Հունիսի 17-ին` Մոսկվայում, ծնվել է հաղորդավարուհի Անի Դաշյանի եւ նրա ամուսնու` Լյուդվիգ Կարապետյանի առաջնեկը: Անին ամուսնուն որդի է պարգեւել, որին ծնողներն անվանել են Ռոբերտ:
Իր զգացողությունների մասին նորաթուխ մայրիկը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.
«Փառք Աստծո` ես եւ փոքրիկս մեզ լավ ենք զգում: Երբ առաջին անգամ տեսա նրան, արցունքներս, ուղղակի, հոսում էին, բայց դեռ չէի գիտակցում, որ նա իմն է, որ ժամերով նրա լույս աշխարհ գալուն էի սպասում, որ ինը ամիս շարունակ հենց նրան էի կրում կրծքիս տակ: Ապշած նայում էի նրան ու դեռ չէի հասկանում, թե ինչ հրաշք է կատարվել ինձ հետ: Կարծում եմ` ինձ կհասկանան բոլոր մայրերը»:
Հաղորդավարուհին դժվարացավ նշել, թե փոքրիկն արտաքնապես ում է նման` իրե՞ն, թե՞ ամուսնուն.
«Մեր բալիկը, կարծես թե, երկուսիս էլ նման է: Դեռ շատ փոքրիկ է. ժամ առ ժամ փոխվում է: Երեւի ավելի ուշ պարզ կդառնա, թե ում է ավելի նման»,-նշեց երջանիկ մայրիկը` հավելելով.
«Ես միայն ուրախ կլինեմ, եթե նա իր հայրիկին նման լինի եւ մեծանալով դառնա նրա պես լավ մարդ»:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է Անիին մայրանալու առթիվ` մաղթելով նրա առաջնեկին խաղաղ եւ անհոգ մանկություն:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը14:17, 14 հոկտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն չի կարող թոշակի անցնել դստեր հարսանիքի պատճառով. «Ես պետք է վճարեմ նրա համար»13:23, 14 հոկտեմբերի
Գրեթե մերկ Քայլի Ջենները նարնջագույն ցանցով. աստղի նոր ֆոտոսեսիան ապշեցրել է երկրպագուներին12:40, 14 հոկտեմբերի
Արյուն շուրթերին և սև ժանյակ. Քորթնի Քարդաշյանը վամպիրային շոու է ցուցադրել իր խորթ որդու ծննդյան երեկույթին12:15, 14 հոկտեմբերի
«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին11:30, 14 հոկտեմբերի
«Սպիտակ տան Բարբին»՝ ծաղրի կենտրոնում․ Թրամփի նոր մամուլի քարտուղարը ձախողել է իր առաջին ճեպազրույցը11:18, 14 հոկտեմբերի
Թուփաք Շաքուրին սպանողը դատապարտվել է ցմահ ազատազրկման. ռեփերի քույրը դատարանում լաց է եղել՝ հիշելով եղբորը10:55, 14 հոկտեմբերի
Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու հետ ամուսնանալով10:23, 14 հոկտեմբերի
Թրամփի հարսը նշել է իր 44-ամյակը սպորտային կրծկալով՝ ցուցադրելով իր մարզված որովայնի մկանները և տպավորիչ բիցեպսները09:00, 14 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ