքը: Դու սերը չափելու հատուկ գործիք ունե՞ս:

Այո՛, ունեմ: Իմ «սերաչափը»  երաժշտությունն է ու,  եթե այն տեղ է հասնում, ուրեմն իսկապես՝ «Սերը չի՛ կորել»:                                                                                                                                               

 

Նվարդ Մանվելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել