1.Խուսափե՛ք սիրային եռանկյունիներից
Բանաստեղծուհի Աննա Ախմատովան քաղաքացիական ամուսնությամբ էր ապրում պատմաբան եւ գրաքննադատ Նիկոլայ Պունինի հետ։ Այդ հարաբերությունները դժվար է երջանիկ անվանել. սիրահարներն ապրում էին նույն բնակարանում Պունինի կնոջ եւ դստեր հետ։ Սակայն Պունինը ոչինչ փոխել չէր պատրաստվում։ Այդ պատճառով, եթե անգամ Ձեր ընտրյալը հավերժ սիրո երդումներ է տալիս եւ ասում է, որ առանց Ձեզ ապրել չի կարող, բայց միեւնույն ժամանակ իր համար «պահեստային օդանավակայան» է պահում՝ չխզելով նախկին հարաբերությունները, ուրեմն նման մարդուց հնարավորինս հեռու՛ փախեք, չէ՞ որ նա առավելագույնս հարմարավետ պայմաններ է ստեղծում միայն իր համար։
2. Օգտագործե՛ք ֆլիրտի արվեստը
Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինի մայրը՝ Աննա Բոլեյնը, միշտ շատ երկրպագուներ է ունեցել։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա կրթված եւ սրամիտ կին էր. նա հմտորեն օգտագործում էր ֆլիրտը հակառակ սեռի հետ շփվելիս։ Բարձրաստիճան շրջանակներում նրա հանրահայտությունը գրավեց թագավոր Հենրիխ 8-րդի ուշադրությունը։ Ուստի մի՛ մոռացեք, որ որքան շատ են կնոջ ընկերներն ու երկրպագուները, այնքան նա հետաքրքիր է տղամարդկանց համար։ Սիրո այս դասի խորամանկությունը չի կորցրել իր արդիականությունը նաեւ մեր օրերում։
3. Մի՛ շտապեք ամուսնանալ
Նախքան Դիանա Սփենսերի հետ ամուսնությունը արքայազն Չարլզը հանդիպում էր Կամիլա Շանդի հետ (որն, ի դեպ, հիմա նրա կինն է)։ Ապագա «ժողովրդի արքայադուստրը» մտածում էր, որ բրիտանական գահի ժառանգորդի հետ ամուսնությունը նրանց հարաբերությունները երջանիկ կդարձնի եւ դուրս կմղի նրա կյանքից նախկին սիրեցյալին, բայց, ցավոք, նա սխալվեց։ Չարլզը շարունակում էր զանգահարել Կամիլային հարսանեկան ճանապարհորդության ժամանակ։ Այդ պատճառով, եթե Դուք մինչեւ վերջ վստահ չեք Ձեր ընտրյալի զգացմունքների անկեղծության մեջ, չարժի շտապել եւ կապել նրա հետ Ձեր կյանքը՝ հույսը դնելով, որ «ամեն ինչ լավ կլինի»։ Անգամ եթե նրա հետ ամուսնությունն այսօր շատ գրավիչ տարբերակ է թվում, մեծ է վաղը սեփական պատրանքների զոհը դառնալու հավանականությունը։
4. Թու՛յլ տվեք տղամարդուն զգալ իր կարեւորությունը
Դերասանուհի Նադեժդա Ռումյանցեւան դարձավ դիվանագետի իսկական կին եւ ապրելով Վիլլի Խշտոյանի հետ ավելի քան 40 տարի՝ միշտ ասում էր, որ ընտանիքի գլուխը պետք է լինի տղամարդը՝ անկախ նրա կարգավիճակից եւ նրա կնոջ հայտնիության աստիճանից։ Այդ պատճառով, եթե անգամ Դուք կատարելության գագաթնակետն եք, ավելի հաճախ ընդգծե՛ք ոչ թե Ձեր, այլ տղամարդու գերազանցությունը։ Եվ այդ ժամանակ, հավատալով սեփական ուժերին, տղամարդը Ձեզ ձեռքերի վրա կտանի։
5. Մի՛ մոռացեք հարաբերություններում ռոմանտիկայի մասին
Վիկտորյա Բեքհեմի սիրո դասը հետեւյալն է՝ ընտրյալի հանդեպ չմարող հետաքրքրությունը։ Նա մշտապես սիրելի համար անակնկալներ է պատրաստում, լինեն դրանք ռոմանտիկ ժամադրություններ, հարսանիքի տարեդարձներ կամ ի պատիվ ամուսնու արված դաջվածքներ։ Անգամ հարաբերությունների ճգնաժամը, երբ Դեւիդին մեղադրել էին կողմնակի կապերի մեջ, հաղթահարվեց ամուսնական զույգի՝ Մարոկկո կատարած համատեղ ճանապարհորդության միջոցով։
Այդ պատճառով, եթե Ձեր հարաբերություններում պակասում է թարմ շունչը, փորձե՛ք Ձեր ձեռքերով ռոմանտիկա ստեղծել։ Այնպիսի մեծ ընտանեկան փորձ ունեցող զույգերի համար, ինչպիսին Բեքհեմներն են, կենսական անհրաժեշտություն է առնվազն շաբաթական մեկ անգամ փախչել կենցաղից եւ ժամադրություններ կազմակերպել ամեն անգամ նոր վայրում։ Իսկ եթե ձեզնից մեկը սկսի անակնկալներ անել, երկրորդին ուրիշ բան չի մնա, քան պատասխան քայլ ձեռնարկել։
6. Փնտրե՛ք ոչ թե ամուսնու, այլ երեխաների ապագա հոր։
Անջելինա Ջոլիի առաջին 2 ամուսնությունները երեք տարի էլ չդիմացան։ Չէ՞ որ դերասանուհին ընտրում էր տղամարդկանց, որոնք չափազանց շատ էին հոգ տանում իրենց կերպարի մասին։ Իսկ հանդիպելով Բրեդ Փիթին՝ աստղը հասկացավ, որ գտել է այն մարդուն, որը պատրաստ է իր կյանքը նվիրել երեխաներին եւ ընտանիքին։ «Ես միշտ համոզված էի, որ լավ գիտեմ իմ կողքին գտնվող մարդուն, իսկ իրականում ուղղակի գերագնահատում էի նրան։ Արդյունքում ես սկսեցի փնտրել իմ ապագա երեխաների հորը։ Եվ գտա»,– խոստովանում է Անջելինան։ Ուստի ուշադրությու՛ն դարձրեք այն տղամարդկանց, որոնց համար առաջին տեղում են ձեր զույգի շահերը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում