Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Բրիթնի Սփիրսը մոռացել է, թե ով է Թեյլոր Սվիֆթը

11:03, 2 օգոստոսի

Թեյլոր Սվիֆթը նորից հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ նա դրա համար հատուկ որեւէ բան չի արել: Թեյլորը, հիշեցնենք, որ խորը նոկդաունի է ենթարկվել Քիմ Քարդաշյանի կողմից «պատերազմից», նաեւ այն նորությունից հետո, որ իր անունը նշված չէ MTV VMA–ի որեւէ անվանակարգում (արարողությունը կանցնի Նյու Յորքում օգոստոսի 28-ին):

Մինչ երգչուհուն մխիթարում է նրա սիրեցյալը՝ դերասան Թոմ Հիդլսթոնը, որը Անգլիայից է ժամանել, փոփ երաժշտության մեկ այլ կուռք ՝ Բրիթնի Սփիրսը, Թեյլորի հետ կապված  խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել՝ ընդ որում ինքն էլ չհասկանալով դա:

Վերջերս ավստրալիական The Kyle & Jackie O Show KIIS 106.5 FM-ի ռադիոհաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը 34-ամյա երգչուհուն հարցրել էր, թե նա ում կողքին կնախընտրեր նստել օդանավում՝ Թեյլոր Սվիֆթի, թե՞ Քեթի Փերիի:

«Բարդ է ընտրել։ Քեթիին ես մի անգամ եմ տեսել՝ «Սմուրֆիկների» պրեմիերային: Հավանաբար ես Թեյլոր Սվիֆթին կընտրեմ, քանի որ երբեք չեմ հանդիպել նրան»,- ասել է Բրիթնին ու միանգամից համացանցում բուռն արձագանք առաջացրել, քանի որ ըստ երեւույթին մոռացել էր, որ 2008-ին երկու երգչուհիները ողջունել էին իրար MTV Video Music Awards–ի կուլիսների հետեւում:

Թեյլոր Սվիֆթը ու Բրիթնի Սփիրսը MTV Video Music Awards 2008–ի ժամանակ

Համացանցում հայտնվել է նաեւ 2003-ի լուսանկարը, որն ապացուցում է Բրիթնիի ու Թեյլորի ծանոթությունը:

Աղբյուրը՝ Huffington Post


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search