Հայտնի լրագրող, գրող, լուսանկարիչ եւ ճանապարհորդ Ջոն Մալատրոնասը Լոնդոնում է ապրում եւ մասնակիորեն շրջում է ամբողջ աշխարհում, ինչի արդյունքն են դառնում CNN Travel-ում նրա հոդվածները:
15 գրքերի հեղինակն այս անգամ իր դիտարկումները գինուն է նվիրել:
Իտալացիներն ասում են «առանց գինու սնունդը առանց արեւի օրվա է նման»: Ջոն Մալատրոնասը աշխարհի գինու քարտեզի նման մի բան է կազմել, որում ներառել է աստվածային ըմպելիքին վերաբերող 15 քաղաք եւ երկիր, որտեղ այցելելը պարտադիր է:
Այդ ցուցակում հեղինակը հատուկ տեղ է հատկացրել Հայաստանին:
Ֆրանսիական Բորդոյի (ամբողջ աշխարհում հայտնի հինգ դղյակները` Margaux, Mouton Rothschild, Latour, Lafite, Haut-Brion), հունական Սանտորինիի, իսպանական, գերմանական, ամերիկյան, արգենտինական, բրազիլական, իտալական (Tuscany), կանադական, չիլիական, հարավաֆրիկյան, պորտուգալական գինիների գովաբանությունից հետո հեղինակն ամփոփում է հայկական գինիների մասին դիտարկմամբ:
«Վայոց Ձոր. Հայաստան
Ինչպես որ Աստվածաշնչից հայտնի է, Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որտեղ սկսել են գինի արտադրել, որովհետեւ ջրհեղեղից հետո Նոյը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան վրա:
Հնագետները հաստատում են, որ այնտեղ գինու արտադրություն են հայտնաբերել, որը ենթադրաբար հիմնադրվել է մոտ 6 հազար տարի առաջ:
«Արենի» գինու արտադրությունը դարերով չի փոխվել: Վայոց Ձորի շրջանը Երեւանին ամենամոտն է, ուր մենք խորհուրդ ենք տալիս այցելել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին