Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սիրո դասեր փորձառու կանանցից

23:03, 4 հուլիսի

1.Խուսափե՛ք սիրային եռանկյունիներից

Բանաստեղծուհի Աննա Ախմատովան քաղաքացիական ամուսնությամբ էր ապրում պատմաբան եւ գրաքննադատ Նիկոլայ Պունինի հետ։ Այդ հարաբերությունները դժվար է երջանիկ անվանել. սիրահարներն ապրում էին նույն բնակարանում Պունինի կնոջ եւ դստեր հետ։ Սակայն Պունինը ոչինչ փոխել չէր պատրաստվում։ Այդ պատճառով, եթե անգամ Ձեր ընտրյալը հավերժ սիրո երդումներ է տալիս եւ ասում է, որ առանց Ձեզ ապրել չի կարող, բայց միեւնույն ժամանակ իր համար «պահեստային օդանավակայան» է պահում՝ չխզելով նախկին հարաբերությունները, ուրեմն նման մարդուց հնարավորինս հեռու՛ փախեք, չէ՞ որ նա առավելագույնս հարմարավետ պայմաններ է ստեղծում միայն իր համար։

2. Օգտագործե՛ք ֆլիրտի արվեստը

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինի մայրը՝ Աննա Բոլեյնը, միշտ շատ երկրպագուներ է ունեցել։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա կրթված եւ սրամիտ կին էր. նա հմտորեն օգտագործում էր ֆլիրտը հակառակ սեռի հետ շփվելիս։ Բարձրաստիճան շրջանակներում նրա հանրահայտությունը  գրավեց թագավոր Հենրիխ 8-րդի ուշադրությունը։ Ուստի մի՛ մոռացեք, որ որքան շատ են կնոջ ընկերներն ու երկրպագուները, այնքան նա հետաքրքիր է տղամարդկանց համար։ Սիրո այս դասի խորամանկությունը չի կորցրել իր արդիականությունը նաեւ մեր օրերում։

3. Մի՛ շտապեք ամուսնանալ

Նախքան Դիանա Սփենսերի հետ ամուսնությունը արքայազն Չարլզը հանդիպում էր Կամիլա Շանդի  հետ (որն, ի դեպ,  հիմա նրա կինն է)։ Ապագա «ժողովրդի արքայադուստրը»  մտածում էր, որ բրիտանական գահի ժառանգորդի հետ ամուսնությունը նրանց հարաբերությունները երջանիկ կդարձնի եւ դուրս կմղի նրա կյանքից նախկին սիրեցյալին, բայց, ցավոք, նա սխալվեց։  Չարլզը շարունակում էր զանգահարել Կամիլային հարսանեկան ճանապարհորդության ժամանակ։ Այդ պատճառով, եթե Դուք մինչեւ վերջ վստահ չեք Ձեր ընտրյալի զգացմունքների անկեղծության մեջ, չարժի շտապել եւ կապել նրա հետ Ձեր կյանքը՝ հույսը դնելով, որ «ամեն ինչ լավ կլինի»։ Անգամ եթե նրա հետ ամուսնությունն այսօր շատ գրավիչ տարբերակ է թվում, մեծ է վաղը սեփական պատրանքների զոհը դառնալու հավանականությունը։

4. Թու՛յլ տվեք տղամարդուն զգալ իր կարեւորությունը

Դերասանուհի Նադեժդա Ռումյանցեւան դարձավ դիվանագետի իսկական կին եւ ապրելով Վիլլի Խշտոյանի հետ ավելի քան 40 տարի՝  միշտ ասում էր, որ ընտանիքի գլուխը պետք է լինի տղամարդը՝ անկախ նրա կարգավիճակից եւ նրա կնոջ հայտնիության աստիճանից։ Այդ պատճառով, եթե անգամ Դուք կատարելության գագաթնակետն եք, ավելի հաճախ ընդգծե՛ք ոչ թե Ձեր, այլ տղամարդու գերազանցությունը։ Եվ այդ ժամանակ, հավատալով սեփական ուժերին, տղամարդը Ձեզ ձեռքերի վրա կտանի։

5. Մի՛ մոռացեք հարաբերություններում ռոմանտիկայի մասին

Վիկտորյա Բեքհեմի սիրո դասը հետեւյալն է՝ ընտրյալի հանդեպ չմարող հետաքրքրությունը։ Նա մշտապես սիրելի համար անակնկալներ է պատրաստում, լինեն դրանք ռոմանտիկ ժամադրություններ, հարսանիքի տարեդարձներ կամ ի պատիվ ամուսնու արված դաջվածքներ։ Անգամ հարաբերությունների ճգնաժամը, երբ Դեւիդին մեղադրել էին կողմնակի կապերի մեջ, հաղթահարվեց ամուսնական զույգի՝ Մարոկկո կատարած համատեղ ճանապարհորդության միջոցով։

Այդ պատճառով, եթե Ձեր հարաբերություններում պակասում է թարմ շունչը, փորձե՛ք Ձեր ձեռքերով ռոմանտիկա ստեղծել։ Այնպիսի մեծ ընտանեկան փորձ ունեցող զույգերի համար, ինչպիսին Բեքհեմներն են, կենսական անհրաժեշտություն է առնվազն շաբաթական մեկ անգամ փախչել կենցաղից եւ ժամադրություններ կազմակերպել ամեն անգամ նոր վայրում։ Իսկ եթե ձեզնից մեկը սկսի անակնկալներ անել, երկրորդին ուրիշ բան չի մնա, քան պատասխան քայլ ձեռնարկել։

6. Փնտրե՛ք ոչ թե ամուսնու, այլ երեխաների ապագա հոր։

Անջելինա Ջոլիի առաջին 2 ամուսնությունները երեք տարի էլ չդիմացան։ Չէ՞ որ դերասանուհին ընտրում էր տղամարդկանց, որոնք չափազանց շատ էին հոգ տանում իրենց կերպարի մասին։ Իսկ հանդիպելով Բրեդ Փիթին՝ աստղը հասկացավ, որ գտել է այն մարդուն, որը պատրաստ է իր կյանքը նվիրել երեխաներին եւ ընտանիքին։ «Ես միշտ համոզված էի, որ լավ գիտեմ իմ կողքին գտնվող մարդուն, իսկ իրականում ուղղակի գերագնահատում էի նրան։ Արդյունքում ես սկսեցի փնտրել իմ ապագա երեխաների հորը։ Եվ գտա»,– խոստովանում է Անջելինան։ Ուստի ուշադրությու՛ն դարձրեք այն տղամարդկանց, որոնց համար առաջին տեղում են ձեր զույգի շահերը։

Աղբյուրը՝  Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել