Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Նազենի Հովհաննիսյանը՝ Սինգապուրում

16:54, 17 հունիսի

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ինդոնեզիայի Բալի կղզե նահանգի լավագույն տեսարժան վայրերում լինելուց, տեղի բնության գեղեցկությունը երկրպագուներին ներկայացնելուց հետո իր հանգիստը շարունակում է վայելել Սինգապուրում։ Դերասանուհին Facebook-յան իր էջում հրապարակել է Սինգապուրի հայկական եկեղեցու մոտ արված լուսանկար եւ հակիրճ պատմել Սինգապուրում հայ համայնքի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման մասին։

«Այո, Հայաստանը քրիստոնեությունն առաջինն է ընդունել, տարածել ու զարգացրել է՝ իր հետքը թողնելով ԱՄԵՆՈՒՐ ու հենց Հայոց եկեղեցու շնորհիվ է, որ առայսօր ճանաչելի է աշխարհում։ Սինգապուրն իր կարճ գոյության ընթացքում՝ դառնալով աշխարհի ԱՌԱՋԱՏԱՐ պետություններից մեկը, իր առաջնորդի՝ Լի Սյան Լունի անմարդկային նվիրումի շնորհիվ, սովորական ճամփորդի համար շատ հետաքրքիր մի աշխարհ է բացահայտում, բայց Հայի համար Սինգապուրյան առաջին ողջույնն իհարկե Հայոց եկեղեցու այցելությունից է սկսվում։

1820-ականներից է առաջին հայ վաճառականը եկել Սինգապուր։ Ասում են, որ 1834-ին հայկական գաղութը մեծ չէր, մոտ 50 հոգի (թիվը հստակ չէ) և հենց այդ ժամանակ հատկացվում է մի տարածք՝ «ի հարգանք հայերի հոգևոր ու քաղաքացիական արժեքների»։ Ինչպես նշվել էր 1836թ-ի The Free Press-ում՝ «բացառիկ հոգևոր ուժը միայն կարող էր համախմբել 44 հոգանոց սակավաթիվ համայնքին, որ ստեղծեն այսպիսի կարևոր ու գեղեցիկ կառույց», որն ի դեպ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ պատկանում է Սինգապուրին (ոչ հայերին) և նրա հոգածության ներքո է՝ իբրև պատմամշակութային արժեք։

Այսպիսով, Եկեղեցին կառուցվեց 1835թ- ին, գումարի մի մասը հանգանակել էր տեղի հայությունը, մյուս՝ պակասող մասը, Հնդկաստանի և Յավայի հայությունը։ 1836 թ-ին այն օծվել է՝ ի պատիվ Սբ. Գրիգոր Լուսավորչի։

Փաստ. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԻՆ ՏԱՃԱՐՆ Է Սինգապուրում.. և այն հայտնի է իբրև Հայկական եկեղեցի»,- տեղեկացրել է Նազենին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search