Քանյե Ուեսթի Famous տեսահոլովակը դեռ չի հայտնվել բաց համացանցում, բայց արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Տեսահոլովակը առայժմ միայն Tidal ծառայությունում է հասանելի, համացանցում հնարավոր է գտնել միայն մի քանի հատվածներ: Արդեն պատմել ենք, որ տեսահոլովակը սկսվում է անկողնային տեսարանով, որտեղ մահճակալի վրա կողք կողքի մերկ պառկած են հանրահայտ մարդիկ (մոմե մանեկեններ), այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:
Եվ այսպես տեսահոլովակի շուրջ սկանդալների շարքը շարունակվում է: Տեսահոլովակի մասին իրենց կարծիքն են հայտնել Ջորջ Բուշ կրտսերը, որը հումորով է վերաբերվել տեսաահոլովակին, Ռեյ Ջին, որը հայտնել է, որ տեսահոլովակը կործանում է իր անձնական կյանքը, Թեյլոր Սվիֆթի ընկերուհի Լինա Դանեմը, Թրամփի ներկայացուցիչը եւ հիմա էլ Փերիս Հիլթոնի ֆանատներն են որոշել մարտի դաշտ մտնել:
Ինչպես գիտեք, Փերիսն ու Քիմը մտերիմ ընկերուհիներ էին մինչեւ նրանց ճանապարհները բաժանվեցին:
Եվ ահա Instagram-ում, Հիլթոնի երկրպագուներից մեկը որոշել է ծաղրել Ուեսթի տեսահոկովակը: Տեսահոլովակում Քանյեն Քիմի ու Թեյլորի կողքին է պառկած: Երկրպագուն լուսանկարի վրա Թեյլորի դեմքը փոխել է Փերիսի դեմքով:
«Ես այդ լրբին հանրահայտ դարձրեցի»,- գրված է լուսանկարի տակ (սա Ուեսթի երգի տողերից է, որը Սվիֆթին է վերաբերում)։
Նշենք, որ Հիլթոնն էլ «լայք» է դրել լուսանկարի տակ:
Ի դեպ, Քանյե Ուեսթն օրերս հարցազրույց է տվել Vanity Fair–ին ու խոսել նաեւ Քիմի հետ իր հարաբերությունների մասին:
«Մեր հարաբերությունները քայլող արվեստ են: Ես շատ բաներ եմ ասում, որոնք ուրիշ կանայք իրենց ամուսիններին թույլ չէին տա ասել: Բայց իմ կինն էլ իր հերթին հրապարակում է լուսանկարներ, որոնք մյուս ամուսինները թույլ չէին տա: Մեր հարաբերություններում երջանկության բանալիներից մեկն էլ այն է, որ մեզ թույլատրված է հավատարիմ մնալ ինքներս մեզ»- նշել է իմաստուն Ուեսթը:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը