Նազո Բրավոն բավականին ճանաչված ռեփեր է ԱՄՆ-ում: Նա նաեւ նկարահանվում է ֆիլմերում, իսկ իր ստեղծագործությունների միջոցով փորձում է աշխարհին եւս մեկ անգամ հիշեցնել Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի կրած դժվարությունների մասին:
Առաջիկայում էկրաններին կհայտնվի Նազոյի մասնակցությամբ «Հայաստան, իմ սեր»/
NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել Նազոյի հետ ոչ միայն այս, այլեւ իր մյուս աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի մասին:
-Նազո, մի փոքր կխոսե՞ք «Վրիժառուի օրագրերը» ֆիլմի մասին, որի պրեմիերան կկայանա այսօր:
-«Վրիժառուի օրագրերը» ֆիլմում հեղինակել եմ երկու երգ: Այնտեղ նկարահանվել են մի քանի ամերիկացի դերասաններ, նաեւ Արման Նշանյանը. Կարեւոր է նաեւ այն փաստը, որ դրա մի մասը նկարահանվել է Հայաստանում…

- «Վրիժառուի օրագրերը» ֆիլմից բացի` վերջերս նկարահանվեցիք «Հայաստան, իմ սեր»/
-Ֆիլմում մարմնավորում եմ Գրիգոր Օրբելյան անունով հերոսին` հայ մտավորական, որն ապրել է 1915 թ-ին: Նա բժիշկ էր, նաեւ համայնքի ղեկավար եւ ժամանակի ամենախելացի մարդկանցից էր: Ֆիլմը նրա ընտանիքի մասին է, որոնք մի շարք ապրումներ են ունենում Հայոց ցեղասպանության հետեւանքով:
Ինձ համար այդ հերոսին մարմնավորելը պատիվ է: Որպես դերասան կարծում եմ` ես պետք է ճանաչելի դարձնեմ իմ երկրի պատմությունն ու մշակույթը: Իմ հերոսի կյանքը վերապրելը շատ զգացմունքային եւ հուզիչ փորձություն էր ինձ համար, հատկապես գիտակցելով, որ ցեղասպանությունը կոտրում է նրա վերջին հույսն էլ: Իհարկե, ոչ-ոք չի կարող մինչեւ վերջ վերապրել այն, ինչ ապրել են ցեղասպանություն տեսած մարդիկ, սակայն Գրիգորին մարմնավորելով՝ ես ինչ-որ չափով զգացի այդ ամենը…
-Ֆիլմն արդեն ինչ-որ տեղ ցուցադրվե՞լ է: Արդյո՞ք այն կցուցադրվի Հայատանում:
-Ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսի մի քանի կինոթատրոններում: Բավականին դրական արձագանքներ եմ լսել բոլոր նրանցից, ովքեր դիտել են այն: Չգիտեմ` արդյոք այն երբեւէ կցուցադրվի Հայաստանում, թե ոչ, բայց հետաքրքրված մարդիկ այն կարող են դիտել օնլայն տարբերակով, կամ էլ DVD-ով:

-Նազո, եւ ստեղծագործում եք երաժշտության ոլորտում, եւ նկարահանվում եք ֆիլմերում. Ո՞ր ասպարեզն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Երաժշտությունն իմ առաջին սերն է, բայց երկուսն էլ ինձ համար հոգեհարազատ ոլորտներ են: Ինձ դուր է գալիս ստեղծագործել թե՛ երաժշտության ոլորտում, թե՛ նկարահանման հրապարակում: Օրինակ, երբ ինչ-որ երաժշտական ստեղծագործություն եմ գրում, ես հանդիսատեսի առաջ իմ հոգին եմ բացում: Այժմ նաեւ ֆիլմերի սցենարներ եմ գրում, ինչը ինձ եւս դուր է գալիս, քանի որ դու կարողանում ես ստեղծել մի աշխարհ եւ դասավորել այնտեղի բնակիչների ճակատագրերը:
-Նազո, նաեւ մեծ դեր եք կատարում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում. Ի՞նչ արձագանքների եք, սովորաբար, արժանանում Ձեր լսարանի կողմից.
-Իմ օտարերկրացի ընկերներից շատերն ինձ ասում են, որ մինչեւ իմ երգերին ծանոթանալը ոչինչ չեն իմացել Հայող ցեղասպանության մասին եւ շնորհակալություն են ինձ հայտնում, որ իրենց ծանոթացնում եմ մեր պատմությանը: Ինձ համար դա անչափ հաճելի է, քանի որ Hip-Hop-ը շատ հարմար հարթակ է պատմություն պատմելու համար: Այսպես ես ծանոթացել եմ նաեւ սեւամորթների պատմությանը: Ես հաճախ եմ իմ երգերում կրկնում «Այո» բառը, որն իմ այցեքարտն է դարձել: Դրա միջոցով ամբողջ աշխարհի հայերը կիմանան, որ ես իրենց համար եմ երգում: Միեւնույն ժամանակ, դա մի նոր եւ թարմ շունչ է օտարերկրացիների համար:

-Ձեր երգերից մեկը կոչվուն է James Bond: Արդյո՞ք այդ հերոսի կերպարն է Ձեզ ոգեշնչել գրել այն:
-Այո, հավանում եմ Ջեյմս Բոնդի կերպարը: Ահա, թե ինչու եմ տեսահոլովակներում եւ տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ հագնում կոստյում: Բացի դա, կարծում եմ` ռեփի եւ Բոնդի աշխարհները մի շարք ընդհանրություններ ունեն` արագ ավտոմեքենաներ, կանայք, վտանգ…Այսպիսով, ես կապ գտա նրա հետ ու հուսով եմ` մյուսներն էլ են տեսնում այդ կապը:
-2014-ին եկաք Հայաստան եւ այստեղ նկարահանեցիք «Ամերիկահայը»/Armenian-American վավերագրական ֆիլմը: Կխոսե՞ք այդ մասին:
-Ինձ համար դա մեծ փորձ էր…Ես հնարավորություն ունեցա տեսնելու իմ երկիրը, այն վայրը, որտեղ ծնողներս են մեծացել: Բացի դա, ծանոթացա հայկական ժամանցային հեռուստատեսությանը, այցելեցի մի քանի ձայնագրան ստուդիաներ, որոնցից մեկում հանդիպեցի Ռուբեն Հախվերդյանին, նաեւ հնարավորություն ունեցա շփվելու հայ ռեփերներից մի քանիսի հետ: Այդ ամբողջը ես վերածեցի ութ մասից բաղկացած վավերագրական ֆիլմի: Երեք ամիս մնացի Հայաստանում, բայց շատ եմ ուզում վերադառնալ…
Նաեւ ուզում եմ առանձնահատուկ նշել Սուրեն Թադեւոսյանի անունը, որի շնորհիվ էլ վերապրեցի այս ամենը: Ցավում եմ, որ նա այլեւս մեզ հետ չէ… Ես գրել եմ նրա «Մինչեւ ես կմեռնեմ» ֆիլմի սաունդթրեքը, եւ հիմա այս վավերագրական ֆիմը նայելիս կրկին տեսնում եմ նրան եւ վերապրում այդ օրերը: Նա ինձ համար շատ լավ ընկեր էր:
-Կա՞ն նոր նախագծեր, որոնց վրա աշխատում եք այս պահին:
-Այո, իմ սեփական շապիկների հավաքածուն եմ ստեղծել, որը վաճառում ենք ամբողջ աշխարհով մեկ: Այժմ աշխատում եմ իմ ալբոմի վրա, որը կոչվում է MIGHTY HYE, որի շնորհիվ նպատակ ունեմ տեղ զբաղեցնել ամերիկյան շուկայում: Ինձ աջակցելու համար, պետք է մտնել հետեւյալ հղումով.

Նաեւ մի քանի ֆիլմերի վրա եմ աշխատում: Դրանցից մեկը մի ռոմանտիկ թրիլլեր է, որի իրադարձությունները տեղի են ունենում Ամերիկայում եւ Հայաստանում: Ի դեպ, պատրաստ ենք համագործակցել հայկական պրոդյուսերական ընկերությունների հետ: Եթե հետքրքրվածներ կան, կարող են գրել մեր կայքին:
Հրաշալի պատմություն է ընկած ֆիլմի հիմքում եւ եթե ամեն ինչ ստացվի, մեծ սիրով կրկին կգամ Հայաստան, որպեսզի զբաղվեմ ֆիլմի աշխատանքներով:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»10:25, 4 սեպտեմբերի
ԱՄՆ նախկին աշխատանքի նախարարի շուրջ սկանդալ. ստրիպտիզ ակումբ, թիկնապահի հետ «անպատշաճ մտերմություն» և գիշերներ նույն սենյակում09:00, 4 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 3 սեպտեմբերի
Առեղծվածային միլիարդատեր և կուբայական սիգարներ. ինչպես հանցավոր կայսրությունը գրեթե ոչնչացրեց լեգենդար Cohiba ապրանքանիշը22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը