Օգոստոսի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Բրեմեն քաղաքում կկայանա Top Model of the World համաշխարհային գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի մոդել Մարիամ Դավթյանը:
Մրցույթի մանրամասների եւ մոդելային կարիերայի շուրջ հետաքրքիր զրույց ունեցանք Մարիամի հետ, որը նաեւ դարձավ մեր նոր ֆոտոշարքի հերոսուհին:
-Մարիամ, առաջիկայում ներկայացնելու ես Հայաստանը Top Model of the World մրցույթում: Կպատմե՞ս` ինչպես ստացվեց, որ քեզ ընտրեցին մասնակցելու այդ մրցույթին:
-Եղավ քասթինգ, որին մասնակցեցի «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի օգնությամբ ու ընտրվեցի Top Model Հայաստան 2016 եւ օգոստոսի 18-ից 29-ը կլինեմ Գերմանիայի Բրեմեն քաղաքում, որտեղ էլ կկայանա մրցույթը, որին մասնակցում են, գրեթե, 50 երկրների մասնակիցներ: Մրցույթը տեւելու է տասը օր: Այդ ընթացքում կփորձեմ հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանը:
-Իսկ նախկինում մրցույթների մասնակցե՞լ ես:
-Այս մրցույթից առաջ մասնակցել եմ Miss All Nations մրցույթին, որը կայացել է Չինաստանում: Մրցույթը տեւեց մեկ ամիս, մասնակցում էին 40-ից ավել երկրներ. Այնտեղ արժանացա «Միսս Հմայք» անվանակարգին: Դա առաջին մրցույթն էր, որին երբեւէ մասնակցել էի եւ շատ շնորհակալ եմ պարոն Խաչատրյանին նման հնարավորության համար:
-Ինչպե՞ս հայտնվեցիր այս ասպարեզում:
-Պոդիմումի վրա հայտնվելն իմ մանկության երազանքն է եղել: Սովորել եմ «Ատեքս» նորաձեւության դպրոցում, որն ավարտելուց հետո մուտք եմ գործել մոդելային ասպարեզ:
-Բացի մոդելինգից` այլ մասնագիտություն ստանո՞ւմ ես:
-Այո, սովորում եմ ԵՊՀ-ում` չորրորդ կուրսում. ապագա լեզվաբան եմ: Ապագայում կփորձեմ համատեղել մասնագիտությունս մոդելինգի հետ: Տարբեր կարծրատիպեր կան մոդելների մասին, որոնք պետք է անպայման կոտրել եւ ապացուցել, որ մոդելինգի հետ կարող ես համատեղել նաեւ կրթությունը:

-Որպես մոդել` դժվարությունների հանդիպո՞ւմ ես:
-Հատկապես, Հայաստանում այլ կերպ են վերաբերվում մոդելների մասնագիտությանը: Առանց ճանաչելու շատ աղջիկների նրանց մասին բացասական կարծիք են ձեւավորում: Իսկ երբ նոր ես լինում այս ասպարեզում, այլ դժվարություններ էլ են լինում. քեզ դեռեւս չեն ճանաչում դիզայներները: Դե, բայց ամեն ինչ միանգամից չի լինում, հաջողությունը ժամանակի ընթացքում է ձեւավորվում:
-Ասում են` մոդելները դժվարությամբ են ստեղծում ընկերություն: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
-Ինձ հաճախ են այդ հարցը տալիս, բայց պետք է ուրախությամբ նշեմ, որ մոդելների մեր խմբում առողջ ընկերություն կա եւ հարկ եղած դեպքում մեկս մյուսին օգնում ենք խորհուրդներով: Ինքս էլ շատ մոդելներից տարբեր բաներ եմ սովորում: Միգուցե, մեր միջեւ լինում են կոնֆլիկտներ, բայց ամեն ինչ շատ հեշտ հարթվում է:
-Կա՞ն ճանաչված մոդելներ, որոնք օրինակ են քեզ համար:
-Հաճախ եմ հետեւում ճանաչված մոդելներին` Թեյլոր Հիլին, Իրինա Շեյքին, Միրանդա Քերին, Ադրիանա Լիմային… Իհարկե, պետք է շատ-շատ աշխատել նրանց հասնելու համար, սակայն կարծում եմ` անհնարին ոչինչ չկա:

-Ի՞նչ ես կարծում, եթե նշածդ մոդելները լինեին Հայաստանում, կկարողանայի՞ն հասնել նույն հաջողություններին…
-Կարծում եմ` ոչ, քանի որ Հայաստանում այդքան էլ զարգացած չէ մոդելինգը եւ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում այս ասպարեզին:
-Մարիամ, ի՞նչ երազանքներ ունես:
-Առհասարակ, չեմ սիրում խոսել իմ երազանքների մասին, դրանք միշտ պահում եմ իմ մեջ: Փորձում եմ ամեն ինչ անել դրանք իրագործելու համար: Եթե իմ առջեւ դնում եմ նպատակ, ես անպայման հասնում եմ դրան:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արման Ղարիբյանի
Դիմահարդարումը` «Մանյա» գեղեցկության սրահի
Հագուստը տրամադել է Love Republic խանութ սրահը
















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան